Անձրևի հեղինակը Բյուրն ա![]()
Անձրևի հեղինակը Բյուրն ա![]()
Իրականում միայն վերջին տարբերակը չէի կարդացել ... ինչն էլ նոր արեցի: Ասեմ, որ հավանեցի և քվեարկելու եմ «Ազատության օրերս»-ի օգտին: Կարդալուց, երբ հերոսը ավտոբուսով գնում էր, մի պահ հիշեցրեց «Անհամատեղելի Մարդը» ֆիլմը:
Քվեարկելու եմ նաև Ժառանգի օգտին: Քննարկումների ժամանակ կարծիք հնչեց, որ եթե հեղինակն այնպես է գրել, որ տարբեր ընթերցողներ տարբեր ձևով ընկալեն միտքը, վերջաբանը, ուրեմն այն ստացվել է: Ես էլ կիսում եմ այդ կարծիքը:
Նամբ ...Էն, որ վարկանիշ ես տալիս, բայց մեջը բան չես գրում, համակարգը սենց բան ա գրում քո փոխարեն` No Comment Made ... քվեարկելու եմ:
Իքս-Ֆակտորը` չգիտեմ ինչպես ա կոչվում, բայց սիրում եմ նման` «ֆիլմ ֆիլմի մասին» ոճի բաներ: Երբ ցանկացած գեղարվեստական բան կարդում եմ, սկսում եմ երևակայել ու պատկերացնել, թե դա ոնց ա եղել «իրականում» .... մեր դեպքում` օֆիսից սկսած խմբագրով վերջացրած ... Հեղինակ ջան, մի մատիտ որ ունենաի ու մեկ էլ նկարելու շնորք, էս քո գրքին սիրուն իլյուստրացիաներ կանեի:
Անձրևը: Ասեմ, որ մի շնչով կարդացվեց, միայն թե լավ չսովորող ու երկար քնող Կարո քեռու թոռանը ինչի սպանեց մեր հեղինակը ... լավ, թող Այվի քույրիկը բացահայտի, անձամբ կհարցնենք:
Ներող ես ուշացա ... բայց ասեմ որ առաջին երկուսին էլ ձայն էի տալու
Վերջին խմբագրող՝ insider: 11.07.2014, 21:26:
The Truth Is Out There
Smokie (12.07.2014)
Տարբերակ 1. Գրական գործակալություն «X Factor» - impression
Տարբերակ 2. Անձրև - StrangeLittleGirl
Տարբերակ 3. Numb - Անվերնագիր (խմբագրվել էր ֆիրմային սխալը՝ ե-ից հետո գրվող յ-ն)
Տարբերակ 4. Ծաղիկներ - Լուսանդր կամ Լուսամենիկ (վերջերս գրանցված և դեռ գրառումներ չարած ակումբցի)
Տարբերակ 5. Լիլիթ - Sambitbaba
Տարբերակ 6. Ժառանգը - Enna Adoly
Տարբերակ 7. Ազատության օրերս - Guest
Շնորհավորում եմ Լիլին ու Բյուրին հաղթանակի կապակցությամբ
Ապրեն բոլոր մասնակիցներն ու ընթերցողները:
CactuSoul (12.07.2014), enna (11.07.2014), Freeman (11.07.2014), impression (11.07.2014), insider (11.07.2014), Mephistopheles (11.07.2014), Yellow Raven (11.07.2014), Աթեիստ (12.07.2014), Այբ (11.07.2014), Արէա (11.07.2014), Մուշու (13.07.2014), Նոյեմ (11.07.2014), Շինարար (11.07.2014), Ռուֆուս (12.07.2014), Վոլտերա (11.07.2014)
Իսկ արդեն հայտնի՞ ա, թե ինչ էր տարօրինակ նվերը, և ու՞մ ա այն բաժին հասնելու![]()
Լեո, նայիր նախորդ էջում: Երկուսին էլ կհասնի. երկու հատ էի պատվիրել:
Լեո (11.07.2014)
շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին… հաղթողներին հատկապես… հաղթողներ ջան, Իմփրեշըն, Բյուր, this is the worst you've ever done… sorry…
Հիմա Բյուրն ու Լիլը պիտի չինգաչունգ անեն, տեսնեն՝ ու՞մ ա ընկնում առանց սրտիկների բլոկնոտը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Լիլ, Բյուր, շնորհավորում եմ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
impression (12.07.2014), Այբ (11.07.2014)
Բայց սրտիկներովն ինչով ա վատ, ես դա Լիլին եմ տալու![]()
impression (12.07.2014)
Բյուր, impression շնորհավորում եմ Ձեզ ... ինչպես նաև բոլոր մասնակիցներին:
The Truth Is Out There
Այբ (11.07.2014)
Ինչ հավես էր, որ սենց ակտիվ քվեարկում էիք, ու ընդհանուր մթնոլորտն էլ ահագին բարի էր, դե համեմատության կարգով![]()
Բացեցի երկուսի տուփն էլ, պարզվեց մեջը սրտիկներ չկան, լրիվ նույն տեսքի են. մեկի վրա գրված է՝ Aqua Notes, մյուսի վրա՝ Aqua Love Notes![]()
Բլաքնոթը պետք ա բրնձի ալյուրից սարքած բարակ վաֆլուց լիներ, ոչ թե ջրադիմացկուն, մեկ էլ տեսար մի բան գրիր վրեն դուրդ չեկավ, ջուր չքաշող թուղթը ոնց ես մարսելու:
Շնորհավոր բոլորին, լավ մրցույթ էր, տարբերակները բոլորը մի հատ ընդհանուր թերություն ունեին սենց ի միջայլոց էին գրված, ոնց որ առանց երկար բարակ մտածելու՝ հա, դե:
Անվերնագրի գրածները սենց են էլի անտարբեր չեն թողնում, մրցույթի ամենաքննարկվող գործն ա: Դա լավ բարձրանալու տեղ ա տալիս, բոլոր առավելություններ ու թերությունները ջրի երես են հանում: Էսքանը վայթեմ, գնամ կորեմ էլի քանի Ռուֆուսը չի եկել:
Հ.Գ-ը չմոռանամ՝ ես էլ էի կարոտել
SWTS
enna (11.07.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ