Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
ինձ թվում ա՝ էս առաջին տարբերակի մեջ բոլորն ինչ-որ լուրջ մեսիջ են դրել ման գալիս, բայց եթե մի գրամ ուշադիր լինեն, կզգան, որ չի կարա լինի ոչ մի մեսիջ, քանի որ

հեղինակը բացահայտ կապիկություն ա անում
իր հերոսին, որին սարքել ա իր կերպով և նմանությամբ, օժտում ա նենց որակներով, որոնք հենց հաջորդ վայրկյանին էլ ժխտում ա
ու ասենք էդ կերպարը պարզ ա, որ վերջում մի հիմարություն պետք ա աներ, ինքը չէր կարա բացեր պապկեն, ակնոցը դներ քթին ու լուրջ տեսքով կարդար, որ՝ Առավոտ էր, Արարատյան դաշտի եսիմ ինչ զահրումար առավոտներից մեկը
իսկ վերջին նախադասությունն էլ երևի գրել ա նրա համար, որ ընթերցողը հասկանա, որ ինքը տենց էլ կարա գրի, ու եթե պատմվածքը չուտեր հերոսը, կարող ա կարդացածը տենց մի բան լիներ /էլի ինքն իրեն հակասելու բանաձևով, քանի որ ինքն արդեն ասել ա, որ պատմվածքները երբեք տենց չէր սկսի, կամ երբ ասեց, որ երբեք իր պատմվածքում հեռախոսներից խոսք չէր գնա, ու հենց հաջորդ նախադասությունում գնաց/
ուղղակի պետք ա հասկանալ, որ հերոսը, ինչքան էլ "չի գրել" պատմվածք, մեկա գրել ա, էն, ինչ կարդում ենք, էդ հենց հերոսի պատմվածքն ա, ինքը պատմում ա էն, ինչը կատարվել ա շուտ
Լիլ ջան, ժառանգական բաներ ես ասում… դժվար ա իմ համար մտածել կերված պատմվածքի մասին ու ենթադրել թե ինչ կար գրված… հեղինակը դրան չի տարել… օրինակ իմ մտքով երբեք չանցավ թե կերված տեքստն ինչի մասին էր…

Իսկ որ ասում ԵՍ "
իսկ վերջին նախադասությունն էլ երևի գրել ա նրա համար, որ ընթերցողը հասկանա, որ ինքը տենց էլ կարա գրի, ու եթե պատմվածքը չուտեր հերոսը, կարող ա կարդացածը տենց մի բան լիներ"
ինչ որ "կարար", հաշիվ չի, ինչ որ գրել ա էդ ա հաշիվ…