Freeman (09.07.2014)
Այվի ջան, մի հատ ստեղ գրի, որը ով ա գրել, խոստանում եմ մարդու չասեմ, բայց դե իմանամ էլի, արժի քվեարկել թե չէ![]()
ուրեմ երկու օրից էլ կքվեարկեմ:
Մարդ չգիտի ինչ քվեարկի այ մարդ![]()
Քիբորդ, դու մարդկանց ես ուզում քվեարկել, ոչ թե պատմվածքներին։ Էս էդ թեման չի։
եկել եմ բողոքեմ. արդար չի էս մրցույթը, Այվին գիտի հեղինակներին ու քվեարկել ա
Բաց անուններով մրցույթներ էլ են եղել, բոլորը տեսել են ով ով է։ Կարևորը, որ մարդ պատմվածքին քվեարկի, ոչ թե մարդուն։ Քո դեպքում՝ երևի չգործող տարբերակ![]()
Numb-ը overrated-ա![]()
մարդագայլուկ (09.07.2014)
Արէա (10.07.2014)
Ժող, էդ քաքոտ գործի մեջ լավ էլ խորություն, տարօրինակություն ու հետաքրքրություն կար: Շարադրանքն էլ վատը չէր, մի խոսքով ինքը պիտի հաղթեր)
Մտածում էի Ջոնն ա հեղինակը, բայց մի տեսակ իրանը չի ոճը![]()
Աթեիստ (10.07.2014)
Ճիշտն ասած` ինձ էս քննարկումների ոճը սկսել ա նենց հավեսով ձանձրացնել: Քվեարկում ես, մեկ էլ արդիկ սկսում են պատասխան պահանջել, թե էդ գործին խի՞ ես ձայն տվել, էս նախորդ մրցույթի փորձից ա, էս մրցույթում` քաքոտ գործեր հավանող ես դառնում: Գրողը տանի, մրցույթը պահանջը էդ ա, որ ձայն տաս էն գործին որն ամենաշատն ես հավանել, հաղթում ա ամենաշատ ձայներ հավաքած գործը: Ո՞ւմ առաջ եմ ես պատասխանատու իմ ձայնի համար: Գործերի քննարկումը թողած ակումբցիների ճաշակն եք քննարկում:
Գուց ես եմ շատ փխրուն դառել, բայց ինձ թվում ա` վիրավորական ա, երբ քեզ քաք հավանող են անվանում, զիբիլ հավանող են անվանում, քաքոտ գործ հավանող են անվանում, գործի մեջ հենց քաք տեսնող-քվերակող են անվանում: Եթե ինչ-որ մեկը մենակ քաք ա տեսել, իր խնդիրն ա: Ես գործերը կարդալիս նույնիսկ վրիպակները չեմ նկատում մեծ մասամբ, ինչ-որ անհաջող բառ ինչքան աչք պիտի ծակի, որ նկատեմ ու կարծիքիս վրա ազդի, կարդում եմ պատմությունները: Ներեցեք, էս պատմությունը ինձ դուր ա եկել:
Շատ տհաճ ա, երբ ձեր հավանած գործի բարեմասնությունները ներկայացնելու փոխարեն, չհավանած գործն եք քլնգում, բայց էլ ավելի տհաճ ա, երբ էդ գործը հավանողներին եք քլնգում:
Որովհետև առաջին դեպքում գործ ունենք կամեցողության, կարդացած լավով կիսվելու, ուրիշներին էլ հասնալի դարձնելու ցանկության հետ, երկրորդ դեպքում` չուզողության:
Ինքս ոչ մեկին չեմ ուզում նեղացրած լինել, բայց երբեմն-երբեմն ինձ էլ ակումբը սկսում է դուր չգալ, երբ տեսնում եմ չուզողություն, չկամություն, չարություն: Բարության քարոզ էլ չէի ուզի գրածս դառնար, բայց մեր շուրջն էնքան չարություն կա, էնքան անարդարություն կա, որ ակումբը ինձ համար միշտ հրապուրիչ ա եղել իր դրական էներգիայով, ու ինձ ա թվում, թե ոնց, գուցե պատճառը լիքը էդ էներգիայով հորդացող մարդկանց քիչ գրելն ու չգրելն ա, բայց ինձ թվում ա` ակումբում էդ էներգիան պակասել ա, համենայն դեպս ինձ էլ չի հասնում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ