Անձրև
Ինձ բավականին դուր եկավ, հետաքրքրությամբ էր կարդացվում, սիրուն էր, քիչ մը երկար էր, բայց հաստատ չես ձանձրանա կարդալուց: Էնպիսի տպավորություն ա, որ պետք չի կենտրոնանալ գլխավոր իմաստ գտնելու համար, որ բոլոր հատվածներում էլ թաքնված ա մի շա՜տ կարևոր ու հետաքրքիր իմաստ:Բայց դե վերջին մասերը ստիպում են կենտրոնանալ գլխավորի վրա, ո՞րն ա էդ գլխավորը, էն որ հերոսուհին «էգոիստ ա՞»: Լավ, ինչևէ, պատմվածքը շատ հավանեցի՝ հավանաբար անձնական նկատառումներից ելնելով: Սիրելի, հաճելի տեսարանները, պատկերները աչքիս առաջով գալիս անցնում էին, ոնց որ ես էլ ներկա լինեի, որպես հանդիսատես:
![]()
Էջանիշներ