Sambitbaba (08.07.2014)
լուսազգեստիկ թերթիկներ: փրկեք ինձ
Հեսա ինչ-որ մեկն ինձ ատելու ա, բայց չեմ դիմանում կներեք
Apsara (08.07.2014), մարդագայլուկ (07.07.2014)
Բյուրը հող չի ծնելբյուրածին![]()
Apsara (08.07.2014), enna (06.07.2014), ivy (06.07.2014), Sambitbaba (08.07.2014), մարդագայլուկ (07.07.2014), Ռուֆուս (07.07.2014), Վոլտերա (09.07.2014)
Numb-ի մեջ «ֆիրմային» վրիպակներ կային, որոնք հանել եմ, թե չէ միանգամից կերևար հեղինակը
Ընդհանրապես, աշխատել եմ տարբերակները հնարավորինս մաքուր տեսքով դնել մրցույթին, թեև բոլորն էլ ահագին լավն էին էդ առումով:
Քանի որ էնպիսի գործ չկա, որ լրիվ սրտովս լինի, քվեարկում եմ առավել հավանած չորս տարբերակի օգտին՝ Իքս ֆակտոր, Անձրև, Նամբ, Ազատության օրերս:
Կարող էի Լիլիթին էլ վերցնել, բայց արդեն միայն երկուսը կմնա չքվեարկած, որոնցից գոնե Ժառանգի համար վատ կզգամ:
Էնպես որ, կեսից մի քիչ ավելին քվեարկում եմ, մյուսներին էլ շատ շնորհակալ եմ մասնակցության համար:
Ծաղիկներ
Էս ի՞նչ էրՀիմա հեղինակն ատելու ա ինձ, զզվելու ա ինձնից, որ ես սենց անողոքաբար քլունգս միացրել ու անկեղծորեն արտահայտվում եմ էս գործի մասին, բայց կներեք, ուրիշ կերպ չեմ կարող, մի ձև պետք ա կանխել, որ հեղինակը շարունակի էսպիսի գործեր գրելը:
Նախ, հեղինակը խիստ թյուր պատկերացումներ ունի հողագործի օրագրի մասին: Եթե ուզում ա ավելի իրականությանը մոտ օրագիր կարդա, թող Ակսել Բակունցի «Տիգրանուհին» փորձի (օնլայն չգտա, թե չէ հղում կդնեի): Ինչ խոսք, հողագործը սիրում ա հողը, սիրում ա բնությունը, բայց ինքը տենց չի արտահայտվում, կներեք:
Սյուժե չկար: Մակդիրներով բռնաբարած-թողած էր: Ասելիք չկար: Իսկ վերջում նենց զգացողություն ունեցա, որ եթե տարօրինակ բառը չօգտագործելու պայման չլիներ, էս գործը հաստատ կկոչվեր «Տարօրինակ պատմություն», ու սաղս պիտի գլուխ ջարդեինք, թե ինչն ա տարօրինակ:
Numb
Մի բան հստակ ա. տղա ա հեղինակը, երևի Լիլիթի հեղինակի հետ իրանք միակ տղաներն են էս մրցույթում: Էն վերջի հումորային պահը հավեսն էր, խնդալս էկավ, բայց դրան նախորդող գրեթե ամեն ինչը մի տեսակ անկապոտ էր ու մի տեսակ չափից դուրս տղամարդկային էր, նեղ տղամարդկային երկխոսություն, որը հետաքրքիր չի, չի կարդացվում (գոնե իմ դեպքում):
Հասանք քվեարկելու պահին: Ասեմ, որ չեմ քվեարկելու: Կուզեի Ժառանգի օգտին քվեարկել, որովհետև ամեն դեպքում ամենաշատն ինձ Ժառանգը դուր էկավ, բայց ուզում եմ հեղինակին պատժել, որ մյուս անգամ մինչև քվեարկելս չծակվի ու չասի, որ հեղինակն ինքն ա:
enna (07.07.2014)
Տեսա արդեն գործերսը տեղադրվել են, տրամադրվեցի կարդալուն ու սկսեցի։
Հասա «Ծաղիկներին» ու արդեն պտի քնեի։ Մեկ էլ Ակսել Բակունց կարդալուց եմ էս կարգի թռել պարբերույթունների վրով, սյուժե գտնելու ակնկալիքով, բայց նրա մոտ գոնե նկարագրություները սենց վատը չէին։
Որպես տարօրինակ հավանեցի «Անձրևը», որպես պատմվածք՝ «Numb»-ը։ «Լիլիթ»-ն էլ վատ հեքիաթ չէր, չնայած տեղ-տեղ շատ էր ձգած։
«Իքս Ֆակտոր»-ից չգիտեմ ինչն եմ հավանել, բայց ձայն դրան էլ տվեցի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
ivy (07.07.2014), Sambitbaba (08.07.2014), Smokie (08.07.2014)
Ընդհանուր մրցույթի մասին արտահայտվեմ: Նախ ապրի Ռիփը, որ կազմակերպել ա: Ահագին էլ հետաքրքիր խնդիր էր դրել, բայց տխուր ա, որ էդ խնդիրը միջակոտ ա լուծվել (թող ներեն ինձ հեղինակները): Ախր հետաքրքիր եք էլի... ծավալային սահմանափակում չկար, փոխանակ ծավալվեիք, ձեզ ինչքան տարածք պետք ա, էնքան օգտագործեիք սյուժե զարգացնելու համար, բռնել, սեղմվել եք 500 բառի մեջ(էս հիմնականում պոտենցյալով գործերի մասին եմ ասում):
Գրական գործակալություն «X Factor»
Մրցույթի ընտիր նախաբան էր. ավելի շատ իրեն որպես մրցույթի բացում ընկալեցի, քան պատմվածք, այն էլ` տարօրինակԵրկխոսությունները ժպտացրին ինձ, ահագին լավ էր շարադրված, բայց ափսոս հեղինակը կերավ իր պատմվածքն ու մենք չկարդացինք: Զգացվում էր, որ ինքը Ակումբից ու ակումբցիներից քաջատեղյակ է. Այվիի ծաղիկներով սանդալների մասին էլ գիտեր:
Ապրի հեղինակը:
Անձրև
Հեծանիվ քշելուց ու սմարթֆոններ չսիրելուց սկսած, տրուսիկ ու նասկիներ հանելու պահով վերջացրած, լրիվ Բյուրն էր: Վարժ ու սահուն էր գրված, զգացվում էր, որ գրողը գրելու փորձ ունի, բայց ձգձգաց պահեր կային: Ավարտն էլ էր տիպիկ Բյուրական. արագ, կտրուկ, անսպասելի:
Numb
Սկիզբը չգրավեց, բայց քիչ-քիչ սկսեց ավելի դզել: Վերջն ահագին զիլ էր, բայց տարօրինակ չէր:Մի պահ Իմպոյին կասկածեցի, բայց հավանաբար տղա է հեղինակը: Արյա՞մ:
Ծաղիկներ
Չկարողացա կարդալ: Մի գրի սենց, հեղինակ ջան:
Լիլիթ
Հետաքրքիր ու համով մասեր շատ կային, հատկապես երկու հարյուր եսիմքանի մարիլիթներն ու Արարագատ առյուծը: Սկզբում նույնիսկ մտածում էի, որ կքվեարկեմ, բայց հետո ամեն ինչ սկսեց իրար խառնվել ու ձանձրալի դառնալ: Կարելի էր սրանից հավես պատմություն ստանալ:
Ժառանգը
Առաջին անգամ կարդալուց հետո բան չհասկացա, երկրորդ անգամից զուգահեռ իրականությունները գտա: Քչից-շատից տարօրինակ էր:
Ազատության օրերս
Հստակ սյուժե չկար, բայց հավես մասերը շատ էին. անտառում հոգի ստանալու պահը մի քիչ կարելի էր զարգացնել: Վերջն ահագին խճճված էր իմ համար, բայց չխանգարեց, որ գործն ինձ դուր գա: Յոհա՞ն, ոնց որ թե դու ես, հա՞:
Դեռ չգիտեմ, թե ում եմ քվեարկելու: Երևի մի անգամ էլ թեթև կվերընթերցեմ, հետո: Հլը որ նվնվիկս կապել եմ. թե ինչի՞ պատմվածքս չավարտեցի, որ ուղարկեի:![]()
Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 07.07.2014, 00:42:
ivy (07.07.2014), Sambitbaba (08.07.2014), Smokie (08.07.2014), Աթեիստ (07.07.2014), Վոլտերա (09.07.2014)
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ