Հասկացա, որ կորած քույրն է, բայց ինչի համար է պատմվածքում:
Այ հիմա ամեն ինչ տարօրինակ դարձավ
Ուլուանա (09.07.2014)
Հա՛, ուրեմն կարդացի բոլորը:
Գրական գործակալություն «X Factor»- ահագին հավես էր գրած ու հումորով, երևի միակ տարբերակն էր, որ տարօրինակ էր մի քիչ: Գրողը երևի տղա կլինի:
Անձրև-Շատ Բյուրոտ էր, սկզբի նախադասությունից, մինչև վերջի ֆեյսբուքը միացնելը: Հեսա որ իրոք ինքը լինի, կասի՝ էլի առաջին նախադասությունից ջոկեցին, որ ես եմ, եթե ինքը չլինի, հաճելիորեն կզարմանամ:
Numb -Լավն ա, դուրս եկավ: Հավեսով կարդացվում էր ամբողջ ընթացքում, վերջն էլ շատ կայֆն էր: Հեղինակը շատ հավես մարդ ա երևի, որ սենց մտքեր ա ունենում: Խոսակցությունների շատությունը բացարձակ չխանգարեց մինչև վերջ հավեսով կարդալ: Կքվեարկեմ: Մենակ թե վերնագիրը կարար ավելի լավը լիներ երևի:
Ծաղիկներ- Վատն էր: կարդալուց մտածում էի, թե հեղինակը որոշել ա պատժել բոլորիս ու ուրիշ հարմար տարբերակ չի գտել, ասել ա՝ լավ սպասի դանդաղ մահով սպանեմ: Հեղինակ ջան աշխատի սենց բաներ էլ չգրես էլի:
Լիլիթ- Սկիզբը ահագին լավն էր, հավեսով կարդացվում էր, բայց կեսից մոտս կախեց, էլ առաջ չէր գնում, հազիվ, մի կերպ կարդացի մինչև վերջ: Մի քիչ շատ էր երկարացրած, լավ կլիներ էն մեջտեղներում մի տեղ պրծներ:
Ժառանգը - Լուրջ 2 անգամ կարդացի, բայց տենց էլ չջոկեցի, թե ինչի մասին էր ու ինչ էր ուզում ասեր:
Ազատության օրերս- Էս վերջինի միտքը լավն էր ահագին, հավես էլ գրել էր, բայց ոնց որ կեսից կտրվեց ու վերջաբանը էնքան էլ լավը չէր, չնայած, որ ասելիքն ասել էր վերջում մի նախադասությամբ: Հեղինակը լավ կաներ, որ եզրակացությունները թողներ ընթերցողին, կամ նենց գրեր պատմվածքը, որ մենք հասկանայինք ասելիքը, ոչ թե վերջում ասեր:
Փաստորեն՝ մենակ մեկին եմ քվեարկում:
i wanted to destroy something beautiful
enna (06.07.2014), ivy (06.07.2014), Sambitbaba (08.07.2014), Աթեիստ (07.07.2014), Փոքրիկ շրջմոլիկ (09.07.2014)
Լիլիթ
Էս մեկը Մուրակամի չէր
Նախապես ներողություն եմ խնդրում հեղինակից (հատկապես որ գրեթե հաստատ գիտեմ՝ ով է), որովհետև էս գործը մի քիչ շատ եմ քլնգելու:
Ինչ խոսք, սահուն տեքստ, լավ կառուցվածք, հարուստ բառապաշար և այլն, բայց... Նախ, մեծատառերի պահը: Կարծեմ հեղինակին շատ ա ասվել, որ մեծատառերն էդքան չչարաշահի, բայց ինքը շարունակում ա դա անել, իսկ դա ահավոր ծանրացնում ա տեքստը: Հետո, մի քիչ հնացած բան ա լեգենդներ վերապատմելը, դա արդեն արել-վերջացրել են 19-րդ դարում, լավագույն դեպքում՝ 20-րդ դարի սկիզբ: Գրականությունը նոր փուլ ա մտել, որտեղ, ինչ խոսք, լեգենդներն ու դիցաբանությունը պակաս տեղ չեն զբաղեցնում, բայց ոչ ոք ուղղակի չի դնում, վերապատմում: Վերցնենք Ջոյսի «Ուլիսը», որն ըստ էության «Ոդիսականի» «հիման վրա ա» կամ քսանմեկերորդ դարից՝ Մուրակամիի (կներեք, արդեն բռնաբարեցի իրա անունը տալով ) «Կաֆկան ծովափին», որն Էդիպուսի լեգենդի «ժամանակակից տարբերակն» ա: Մի խոսքով, ինչ էի ուզում ասել: Հեղինակ ջան, դու ահագին բագաժ, ահագին լավ լեզու ու էնտուզիազմ ունես, բայց ափսոս ա, որ սենց գործերի վրա ես փչացնում: Դու կարայիր Լիլիթի լեգենդը կամ գուցե մի ուրիշ լեգենդ մոդեռն կոնտեքստում պատմել, ու շատ սիրուն կնայվեր, կամ կարայիր ուղղակի հղումներ տայիր լեգենդին, ոչ թե ուղղակի վերապատմեիր: Մի խոսքով, շատ եմ խնդրում, էլ սենց բան մի արա
Sambitbaba (08.07.2014), Արէա (06.07.2014), Վոլտերա (09.07.2014)
Մենակ ես ե՞մ «ծուղրուղուն» հասկացել էն իմաստով, որ լույսը բացվեց, ու նա զարթնեց. երազ էր դա:
enna (06.07.2014)
Կարդացի բոլորը: Որոշները դրական նստվաշք թողեցին, որոշները հակառակ:
Մրցույթի սկզբից հետաքրքիր էր, արդյոք ոնց կպատկերացնեն տարօրինակը մասնակիցները, բայց հիմա կարելի է ասել հիասթափված եմ:
Մենակ տարօրինակ բաների մասին խոսալով չի էլի իմ կարծիքով:
Այնուամենայնիվ «Ժառանգը» ուներ տարօրինակ բաներ, այնպես որ քվեարկում են այդ տարբերակին:
Մեկ էլ «Ազատության օրերս» վատիկը չեր:
Եթե չլիներ տարօրինակ մրցույթի պահը ինձ թվում ա դա կլիներ միակ բացատրությունը, բայց այս պարագայում կարծում եմ… ծուղրուղու՜…
Ես էլ եմ տենց մտածել, եթե ինքը հորը սպաներ, չէր լինի տարօրինակ, դետեկտիվ կլիներ, իսկ եթե երազին ա ուզում սպանի, հետո պարզվում ա, որ մեռել ա, էդ արդեն տարօրինակ ա) մեկ էլ էն որ մորը տեսնում ա, չի կարում շարժվի, էդ տարօրինակ երևույթ ա, որն իմ հետ լինում ա. արթնանում ես, ինչ-որ երազախառը բաներ տեսնում ու չես կարողանում շարժվել:
ivy (06.07.2014)
մամա ջանՔայլում եմ նորաթևիկ փաթիլների միջով ու զգում եմ
enna (06.07.2014), Աթեիստ (07.07.2014), մարդագայլուկ (07.07.2014)
Եթե զուտ շարադրանքին նայենք, ամենալավն Անձրևն է շարադրված: Հմուտ լեզվակիր է գրողը, ընտիր գրավոր խոսք ունի:
Հետո էլ սյուժե կա մեջը, իմաստ, լրիվ տեղն է կարծես:
Բայց ընդհանուր ոնց որ անհամ լինի էս պատմվածքը, թե ինչ: Չկպավ մի ձև:
Apsara (08.07.2014), Sambitbaba (08.07.2014), Վոլտերա (09.07.2014)
X Factor-ը որպես գրական գործ էդքան էլ չեմ հավանել, բայց որպես զվարճալիք լավն էր, տեղ-տեղ ահագին ուրախացել եմ, համ էլ հավես էր, որ մրցույթի կազմակերպչին էլ էին «խաղացրել»
Sambitbaba (08.07.2014), Շինարար (06.07.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ