enna (06.07.2014)
Հրեն Բյուրը վերջից է գալիս
Համ էլ եղածը յոթ գործ է, բոլորին էլ արագ հերթ կհասնի:
enna (06.07.2014)
Վախ, ինչ հավեսիկ մրցույթ է .. ապրես Այվ
Վաղվա քննությունս էլ տամ պրծնեմ, սկսեմ հերթով կարդալ
Blessed the poison which brings the end
Ժառանգը լավն էր, կարող էր ամենալավը լինել, եթե սկզբի էֆեկտը չլիներ:
Հեղինակի սկզբի քայլը կարա իմաստ ունենա ֆիլմերի մեջ, բայց ստեղծագործության մեջ կարդում, առաջ ես անցնում էդ մասից, նոր հասկանում էս ինչ էր կատարվում ու իմաստը կորում ա: Էդ հատվածը դառնում ա «նա ակընդետ նայում էր մթությանը» կարգի տրյուկ:
Շնորհակալություն հեղինակին, բայց ես մնում եմ էն կարծիքին, որ էս կարգի մրցույթներում պետք չի մի քանի տարբերակի օգտին քվեարկել, հետևաբար չեմ քվեարկի էս մեկի օգտին:
Երրորդ պատմվածք. Numb
Մեջներից հետաքրքիրն էր: Ես միտք ունեի ԼՍԴ օգտագործելու ու առաջացող հալյուցինացիաների մասին պատմվածք գրել, բայց էս անտեր պետականի պատճառով չհասցրեցի: Կարդալիս մտածեցի որ էս իմ որոշածի նման ա, բայց հիասթափեցրեց, ինչևէ, երևի սրա օգտին քվեարկեմ: Արէայի հետ, ինչպես միշտ, համաձայն եմ՝ սկզբում սկսնակ գրողի տպավորություն ա թողնում, հետո անցնում ա էդ տպավորությունը:
Անձրևի հեղինակը ոնց-որ հուշում ա թողել, թե ինքն ով ա, կարելի էր մտածել, թե համընկնում ա, կամ կեղծ հուշում, բայց կասկածյալի հետ ընդհանուր բաներ կան, դրա համար ենթադրում եմ, որ ինքն ա:
Պատծվածքը մինչև կեսերը հետաքրքիր էր, բայց ավել բաներ շատ կային, որոնք կրճատելու հետևանքով ստեղծագործությունը մենակ կշահեր: Բացի դրանից կարելի էր ավելի հետաքրքիր շարունակություն ու ավարտ մտածել, մասնավորապես՝ պատիժի համար:
Չեմ քվեարկում, որովհետև չեմ ուզում մի քանի տարբերակի քվեարկել, եթե ասածս թերությունները չլինեին, երևի քվեարկեի: Շնորհակալություն հեղինակին՝ մասնակցության համար:
Առաջին տարբերակը էլի հետաքրքիր ա, բայց արագ գրած ստեղծագործություն էր, ակումբային, ստեղծագործությանֆորումային հումորով: Էլի մի քանի բան կարելի էր փոխել կամ կրճատել, բայց միտքը լավն էր, շնորհակալություն հեղինակին:
Մնացածն արագ-արագ եմ կարդացել, որոշ հատվածներ բաց թողնելով, չեմ անդրադառնում:
Ափսոս, որ կլօրը չի մասնակցել:
enna (06.07.2014), ivy (06.07.2014), Sambitbaba (08.07.2014), Մուշու (06.07.2014)
Ես Ժառանգը չկարողացա հասկանալ. ինձ համար ոչ թե տարօրինակ էր, այլ անհասկանալի: Ֆրիմեն կբացատրե՞ս քո հասկացածը:
Sambitbaba (08.07.2014), Smokie (08.07.2014), Ուլուանա (09.07.2014)
Ժառանգը
Մի հատ էլ Մուրակամի Շատ ավելի Մուրակամի:
Չնայած կարճությանը, էս պատմվածքը բովանդակային առումով շատ ավելի լավն ա, քան մյուս երկուսը, որ կարդացի:
Ռիփ, երկու զուգահեռ իրականություն ա օգտագործում: Մեկում հերոսը սպանում ա հորը, մյուսում՝ ինքը իրան: Բայց չգիտեմ, կարող ա սխալ եմ հասկացել
ivy (06.07.2014)
Որտե՞ղ է գրված, որ հորը սպանում է: Իսկ Մոնիկայի կերպարն ինչ էր:
Numb
Մենակ պապենական կորած Հայաստանը հավանեցի: Հենց ընդհանուր գաղափարը վատը չէր ու ակնհայտ էր, որ հեգնվում ա էդ ժարգոնը, բայց ես մի բան եմ հասկացել: Հանրահայտ Մկոն ասել ա մի անգամ «ես իմ տղուն չեմ թողնում Կարգին հաղորդում նայի, որ տենց բաներ չսովորի, մենք ցույց ենք տալիս, թե ինչպիսի՞նն ա էսօրվա մեր վիճակը»: Հետաքրքիր ա, համ զգուշանում ա, որ տղեն օրինակ կվերցնի, համ էլ «մեր էսօրվա վիճակը» բոլորին ա ցույց տալիս ու հակառակ էֆեկտ ա թողնում իր «գործը», ինքը օրինակ ա ծառայում ախր: Ինչքա՜ն ջահելներ կան, որոնց համար Հայկոյի ու Մկոյի որոշ ոչ այնքան լավ արտահայտություններ դարձել են թևավոր խոսքեր ու հաճախակի օգտագործվել: Էնպես ա ստացվում, որ ընդհակառակը՝ հենց իրենց ու իրենց նմանների պատճառով են էսօր էդպես խոսում:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Apsara (08.07.2014)
Սամ հեսա կարդամԼիլիթ
(Շումերական լեգենդի հիման վրա)
Sambitbaba (08.07.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ