Լիլիթի մասին ասեմ, որպես առասպել ճիշտ ա գրված, նշված թերությունը չհաշված (տեղ տեղ ձգձգված էր) ու հեչ տարօրինակ չի: Եթե իրականության հետ մի կապ ստեղծվեր, ուրիշ բան: Բայց մյուս կողմից էլ ամեն մեկն իր ձևով ա էդ բառն ընկալել, ինչպես որ մրցույթի պայմաններում էր, ուստի ինքն էլ իրավունք ունի մրցույթում լինելու ու ցանկացած այլ գործ, ունիվերսալ արդարացման պես մի բան ա էլի սա: Եթե պոտենցիալը գնահատենք, կլինի դրական, եթե այսպես ոնց որ կա, ես չեմ քվեարկի:
SWTS
Sambitbaba (08.07.2014)
Ծաղիկներում էլ հասա նորթևիկին, ասի լավ կարող ա էս մեկն ա, մինչև հաս ձյունաթևիկին... ասի ստոպ, ուրեմն լուսաթևիկն, պայծառաթևիկն ու մնացած թևիկներն էլ էստեղ կլինեն, իսկ ես իրանց հետ վաբշե չունեմ, ինչի չգիտեմ, դա բյուրածին ու ներամփոփ գաղտնիք ա:
SWTS
enna (07.07.2014)
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին հետաքրքիր աշխատանքների համար: Կեցցեն բոլոր ստեղծագործող մարդիկ:
enna (07.07.2014)
շատ կեղտոտ մտքերով մարդ եմ, ուզում եմ ձեր հոգին էլ խառփալեմ, ինչի՞ ա վերնագիրն իքս ֆակտոր ու պարունակությունը այդքան հստակորեն ակումբի մրցույթը հիշացնում: Համեմատություն ա՞, թե անկապ... ինչ ա ուզում ասի անի հեղինակը: էս հարցը դնում եմ քննարկման: Հատկապես նրանք ովքեր էշխով քվեարկում են այս տարբերակի օգտին, կարծիքներ եմ սպասում:
SWTS
իսկ եթե ժառանգը ոչ մեկի էլ չի սպանել: բայց դա ոնց որ ոչ մի դեր չի խաղում, սպանի չսպանի պատմության մեջ դա ոնց որ էական դեր չունենա: Փաստը հոր մահն ա, մնացածը դրա հետևանքը: ոնց որ իրա մեջ չլուծված խնդիրներ կան հոր հետ, որ նորից մարմնավորում են էն էդ կերպարը հերոսի համար: Բայց հորը ոնց որ բերում տանում ա, բայց խնդիրն տենց էլ մնում ա անլուծելի, Մոնիկայի կերպարն էլ մնաց առանձին, չկպավ պատմությանը, երևի ելքը հենց այդտեղ էր, էն էլ մնաց փակ: Ծավալի համար տեղ կար կարելի էր մի քիչ էլ ինֆորմացի տալ, որ սենց շատ անորոշ չլինի: ոնց որ սենց, հը Մեֆ: Կարդացել ես
Վերջին խմբագրող՝ LisBeth: 07.07.2014, 23:39:
SWTS
enna (07.07.2014), Sambitbaba (08.07.2014)
Նամբի մասին ասեմ, քվեարկեցի իրա օգտին, բայց նենց չի, որ անթերի ա: Շինարարի հետ համաձայն եմ նախ դոմփելն հոմանիշ ունի, որն ավելի հարմար ա, հետո Խու** չէ, Խե** ա, կարդալուց չի հնչում դաժե մտքի մեջ: Քաքն էլ էստեղ միջոց ա, ինքը չի կարա 100 ոռից դուրս եկած վարդ մանուշակի մեջ ընկած լինի 92 թվից: Այֆոնն էլ ռեկլամ չի, ամեն մի հեռախոսի համար չի որ ձեռդ քաքի մեջ կկոխես: Բացի դա արժեքների համեմատություն ա: էս պատմության մեջ տարօրինակ պլաստիկա կա, նույն բանը կարաս մի քանի բառով էլ պատմես, ինչը ես էսօր փորձի համար արեցի մի երկու անգամ: Ոնց որ անեկդոտից պատվածք սարքես, պատմվածքից անեկդոտ, հուսով եմ հեղինակը դեմ չի նման էքսպերիմենտի: Երկու դեպքում էլ իմաստը չի կորում, ուղղակի ծավալը մթնոլորտ պետք ա ստեղծի: Ձեռքի մտցնելու պահը մի տեսակ վերացական ա ստացվել, նկարագրությունները քիչ են, նենց չի որ ուշքս գնում ա տենց տեսարանների համար, բայց կարող ա մարդ կա ծակով զուգարան չի տեսել ու գաղափար չունի թե ինչի մեջ էր էդ տղեն տենց հանգիստ ձեռը մտցնում:
SWTS
Իմ կարծիքով, հեղինակն ընդհանուր հումորն ավելացնելու համար է դրել էդ վերնագիրը, շատ չի էլ խորացել:
Բայց որ մենք խորանանք, համեմատությունն ահագին էլ տեղին է (մասշտաբները չհաշված). մրցույթը մրցույթ է: Ի դեպ, ես էդ քաստինգներին էդքան էլ վատ չեմ վերաբերվում: Ահագին էլ տաղանդավոր մարդիկ են հայտնաբերվում, ուրիշ բան, թե հետո իրենց հետ ինչ է լինում:
Աթեիստ (08.07.2014)
Բյուրի մեջբերած տեսանկյունը ո՞րն է, Passenger-ի ասածը՞: Դա ընդամենն էդ մարդու կարծիքն է, ես էլ իմ կարծիքն արտահայտեցի քաստինգների վերաբերյալ, մի ինչ-որ տեսակետ էլ ոնց էլ չլինի առաջին տարբերակի հեղինակը կունենա: Ինչ իմանաս, ինչ է եղել մտքին:
«Ինչ արած»-ով չի, դա ուղղակի իմ ենթադրությունն էր![]()
Ի դեպ, որ անցանք Բյուրի մեջբերումին, ասեմ, որ էս Իքս ֆակտորը առաջին ուղարկված տարբերակներից մեկն է, դրանով իսկ իրեն վերագրած «վերջին վայրկյանին գրված գործ» պիտակին չի համապատասխանում: Ուրիշ բան, թե գրվելու վրա ինչքան ժամանակ է ծախսվել, դրա մասին տեղյակ չեմ:
Հա: մտքներս պահենք հարցնենք: Ամբողջ պատմվածքը ասելիք չունի, եթե չհաշվենք հեղինակի՝ հերոս հեղինակի անվստահությունը, դրա համար մտածեցի կարող ա ասելիքը վերնագրի մեջ ա: Էդ անվստահությունն էլ էր մի տեսակ չի համընկնում, պատմության մեջ նկարագրվում ա, բայց ընդհանուր տոնը լավ էլ վստահ ա, լեզուն էլի:
SWTS
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ