Ներող, եթե սենց թեմա արդեն կա:
Գրում ենք, թե ինչ լեզու գիտենք ու ինչ լեզու կուզենայինք սովորել:
Սկսենք ինձնից: Գրում ենք այսպես՝
Ես գիտեմ ու պատրաստ եմ օգնել, որ սովորեք-
գերմաներեն
Ես ուզում եմ սովորել-
անգլերեն
Այսինքն փնտրում եմ մարդ
1. ՈՎ լավ անգլերեն գիտի ու ուզում ա գերմաներեն սովորել: Հանդիպում ենք , ենթ. շաբաթական 2 անգամ: Մի անգամ ես եմ գերմաներեն սովորեցնում, մի անգամ Դուք՝ անգլերեն: Փոխշահավետ, հաճելի ու ձրի համագործակցություն:
Ի դեպ, ես արդեն 1.5 տարուց ավել է, ինչ գերմաներեն եմ դասավանդում, 0-ից մինչև Բ1-Բ2 մակարդակ հասցնելը երաշխավորում եմ, հետևաբար ցանկալի կլիներ, որ Դուք էլ լավ անգլերեն իմանայիք:
Կամ
2.
Ով ինձ նման LIngualeo-ներով ու Coursera-ներով անգլերենը հասցրել ա Ա2-Բ1 ու էլ հավես չունի մենակ շարունակել սովորելը, միասին ավելի հավես ա:
Պարապմունքները կսկսենք սեպտեմբերից, հույս ունեմ մինչև այդ գտնել այդպիսի համապատսախան մարդ, սպասու՜մ եմ:
Հ.գ. Առավել ևս հույս ունեմ, որ մենակ ես չեմ գտնի:
Էջանիշներ