Էսօր երկու բան ա եղել, մի հատ լավ, մի հատ՝ վատ: Սկսեմ լավից:
Նորի՜ց: Եվս մի ծրագիր, որ անցել եմԲայց դեռ երկրորդ փուլ: Վաղը գերմաներեն հարցազրույցի եմ ու գրավոր քննության: Ու ես ընդհանրապես ժամանակ չունեցա մարդավարի պատրաստվելու:
Դեռ ոչ մի անգամ ծրագրի անցելը չէին տեղեկացրել հեռախոսիս sms ուղարկելով: Ասենք գրած ա՝ Hargeli Narine Harutyunyan, esinch cragric e. Vaxe ekeq harcazruyci blablabla ... Մդա: ՈՒ ԵՄ և ՀՀ ԿԳՆ են կաղմակերպումՎաղը ինչ հասցնեմ-հասցնեմ պատրաստվել: Համ ուզում եմ անցնեմ, համ՝ չէ: Ուղիղ քննություններիս ընթացքում ա ընկնելու ծրագիրը, իսկ էդ իմ բուհի համար գլխացավանք ա ահավոր: Նորից հետո հանձնելը և այլն: ՄՈԳ-ս ավելի կարևոր ա: Մի խոսքով՝ վաղը ինձ հաջողությու՛ն:
Հիմա վատը: Էսօր Ռուսաստանից հարուստ բարեկամներս էին եկել: Իրոք շատ ազնիվ մարդիկ են, սաղ իրանց բացառիկ խելքի շնորհիվ են վաստակել:
Իմ բոլոր հաջողություններից տատուցս տեղեկանում էին: Մինչև էսօր միշտ նենց մեծ ոգևուրթյամբ էի մտածում իրանց մասին: Իսկական մոտիվացիա են, ասել են, որ միշտ կօգնեն, եթե ուզեմ ուսումս շարունակել: Էսօր սաղ փշրվեց,իզուր հույսեր, դատարկ մտքեր: Ոչ մի հոգևոր ու ֆինանսական հիմք չեն լինելու ինձ համար, ինչը որ էսքան վախտ երևակայել եմ ապագայիս հաշվով: Էլի ես եմ գլխիս ու գործերիս միակ տերն ու պատասխանատուն հիմա ու հետո: 4 իմ տարիքի ուսանող-քույրեր կայինք էսօր, ինձ 3 անգամ փաչեց տարբեր ժամանակներում՝ որպես ողջույն էլի, ինձ անդեմ X դեմքով բարեկամ էի զգում: Եզրակացություն՝ ոչ մեկի հետ հույսեր մի փայփայի, ամեն ինչ փշրվելու ա ու հիասթափվելու ես: Կյանքդ պետք ա կապված լինի մենակ նպատակների, և ոչ երբեք մարդկանց հետ: Մարդկանց պետք ա սիրել ու օգնել, բայց ոչ ինչ-որ բան սպասել:
Էջանիշներ