User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Նոյեմավարի

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նոյեմավարի

    Գտա այնպիսի տեղ, որտեղ կարելի է գրել այն, ինչն ուրիշ ոչ մի տեղ գրելու պիտանի չէ: Ֆեյսբուքի մթնոլորտը միշտ էլ վանել ա, բլոգս էլ կարճ-մարճ բան գրելու համար հարմար չէ: Կարծում եմ՝ էս մի տեսակ թաքուն տեղ ա, որտեղ մենակ դու ես կարդում գրածներդ: Հարմար ա:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Այբ (23.07.2014), Նիկեա (18.07.2014)

  3. #2
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ ասում են,եթե մի բանը շատ ես ուզում ու վստահ ես, որ կատարվելու ա, ինքը անկախ ամեն ինչից վերջում կատարվելու ա:
    Էսօր մի բան եղավ հետս, որ հաստատեց էս միտքն իմ կյանքում:


    1,5 ամիս առաջ մի հատ կրթաթոշակի համար դիմում էի ուղարկել: ՈՒղարկելուց առաջ լավ զննեցի գրածներս, հատկապես՝ հիմնավորագիրս, ու համոզված էի՝ անցնելու եմ: Չնայած էդ մրցույթը խիստ կարևոր չէր ինձ համար, բայց բավականին հաճելի կլիներ անցնելը: 1 ամիս պիտի պատասխանին սպասեի: Էդ ընթացքում ինքնաբերաբար միշտ վիզուալացնում էի, որ արդեն անցել եմ: Ոնց որ թե՝ մեջս արդեն ֆիքսվել էր, որ ուրիշ տարբերակ չկա էլ, որ անցնելս արդեն ճշմարտություն ա:


    Եկավ պատասխանի օրը: Ո՛չ նամակ եմ ստացել, ո՛չ էլ զանգ: Ես էլի չէի հավատում: Զանգեցի: Տվյալներս հարցրին ու թե՝ չէ, հաստատ չեք անցել:
    Մի քիչ հիասթափվեցի ու լրիվ մոռացել էի սրա մասին:
    Արդեն 15 օր ա անցել: Էսօր զանգ եմ ստանում:

    -Բարև Ձեզ, ես Նարինեի հե՞տ եմ խոսում:
    -Բարև Ձեզ, այո:
    -Էսինչ ծրագրից ա, ինչու՞ լրացուցիչ փաստաթղթերը, որ Ձեզնից պահանջել ենք, չեք ուղարկել:

    ՈՒ ինչ ա պարզվում: Նախ՝ պատահաբար մեյլս սխալ են գրել ու ուրիշ մէյլի ուղարկել դրական պատասխանը: Հետո էլ զանգիս են բացասական պատասխան տվել, անունս կրթաթոշակառուների մեջ խիստ պատահաբար չեն գտել: Ու ամենավերջին օրը ինձ տեղեկացնում են, որ անցել եմ: ՈՒ ես սկսում եմ հավատալ էներգետիկ ուժերի գոյությանը, օ Աստվածներ:

    Զարմանալի բան ա էլի,էս կյանքը:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.07.2014), Smokie (03.07.2014), The silent river (07.08.2014), Tiger29 (03.07.2014), Լեո (03.07.2014), Մ Մ (10.07.2014), Նաիրուհի (05.07.2014), Նիկեա (18.07.2014), Ուլուանա (03.07.2014)

  5. #3
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տղա կա, հեռու բարեկամ, տարել են բանակ, ընկել ա Եղնիկներ: Սաղ վախեցած են, նիհար, համեստ, կարելի ա ասել նաև՝ խեղճ տղա ա,ընտանիքն էլ լավ չի ապրում, սաղ վախեցած են , բացի իրա մամայից: Ու ի՞նչ ասի իրա մաման, որ լավ լինի՝ "Է, դե հա, վախենալու ա, բայց ոչ մի անգամ Ղարաբաղ չեմ գնացել, առիթ ա էլի, մի հատ գնամ տեսնեմ, հի-հի-հի"



    Բարեկամների էդ նույն գծից մի աղջիկ կա, աղիների հետ կապված խնդիր ունի,18 տարեկան ա: Անընդնհատ բերում են Երևան, անալիզ բան ա հանձնում, նոպաներ ա ունենում: Դիետա են նշանակել ու մի հատ դեղ՝ յուղի նման բան, որ հացից առաջ պետք ա խմի միշտ: Ու ինքը չի խմել ոչ մի անգամ: Ասում են, այ աղջիկ, ինչի՞ չես խմում, ասում ա՝ է՜, տեսքը լավը չի: Ոչ էլ դիետա ա պահում, ինչ ուզում ուտում ա: Ասենք, իմանաս, որ էդ քեզ անհրաժեշտ ա ու չանե՞ս, որովհետև դեղի տեսքը լավը չի:

    Նայում էի իրան էսօր, ու մտածում՝ ինչի՞ էլի էս գենը իմ մեջ դոմինանտ վիճակում չի: Անդարդ, անխելք, անջատված , բայց իրանց նման երջանիկ կապրեի: Հերիք չի աշխատանք/հանգիստ -ն ա պլանավորած ինձ մոտ, մոտակա 2 տարվա գործերս, ընդհանուր նպատակներս (ինչ պիտի անեմ, ինչ չանեմ, ինչ եմ ուզում, ինչ չեմ ուզում), մի հատ էլ նաև սննդակարգ, սպորտ, յոգա: Ախր, ո՞նց կարա էլի մարդ տենց ապրի, իրանց նման: Ու , առհասարակ, ես էլ շփոթվեցի, թե արդեն որն ա ճիշտ,որը՝ սխալ: Մարդ թողնի ամեն ինչ ու անջատված գոյատևի:

    Հետո սկսել եմ ջոկել, որ ,իրոք, խելքն ինչքան քիչ ա (խելք ասած մենակ գիտելիք, ինտելեկտը չէ), մարդ էնքան երջանիկ ա:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.12.2016), Smokie (10.07.2014), Մ Մ (10.07.2014), Նիկեա (18.07.2014)

  7. #4
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ էլ ներքին կռիվներիս առաջին վկաները եղել են օրագրերս: Վկաները մարդու տեսք են ստացել միայն այն ժամանակ, երբ ճակատամարտից վերջնական հաղթանակած դուրս եմ եկել: Ամեն մարդ զբաղված ա սեփական փոսից դուրս գալով: Դրանք անխուսափելի են: Ճանապարհով գնում ես ու, հոպ, փոս: Պետք ա հաղթահարել մենակ, այլ ելք չկա: Պետք չի խանգարել ուրիշին:

    Առաջին հայացքից էս սցենարը միշտ էլ սխալ ա թվում, ինչու՞, պետք ա կիսվել, պետք ա օգնություն խնդրել: Ու բնականաբար առաջին վերաբերմունքս, որպես կանոն, էն էր, որ ես եմ սխալլը, որ սխալ եմ վարվում, որ էս թուլություն ա: Ու վկաներիս հերթականությունը փորձեցի փոխել: Շատ տանջվեցի, բայց հաջողացրի: Ամեն ինչ ավելի տխուր դարձավ:

    Պետք չի բոբո լինել, պետք ա օգնել, օգնություն խնդրելուց երբեք էլ հպարտությունս գլուխ չի բարձրացել, երբեք չեմ ամաչել, որ չգիտեմ: Միայն թե տորմուզ եմ լինում, երբ գործը հասնում ա "ներքին կռիվներիս": Ես եմ ու իմ կռիվները: Բոլորին հանգիստ թողեցի ու սովորեցի էսպես ապրել, էսպես կռվել: Ամեն մարդ իրա կռվի փոսն ունի, դժվար ա նույն կռվի երկու մարդ գտնել, ամեն դեպքում՝ ինձ մոտ չի ստացվում:

    Չգիտեմ՝ բնությունն ա ինձ էսպես ստեղծել, թե ես եմ էսպիսին դարձել:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.07.2014), Smokie (10.07.2014), Նաիրուհի (10.07.2014), Նիկեա (18.07.2014)

  9. #5
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ տղա կա, գլուխս մի տարի տանում էր, թե ինչպիսին պետք ա լինի իրա ապագա ընկերուհին: Ընդհանուր առմամբ՝ զարգացած տղա ա, խելացի, արտաքինից էլ բավականին հմայիչ: Երկրպագուհիներ ուներ. բոլորին համարում էր իրանից աշխարհայացքային-ճանաչողաական-ինտելեկտուալ մակարդակով խիստ ցածր: Ձեռ էր առնում ու միշտ կոնկրետ մի աղջկա սիրային նամակներն էր ինձ ուղարկում (ոնց էր աղջիկն առաջարկում միասին ջրոցի խաղալ, միասին զբոսնել և այլն):


    Էդ տղայի հետ մոտ 2 տարի ա կապը խզվել ա: Մեկ էլ երեկ նյուզֆիզում իրա պուփսիկ բնույթի կոմենտը երևաց մի աղջկա նկարի տակ, մտնեմ, օհօ՜, էն նույն աղջիկն էր: Արտաքինից աչքի ընկնող չէր, սաղ պատը սիրային նկարներով ստատուսներ, ասենք՝ "լյուձի ու կատորըխ զելյոնըե գլազա, նե վրուտ" ու համբուրվող զույգի նկար տակը: Ծիծաղս եկավ:


    Ասում են՝ տղաները չեն սիրում խելացի աղջիկների: Ըստ իս՝ ուղղակի վախենում են մրցակցությունից, դժվար ա հավասարի կամ ավելի ուժեղի հետ) Իսկ ահա քեզնից թույլի մոտ հեշտ ու հանգիստ կարաս մաչոյի դերը խաղաս: Մի եղեք էդքան անսկզբույնքային, հավես չի)

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.07.2014), Smokie (10.07.2014), Նաիրուհի (10.07.2014), Նիկեա (18.07.2014)

  11. #6
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր զանգեցին ինչ-որ ավիատուրից ու հայտնեցին, որ ինձ համար էժան տոմս են ճարել: Իսկ ես արդեն առել եմ էդ տոմսից 35.000 դրամ թանկ Հո չեմ տանջվում, հո չեմ տառապում

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (23.07.2014), Smokie (11.07.2014), Նիկեա (18.07.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •