StrangeLittleGirl-ի խոսքերից
Ամստերդամում խորհուրդ կտամ ուղղակի քաղաքի կենտրոնի ջրանցքներով քայլել: Ե՛վ ջրանցքներն են սիրուն, և՛ կամուրջները, և՛ շրջակայքի շենքերը: Ու անպայման՝ պայուսակ-մայուսակիդ ուշադիր, գողություններն ահավոր շատ են:
Բրյուսելից տպավորված չեմ: Մենակ որ հասցնես իրենց գլխավոր հրապարակը գնալ, լրիվ հերիք ա: Եթե օգոստոսին ես լինելու, էնտեղ կարծեմ ծաղկային գորգն է լինելու: Մի հատ օրերը ճշտիր, կարծում եմ՝ արժե տեսնել: Կախված նրանից, թե մի ամբողջ օրդ ինչքանով է ամբողջ օր, խորհուրդ կտայի դա օգտագործել այլ բելգիական քաղաքներ տեսնելու վրա, մասնավորապես՝ Բրյուգե, Գենտ և Անտվերպեն (վերջինում չեմ եղել, բայց շատերից եմ լսել, որ սիրուն ա, իսկ առաջին երկուսում եղել եմ, ու հաստատ Բրյուսելին ծալած ունեն):
Փարիզում 6-7 ժամն ահավոր-ահավոր քիչ ա: Կառաջարկեի Մոնմարտր բարձրանալ, բայց դե դա իմ անձնական նախընտրությունն ա:
Էջանիշներ