Notting Hill-ում ման եկել ե՞ս արդեն։
Notting Hill-ում ման եկել ե՞ս արդեն։
Քայլում ես Նոթինգ Հիլի Պորտոբելլո Մարկեթով ու մտքում "Ain't No Sunshine" երգում, հավես ա
Ի դեպ, ամեն տարի օգօստոսի վերջին Նոթինգ Հիլում կարնավալ ա լինում, եթե էնտեղ լինես, կարող ես գնալ նայել։
Ժող, ուրիշ ատաջարկնե՞ր: Ուզում ենք անելիքների հսկայական ցուցակ ունենալ, հետո մեջներից ընտրել:
Ներս, դու ի՞նչ կասես:
Անուկին արդեն հարցուփորձ եմ անում, բայց դուք էլ ձեր փորձով կիսվեք:
Ինչե՞ր կարելի է անել ու տեսնել Նյու Յորքում տարեմուտին: Մի շաբաթով եմ գնում, մենակ եմ լինելու, առաջին ուղևորությունս է Նահանգներ, մնալու եմ մի շաբաթ՝ Մանհեթընում:
Ռիփ, թանգարաններն էլ ներառե՞մ, թե՞ թանգարանների հավես չունես։
Ի դեպ, զուտ Մանհեթընով քայլելն արդեն իսկ հետաքրքիր արկած կարելի ա համարել. ինչ տեսակի մարդ ասես չես տեսնի ։
Դե, դու հարցիս պատասխանի, որ ավելի ճիշտ կողմնորոշող առաջարկներ անեմ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
մարդագայլուկ (10.10.2015)
Մեկ էլ մի հարց, Ազատության արձանը տեսնելու համար տոմսերը նախապե՞ս պիտի վերցնել, շաբաթներ առա՞ջ. նկատի ունեմ՝ հերթե՞ր են, թե՞ կարելի է տեղում, ցանկացած օր տոմս գնել ու այցելել:
ivy (14.10.2015)
Ծանոթներիցս մեկն ինձ տեղեկացրեց էս կայքի մասին, ուզեցի ձեզ էլ ասել:
Եթե հանկարծ ինձ նման մենակ հայտնվեք Նյու Յորքում՝ առանց ոչ մի բան ճանաչելու, սա քաղաքին ծանոթանալու շատ լավ միջոց է:
Կան այսպես կոչված "greeter"-ներ, որոնք սովորաբար թաշակառուներ են՝ իրենց քաղաքը շատ սիրող: Հավեսով ցույց են տալիս Նյու Յորքի հետաքրքիր տեղերը: Ու հետն էլ անվճար. իրենց պարզապես դուր է գալիս մարդկանց ծանոթացնել իրենց քաղաքի հետ
Cassiopeia (20.11.2015), John (19.11.2015), Lusina (19.11.2015), մարիօ (19.11.2015)
Հռոմից ի՞նչ կասեք:
Հռոմում ուղղակի քայլում ես ուր աչքդ կտրի։ Ամեն անկյունում մի հնություն գցած ա։
Համբուրգից ի՞նչ խորհուրդ կտաք։ Սաղ ստանդարտ տեսարժան վայրերը տեսել եմ, բայց ասենք եթե նենց հետաքրքիր բաներ գիտեք կամ լավ ռեստորան-սրճարան-բան, ասեք
Հոլանդիայում խորհուրդ կտամ Զաանդամ այցելել (Ամստերդամից 14կմ), ուր գտնվում է Հոլանդիայի տարածքում ամենահին փայտաշեն տունը, որում բնակվել է Պյոտր 1-ինը (նավաշինություն ուսանելու տարիներին) և որում էլ գտնվում է իր տուն-թանգարանը:
Մեկ էլ արժի ծովը/օվկիանոսը ցամաքից բաժանող դամբայի վրա լինել ու հիանալ ինժեներական հանճարով (քաղաքը շատ ավելի ցածր է ջրի մակարդակից:
Բելգիայում էլ հետաքրքիր է Եվրոպայի համար բախտորոշիչ Վատերլոյի ճակատամարտի վայր այցելել ու «Պաիրի Դաիզա» այգին, ուր հանդիպում են աշխարհի 4 կողմերի ֆլորան ու ֆաունան:
Մեկ էլ, իհարկե, Գենտի համալսարանի ներկայիս գրադարանի մասնաշենք, որում ուսանած Դանիել Վարուժանի պատվին մեծ ցուցանակ է փակցված հենց մուտքի մոտ:
էս ամենը մի քանի օրով այցելության դեպքում..
նու, եթե ժամանակ էլ մնա, կարելի է հոլանդա-բելգիական Բաարլե-Նասսաու գյուղն այցելել: Պետական սահմանն անցնում է հենց գյուղի միջով՝ շատ հաճախ որևէ խանութ կամ ինչ-որ մեկի տուն երկու պետությունների մեջ կիսելով ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ