Բարի գալուստ էլեկտրոնային երաժշտության խորհրդավոր ձայների աշխարհ
Այս թեմայում կամաց-կամաց կփորձեմ պատմել էլեկտրոնային ամենալեգենդար ու հետաքրքիր երաժշտական գործիքների մասին։
Գործիքներ որոնք ավելի շատ պատկանում են գիտությանը, քան երաժշտությանը։ Գործիքներ, որոնք երբ տեսնում եք իրար կողք շարված տպավորություն է, թե դուք գտնվում եք ինչոր գիտական լաբորոտորիայում։ Եվ դուք չեք սխալվումԱյս գործիքները ստեղծողները հիմնականում գիտնականներ են և ոչ թե երաժիշտներ։
Մի՛ շտապիր փակել այս թեման և մտածել, որ սա քեզ համար չէ։ Հավանաբար քո սիրած երաժշտության մեջ էլ կան այս գործիքների ձայները։ Հնարավոր է, որ քո սիրած երաժիշտը կամ խումբը գործածում են այս գործիքները։
Այս թեմայում կունենանք հնարավորություն համառոտ ծանոթանալու գործիքին, լսելու նրա ձայները և տեսնելու աշխարհի ամենահայտնի երաժիշտներին կամ խմբերին որոք իրենց ձայնագրությունների կամ համերգների ժամանակ գործածել են այս սինթեզատորները կամ այլ կերպ ասած ձայների անսահման շտեմարանները։
Այս թեմային ծանոթանալով դու կկարողանաս տարբերել ամենազանազան սինթեզատորների ձայները, ինչպես տարբերում ես ջութակի և դաշնամուրի ձայնը։ Հետաքրքիրն այն է, որ էլեկտրոնային երաժշտության սիրահարների ճնշող մեծամասնությունը պատկերացում անգամ չունի իր ամենասիրած ալբոմների գործիքների մասին և չգիտի թե որ գործիքը ինչ ձայն է հանում։ Պատկերացրեք, որ դուդուկի ձայն լսեք, ձեզ հարցնեն ի՞նչ գործիքի ձայն է և դուք պատասխանեք թավջութակ։ Նույնիսկ պատկերացնել չի կարելի։ Իսկ այս հարցում համարյա ամբողջ աշխարհն է այդ վիճակում, այդ թվում նաև դու
Եվ այսպես սկսեցինք
ՀԳ՝ խնդրում եմ անպայման հաշվի առեք, որ ես երաժիշտ չեմ և չեմ նվագում և ոչ մի ձեզ հայտնի երաժշտական գործիքով։ Բայց ձայները ահավոր շատ եմ սիրում և համարյա ամբողջ կյանքս անց եմ կացրել էլեկրոնային դասական երաժշտություն լսելով և ուսումնասիրելով։





Այս գործիքները ստեղծողները հիմնականում գիտնականներ են և ոչ թե երաժիշտներ։ 
Մեջբերել
Էջանիշներ