Չգիտեմ, թե ինչքանով ա էս թեման արժանի առանձին թեմա լինելու, բայց դե ոչ մի համար թեմա չգտա, որ այնտեղ գրեմ:
Միշտ սափրվել եմ ածելիով: Հիմա մի տեսակ ալարում եմ ամեն առավոտ սափրվել: Ավելի շուտ ցանկություն կա անցնել էլեկտրական սափրիչների, որ ավելի արագ ու հեշտ լինի՝ ձեռի հետ: Ճիշտ է, ածելիով իմ մոտ դա տևում է մի 5-7 րոպե, բայց դե... Մարդիկ գիտեմ, որ սափրվելը իրենց համար մի ահագին երկար արարողություն է:
Հիմա ո՞վ նման սարքերով սափրվելու փորձ ունի: Հազար ու մի տեսակի ու գնի կա, մարդ չգիտի որն իրեն հարմար կլինի: Դե, պարզ է, որ փորձելու հնարավորություն էլ չկա: Ոմանք էլ ասում են մի երկու շաբաթ էլէկտրականը օգտագործելու ես էլի հետ գաս ածելիին: Ի՞նչ կասեք:
Էջանիշներ