Ժող ջան, ուրեմնՍ, էսօր ծնվել է էս Ակումբում իմ ամենահարազատ, տեղ-տեղ՝ անգամ համարյա հոգևոր երկվորյակ եղբայրը՝ Հոսոն, նույն ինքը՝ Ջոնը, ու ես չէի կարող էս փաստը չտոնել։
Հոս ջան, ապ, հարազատս, շնորհակալ եմ, որ կաս, որ կողքիս ես, որ (ցավոք) էսքան նման ես ինձ նենց բաներում, որ սովորաբար ուրիշների հետ նույնիսկ կամաչեինք կիսվել
Շնորհավոր ծնունդդ, ապ, ու թող ոչ մի բան ու ոչ մեկը չցավեցնի քեզ, թող մարդիկ կարողանան տեսնել ու գնահատել էն խորությունն ու մարդկայնությունը, որ դու ունես։ Ուզում եմ, որ գնահատված ու երջանիկ լինես, ուզածդ գործը ունենաս, լավ մարդիկ լինեն կողքիդ, տատին էլ գլխիցդ անպակաս լինի![]()
Քեզ շատ եմ սիրում, գիտես, ու էնքան շնորհակալ եմ, որ իմ մանկական գժությունները, անտանելի դեպրեսիաները, աննորմալություններն ու բզիկները տանում ես, մենակ չես թողնում, մեկ-մեկ գժվում ես հետս, ու ամենակարևորը, որ լսում ես ինձ ոչ թե որ ուղղակի խոսեմ-խոսեմ ու ձենս կտրեմ, այլ որովհետև ուզում ես հասկանալ։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ լինելիս կարողանում ես հաղթահարել բարդույթներ ու կարծրատիպեր, որ պատ չես դնում դեմս ու փակվում։
Ու ընդհանրապես, ապ, կարող էի էս ամենը նույնիսկ չգրել։ Որովհետև սիրում եմ քեզ, ու էլ բան էլ պետք չի ասել։ Ցավդ տանեմ։
![]()
Էջանիշներ