Երևի բոլորս էլ սիրում ենք սովորական, սիրուն պատմություններ՝ իրական կյանքից քաղված: Սակայն սովորականը կարող է նաև հոգնեցնել ու ձանձրացնել, որովհետև դրանով է լցված մեր առօրյան:
Ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ պատահում են նաև անսովոր ու տարօրինակ պատմություններ: Հնարավոր է, որ ականատես ենք լինում դրանց, հնարավոր է, որ դրանք ընդամենը մեր երևակայության արդյունքն են: Իսկ հնարավոր է նաև, որ ամեն պատմություն էլ ունի իր տարօրինակությունը: Խնդիրը միայն այն տեսնելն է, իսկ այս դեպքում նաև՝ ցույց տալ կարողանալը:
Այս մրցույթը չունի ժանրային ու թեմատիկ սահմանափակում: Միայն երկու պայման կա, որոնց պետք է հետևել.
1. Ստեղծագործության մեջ ներկայացրած պատմությունը պիտի ինչ-որ իմաստով տարօրինակ, ոչ սովորական լինի: Սա իհարկե ահագին սուբյեկտիվ գործ է, և կարծում եմ, ամեն մարդ իր ձևով է ընկալում «տարօրինակ»-ը: Գլխավորն այն է, որ հեղինակը համոզված լինի՝ ինքը հետևել է պայմանին: Իսկ ընթերցողն էլ հաճույք ստանա դրա արդյունքից:
2. Երկրորդ պայմանն ավելի կոնկրետ է: Ստեղծագործության մեջ ոչ մի տեղ չպետք է օգտագործվի «տարօրինակ» բառը: Ներառյալ՝ վերնագրում:
Նիշերի սահմանափակում չկա: Ստեղծագործությունները կարող են լինել ինչպես արձակ, այնպես էլ չափածո:
Յուրաքանչյուր հեղինակ մրցույթին կարող է ներկայացնել մեկ կամ երկու ստեղծագործություն:
Մրցույթին կարող են մասնակցել թե Ակումբում գրանցվածները, թե չգրանցվածները:
Հեղինակների անունները գաղտնի կմնան մինչև մրցույթի ավարտը:
Քվեարկությունը կլինի բաց:
Ստեղծագործություններն ընդունվում են մինչև հուլիսի 6-ի առավոտը՝ iparika(շնիկ)gmail(կետ)com հասցեով:
Մրցույթը կսկսվի հուլիսի 6-ին՝ ուշ երեկոյան:
Էջանիշներ