User Tag List

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011
Ցույց են տրվում 151 համարից մինչև 157 համարի արդյունքները՝ ընդհանուր 157 հատից

Թեմա: Մուշուի անկապ օրագիր

  1. #151
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց նոր հեռախոսիցս ջնջեցի իմ համար բոլոր ժամանակների ամենակարևոր մարդու բոլոր նկարները... Պետք ա առաջ գնալ ու համակերպվել, որ ինքը էլ չկա իմ կյանքում, որ ես ուղղակի կողքից կարող եմ նայել և ուրախանալ նրա երջանկության համար: Միակ մարդը ում կուզեի փակել սենյակում ու ոչ մեկին չտալ... էխէխ կան երազանքներ որոնք երբեք իրական չեն դառնա, դու կլինես իմ անիրական երազանքը: Սրտանց ցանակնում եմ երջանիկ լինես ու ինձանից շաաատ հեռու, քեզ ուրիշի հետ տեսնելը անտանելի ցավոտ ա: Ես երբեք չեմ ների կյանքին սրա համար, չի կարա ապագան ինձ ավելի արժեքավոր բան տա քան վերցրեց: Չէ սա նեգատիվ գրառում չի, ես երևի թե լավ եմ կամ գոնե վատ չեմ: Հոգնել եմ լուռ կարոտելուց ու ինքս ինձ ներսից քայքայելուց:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.11.2016), CactuSoul (23.11.2016), Marcus (29.01.2017), Smokie (01.01.2017), Նիկեա (10.11.2016)

  3. #152
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս կյանքում քիչ երջանկություն կա ու ոչ մեկ հակառակում չի համոզի ինձ: Այ էդ քիչ երջանկություններից մեկը վիրահատարան մտնելն ա, միջանցքը որը տանում ա վիրահատարան, հենց ինքը վիրահատարանը, բժիշկները, քույրերը... Դրախտ եթե կա ապա դա վիրահատրանն է: էսօր երջանիկ օրերի սկիզբն էր, երբ կանգնած ես վիրահատարանում ու դասախոսը հարցնում, արդյոք կլվացվես... չեք պատկերացնում ինչ զգացողություն ա դա: Փորձեմ բացատրել ՝ ի՞նչ եք շաաաատ ուզում անել այս կյանքում, պատկերացրեք ձեզ տալիս են հնարավորություն դա անել, ի՞նչ կզգաք այդ պահին: Հա ոչինչ, որ ինձ ընթացքում վատ զգացի ու դուրս եկա(ահավոր ծանր եմ տան այդ փաստը) ես էլի եմ փորձելու, չեմ հանձնվելու: Ոնց եմ սե սիրում վիրահտարանի հոտը... բա կոագուլյատորով կատարած կտրվածքի հոտը... Արդեն ասել եմ, բայց էլի կասեմ ՝ դրախտը դա վիրահատարանն է:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Marcus (29.01.2017)

  5. #153
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չունեմ ոչ մեկ ում պետք ա տեսնել դասից հետո, չունեմ անելիք դասից հետո: Իհարկե կան մարդիկ ում կարող եմ տեսնել, բայց ես պարտավոր չեմ նրանց տեսնել, իրենք չեն տխրի եթե ես չլինեմ, իրենց պլանները չեն խառնվի եթե ինձ չհանդիպեն: Միակ մարդիկ ովքեր կնկատեն բացակայությունս մայրս ու եղբայրս են դա էլ ընդամենը ժամանակավոր է: Ես այնքան ազատ եմ, որ կարող եմ օրերով ապրել հիվանդանոցի պատերում, միաձուլվել համազգեստով մարդկանց ու կորել հիվանդանոցի պատերի ներսում, դառնալով դրանց մի մասը: Ես անգամ ստվերս չեմ գտնում հերթապահության ժամանակ, որ հետը մի քանի բառ փոխանակեմ, ինքն էլ ա ինչ որ տեղ անհետացել:
    Խմբումս էն աստիճան մենակ եմ, որ չեմ զգում իրանց ներկայությունը կամ բացակայությունը, միակ մարդը ով կարող էր դառնալ պատճառ խումբը ու դասերը սիրելու ահավոր շատ զբաղված ա, երջանիկ ու չի էլ ուզում հետս խոսել Չէ չմտածեք թե չեմ շփվում խմբեցիներիս հետ, հակառակը փորձում եմ ինտեգրվել ամբոխին, դառնալ նրա մասինկը, բայց իրանք իմը չեն: Ես միշտ պատրաստ եմ իրենց օգնել ցանկացած հարցով, պատրաստ եմ բացակա ուսանողի համար համոզել, ուշացողի համար բարեխոսել(ես չեմ ուշանում ու չեմ բացակայում), խմբին դասախոսի մոտ գովել, տանել էն հանգամանքը, որ տղաները իրենց ընկերուհիներին սպասում են դասասենյակում, այն ընթացքում երբ ես երազում եմ զգեստափոխվելու ու տուն գնալու մասին(մենք ունենք սենյակ որտեղ փոխվում ենք ու քանի տղաները ներսում են, պետք ա սպասել): Իրանք լավ մարդիկ են, չնայած իմ համար բոլորն են լավը, անգամ էն մինհոգավորն ա լավը ու ես ուրախ եմ, որ իրա կյանքում տենց լավ ու վստահելի մարդ ա հայտնվել, կարծում եմ ինքը դրա կարիքը ուներ:
    Ուրախ եմ որ օրագիրս կա, որ կա տեղ որտեղ կարող եմ արտահայտվել, որտեղ պետք չի ձևանալ թե ամեն ինչ շատ լավ է: Հարցրեք ինձ հետ շփվող մարդկանց, գիտեք ինչքա՞ն ստացված ա իմ կյանքը: Շաաաատ ստացված ա, ես մտածելու ոչինչ չունեմ՝ շուտով կգնամ Գերմանիա, կլինեմ բժիշկ, կապրեմ էն կյանքով որը իրենք չունեն ու չեն էլ ունենա, այ էդքան ես երջանիկ ու հաջողակ եմ: Չեմ դժգոհում ես իսկապես շապիկով եմ ծնվել, շատ բաներ ինձ ավելի հեշտ հասանելի են ու դա շատ կարևոր է մեր օրերում:
    Չգիտեմ ինչ անցավ մտքովես, որ էս ժամին քնելու փոխարեն օրագիրս եմ լրացնում, աչքիս սպասվելիք հերթապահությունը ու նախորդից մնացած մենակության համը: Ամեն դեպքում հերթապահությունը լավագույն բանն է, որ կարող է պատահել բժիշկ-ուսանողի հետ:
    Հ. Գ. Պետք ա քնած ժամանկ էլ վարդագույն ակնոցները չհանել

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.11.2016), Cassiopeia (23.11.2016), Marcus (29.01.2017), Smokie (01.01.2017), Նաիրուհի (07.12.2016), Նիկեա (23.11.2016), Վոլտերա (23.11.2016)

  7. #154
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս կյանքում էնքան շատ մար բաներ կան որոնք կյանքը ուղղակի դրախտ են դարձնում: Չեմ հասկանում ոնց եմ կարողանում երբեմն մոռանալ դրա մասին: Ասենք ժամը 7ից մինչև 12ը առանց նստել պարելը, դրանից անդուրության աստիճան հոգնելը կարա կյանքը դրաձնի հիասքանչ: Կամ վիրահատարանում մոտ 2-3ժամ կանգնել, ուղղակի նայելը էլ չեմ ասում մասնակցնելը... կյանքը հիասքանչ է, ամեն ինչ ստացված է կարևորը ճիշտ անկյան տակ նայեն ա: Մարդիկ ովքեր չեն գտել իրենց կեսին համարում են, որ միայնակ են ու չեն ընկալում որ ԱԶԱՏ են ու դա շաաատ ավելին արժի քան սիրելի էակ ունենալը: Մենակ թեյելը/հաց ուտելը/քայլելը /հերթապահելը վատ բան չի, դա նեղվելու, դժբախտ լինելու պատճառ չի կարա լինի:
    Վախենում եմ, բայց կասեմ ՝ ես ԵՐՋԱՆԻԿ եմ!!! Իմ կյանքը էս պահին ստացված ա ու եթե սենց էլ մնա ես դժգոհ չեմ լինի, չնայած չէ ուզում եմ մասնագիտություն ունենամ ու վիրահատարանում ապրեմ

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.11.2016), CactuSoul (02.12.2016), John (26.11.2016), kitty (26.11.2016), Smokie (01.01.2017), Աթեիստ (26.11.2016), Նաիրուհի (07.12.2016), Նիկեա (26.11.2016)

  9. #155
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սենյակում կանգնած/նստած եմ ու նկատում եմ իրան: Սկսում եմ երկար ուսումնասիրել, որ ոչ մի մանրուք չվրիպի աչքիցս: Սիրուն կապույտ աչքերը, ճակատի պուճուրիկ սպին, որ ջրծաղկից ա նվեր մնացել (մենակ ինձ էր թողնում, որ зеленка-ով «ներկեմ» իրան) , դեմքի միմիկան, փոքր նուրբ քիթը... Երկար նայում եմ քանի դեռ չի նկատել: Նկատում, հարցնում ա ինչո՞ւ եմ այդքան երկար ու ուշադիր նայում վրան: Խնդրում եմ, որ մոտենա ու ամուր ինձ գրկի: Խնդրանքս չի մերժում ու այդ մի քանի վարկյանյ դառնում են ամենահիասքանչ վարկյանները: Հարցնում ա ինչի՞ եմ տենց ամուր գրկել, չեմ ուզում պատասխանել: Վախենում եմ երբ պատճառը ասեմ ամեն ինչ վերջանա: Հանկարծ անհետանում ա գրկիցս ու տեղը մնում ա անհագ կարոտը: Լույսը բացվում ա ու սկսվում ա նոր օրը:
    Ես ոչ մեկին չեմ կարոտում էնքան շատ ինչքան իրան: Երանի լիներ շանս ևս մի անգամ գրկել ու ասելու, որ ես իրան շատ եմ սիրում:

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.12.2016), kitty (18.12.2016), Mr. Annoying (18.12.2016), Smokie (01.01.2017), Աթեիստ (18.12.2016), Գաղթական (18.12.2016), Նիկեա (18.12.2016), Վոլտերա (18.12.2016)

  11. #156
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհավոր ծնունդդ... Արդեն 23...
    24 էնքան բան ունեմ պատմելու, նախանձում եմ, որ չկաս ու չես տեսնում ոնց ա ամեն ինչ փոխվել: Մի քիչ կարոտում եմ: Հանգստություն քեզ ուր էլ որ լինես:

    Шепот молитвы в каменных стенах,
    Лезвие бритвы на тонких венах,
    Счастье наутро, горе под вечер,
    Все так странно и вечно
    Пусть это 6удет зваться любовью -
    Самой нелепой, самой земною,
    Пусть это 6удет дьявольским зноем,
    Зноем, сжигающим все.
    Վերջին խմբագրող՝ Մուշու: 01.02.2017, 00:30:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Marcus (01.02.2017)

  13. #157
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Он улетел, но обещал вернуться!

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անկապ օրագիր
    Հեղինակ՝ impression, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 10255
    Վերջինը: 21.03.2024, 01:08
  2. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •