Կրկնակի ռոմ կոլայովբարձր տրամադրության համար բավարար առիթ, բայց արի ու տես էլի բայց ... << հիանալի>> 14 օրվանից երկրորդը մոտենում է ավարտին , մնաց դիմանալ 12 օր և երկու շաբաթ : Սենց պահերին սենյակս ամենասիրելի վայրն է , իմ փրկությունը , կարամ փակվեմ ու վերջ չկա ոչ մեկ , չկա ոչ մի բան: Տեսնե՞ս գիտակցում են , որ ես ուրիշ եմ , որ շատ եմ տարբերվում իրենցից : Որտեղից գիտակցեն , օրվա մեջ անգամ մեկ ժամ հետները չեմ խոսում , մեր ճանապարհները տարբեր ուղղություններով են ընթանում : Մեղավորը ես եմ կամ իրենք են , ամեն մեկս իրականության մեր տարբերակը ունենք : Ե՞րբ են անցնելու մոտակա մի քանի տարիները , ե՞րբ եմ դառնալու իմ միակ սեփականատերը , ե՞րբ են հասկանալ որ ես էլ չեմ փոխվի , նախկինը չեմ լինի : Իմ կյանքը չստացված չի , իմ մոտ ամեն ինչ առջևում է , ես դեռ կհասցնեմ և անձնական կյանքս կարգավորեմ , և մասնագիտական բարձունքների հասնեմ : Հանգիստ թողոք ինձ , մի փաթաթեք ձեր երազանքները իմ վզին , ինձ դրանք պետք չեն , ես իմ կիսատ հավաքած երազանքները ունեմ : Ախր ես ձեզ շատ եմ սիրում , մի արեք տենց :
Էջանիշներ