Ուզում եմ երջանիկ լինես , գուցե այդ ժամանակ ես կարողանամ առաջ գնալ : Մի տեսակ պատասխանատու եմ ինձ զգում քեզ համար , ուզում եմ չմերժես օգնությանս առաջարկը : Հասկանում եմ շատ համառն եմ , մեկ ուրիշը իմ փոխարեն արդեն հանձնված կլիներ , բայց ոչ ես : Ինչու համառությունս միայն քո դեպքում է իրենը ասում ? Ախր պետք է հասկանամ , որ քեզ պետք չէ դա , որ դու ինքդ ես ընտրել քո ներկայիս վիճակը : Բայց չեմ կարողանում , չէ անհասկացող չեմ , ուղղակի սիրող մարդ եմ : Ուղղակի դու ես ինձ վարժեցրել , բայց ես եմ պատասխանատու դարձել![]()
Ինչ կլինի եղիր երջանիկ , թույլ տուր ինձ առաջ գնալ ... Դու չգիտես ինչ է հետս կատարվում երբ քեզ սկսում ես այդպես պահել : Ինչ լավ է , որ չգիտես ինչ եմ զգում , ինչ եմ գրում , ինչ եմ ուզում ասել քեզ : Ինչ լավ է որ կա իմ օրագիրը :
Էջանիշներ