User Tag List

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 157 հատից

Թեմա: Մուշուի անկապ օրագիր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մուշուի անկապ օրագիր

    Երկար մտածելուց հետո որոշեցի ես էլ օրագիր ունենամ ու մեջը գրեմ ինչ մտածեմ գը Ճ
    Վերջին խմբագրող՝ Մուշու: 25.06.2014, 10:07:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    unknown (19.09.2014), Նիկեա (20.07.2014)

  3. #2
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անքնություն : Կյանքումս չեմ տառապել անքնությունից: Միշտ մտածել եմ , որ անքնությունը չի կարողանա ինձ տանջել : Ուղղակի մտածել եմ :

    Չքնել մտքերի պատճառով , որոնցից փախչում ես արթուն / սթափ ժամանակ : Մտքեր որոնց ֆոնի վրա մնացած ամեն ինչ դարձել է երկրորդական : Մտքեր որոնք անուն ունեն : Անուն որը պաշտում եմ ...

    Ողջ գիշեր չքնել քո մասին մտածելու պատճառով դա և գեղեցիկ է շատ , և ցավոտ : Գիտակցել որ քեզ պետք չի այն ինչ ես զգում եմ , որ քեզ խեղդում է դա, բայց շարունակել զգալ : Գուցե իրավացի ես ժամանակի հետ կանցնեն բոլոր զգացմունքները և կմնան միայն գեղեցիկ հուշեր , բայց ոչ հիմա :

    Մտածել որ հեռանում ես , ճիշտ է կարճ , բայց ինձ համար հավերժություն թվացող ժամանակով : Չտեսնել քեզ, չլսել քեզ , չկարողանալ զգալ քեզ , չիմանալ ինչպես ես , ինչ ես անում ...

    Ես հիմա եմ հասկանում նրան, երբ ասում էր , որ նկարները և հեռախոսային խոսակցությունները բավարար չեն , որ այդպես այլևս չի կարող շարունակել : Այս պահին ես էլ նրա պես այլընտրանք չունեմ

    Այս պահի համար այսքանը, ժամանակն է նորից փախչել մտքերից , թաքնվել շատ հեռու մի տեղ , որտեղ նրանք ինձ չեն գտնի

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (08.07.2014), Smokie (28.06.2014), The silent river (11.08.2014), unknown (19.09.2014), Նիկեա (16.07.2014)

  5. #3
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զզվելի , ահավոր , ցավոտ :

    Ինչ վատ է երբ քո օրվա , տրամադրության , կյանքի վրա կարող է ազդել մեկը ում դու անտարբեր ես : Ով հեռավոր կերպով չի հասկանում թե ինչ արժեք է քո համար , որքան կարևոր և յուրահատուկ է : Մարդ ում պատրաստ ես սպասել ողջ կյանքդ , իսկ նա , նա ... չեմ գտնում նույնիսկ բառեր , որ ասեմ նա ինչ է անում :

    Մտածում է կատակում եմ , խաղ եմ խաղում , ինքս ինձ ներշնչել եմ , կպչուն գաղափար է ... Ինչպես հասկացնել որ դա այդպես չէ , ինչ անել ...

    Գիտեմ , շարունակել ապրել , ապրել և սպասել : Ինչպես բոլոր բարի հեքիաթներում , իմ հեքիաթում ևս երջանիկ ավարտ կլինի :

    Իսկ հիմա պետք է քնել , նոր օր , նոր սկիզբ :

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (08.07.2014), The silent river (11.08.2014), unknown (19.09.2014), Նիկեա (16.07.2014)

  7. #4
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Ես կանեմ դա

    Այսօր մի տեսակ լավ եմ, չնայած անդուր ջղայնությանը ու հոգնածությանը : Հոգնած եմ ոչ ֆիզիկապես , հոգնել եմ հոգեպես : Ջղայն եմ , էլ չեմ դիմանում , վատ է ամեն ինչ շատ վատ է , բայց մեկ է ես ինքս լավ եմ : Լավ եմ գեղեցիկ շբումից , ոգևորող խոսքերից , անցկացրած պարզ և միաժամանակ շքեղ օրվանից : Կարելի է ասել նույնիսկ երջանիկ եմ այս պահին չէ որ լավ երաժշտությունը չէր կարող չթողեր իր կախարդական ազդեցությունը : Ուզում եմ շարունակել գտնել դրական բաները այն ամենի մեջ ինչ կատարվում է ինձ հետ : Չկա չարիք , առանց բարիք : Ես կգտնեմ ուժ առաջ գնալու համար , պայքարելու է հաղթահարելու բոլոր արգելքները : Եթե դա ես չանեմ իմ փոխարեն ոչ ոք չի անի :

    Հ.Գ. Լիլ ապրես , սիրեցի քեզ շատ քնած գեղեցկուհիս

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (13.07.2014), Smokie (14.07.2014), The silent river (11.08.2014), unknown (19.09.2014), Այբ (18.07.2014), Նաիրուհի (13.07.2014), Նիկեա (16.07.2014)

  9. #5
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ինչն է ավելի վատ այն, որ ինքս ինձ սպանում եմ , թե այն որ ուզում եմ դառնալ անզգա : Տառապել թե չզգալ ոչինչ , ընդհանրապես ոչինչ : Հավանաբար չկա տարբերություն , երկու դեպքում էլ ինձ հասցնում եմ ծայրահեղության , երկու դեպքում էլ վնասում եմ ինքս ինձ :
    Մարդ որքան ... չեմ ուզում ինքս ինձ վիրավորեմ , չնայած դա վիրավորել չի , դա զուտ Ճշմարտությունն է :

    Շատ հավանաբար , հակառակ դեպքում չէի պահի ինձ այսպես , չէի զգա ինձ ինչպես մութ անտառում կորած անպաշտպան երեխան , ով քարացել է տեղում և սպասում է : Ինչ՞ու չեմ տեսնում լույսը , ինչ՞ու չկա փրկության ձեռք :

    Ես ստացա իմ պատասխանը , զգալ ոչինչ , լինել դատարկ , դա է միակ փրկությունը : Վերջ մնաց միայն մի հարց , ինչպես արագ հասնել այդ վիճակին ... Այդ հարցի պատասխանը վաղ թե ուշ կգտնեմ ևս

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (17.07.2014), unknown (19.09.2014), Նիկեա (20.07.2014)

  11. #6
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Տրամադրության փոփոխություն

    Ինչ հեշտ է ստացվում ժպտալ այն բանից հետո երբ արտասվում էիր: Ինչպես կարող է մեկը ստիպել և ժպտալ , և արտասվել : Ինչ գեղեցիկ զգացողություն է , երբ մութ անտառում կարծես լույս է հայտնվում , կարևոր չէ դա իսկապես լույս է , թե ուղղակի խաբկանք : Ուզում եմ հավատալ , որ այս պահը հավերժ կլինի : Ես գիտակցում եմ , որ ես ինքս եմ ինձ կեղծ թևեր տվել , որ չպետք է թռչեմ կեղծ թևերով :

    Ցավոք սրտի ես ինձ լավ գիտեմ , ես այս անգամ էլ թռչելու փորձ կանեմ , այս անգամ էլ կհարվածվեմ գետնին , ես դա կանեմ այնքան անգամ որքան կարող եմ , այքան ժամանակ մինչև թևերս իրական չդառնան : Միակ բանը ինչ շատ եմ սիրում իմ մեջ դա համառությունս է , ես ավանակի պես համառ եմ Ես կանեմ դա , ես չեմ հանձնվի :

    Վերջին խմբագրող՝ Մուշու: 17.07.2014, 20:29:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (17.07.2014), The silent river (11.08.2014), unknown (19.09.2014), Նաիրուհի (27.07.2014), Նիկեա (20.07.2014)

  13. #7
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անձրև Ինչ երջանիկ եմ ես , նորից հիշեցի այն չստացված բայց միևնույն ժամանակ գեղեցիկ օրը, հիշեցի քեզ , քո աչքերը , հայացքը , ժպիտը :

    Աաախխխխ ոնց եմ կարոտել , ոնց եմ ուզում էլի գրկել քեզ ու բաց չթողել , սեղմել այնքան ամուր որքան կարող եմ :

    Ափսոս որ չունեմ այդ հնարավորություն , չեմ կարող անգամ տեսնել քեզ , լսել ձայնդ ... Էլ չեմ դիմանում :

    Դիմացիր Լիլիթ , դու պետք է ամուր լինես , դու դա կարող ես , ամեն ինչ լավ է լինելու :

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (29.07.2014), erexa (27.07.2014), Smokie (01.08.2014), The silent river (11.08.2014), unknown (19.09.2014), Vardik! (13.08.2014), Նաիրուհի (27.07.2014), Նիկեա (29.07.2014)

  15. #8
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրկին կայարանում եմ , ինչ եմ անում այստեղ չգիտեմ : Միայն գիտեմ որ նստած նայում եմ առջևիս կանգնած գնացքին և փնտրում եմ քեզ : Փնտրում եմ իմանալով , որ չկաս դու այդ գնացքում , փնտրում եմ , որ մի վերջին անգամ տեսնեմ քեզ, բռնացնեմ հայացքդ, ժպտամ քեզ և փոխադարձ ստանամ քո ժպիտը : Սպասում եմ գրես ինձ ու ասես , որ էլ չսպասեմ երբ կշարժվի գնացքը: Չգտա Ախր գիտեմ որ այստեղ չես , ինչու չեմ գտնում ուժ մեջս , տեղիցս հելնել ու գնալ ...

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (29.07.2014), GriFFin (29.07.2014), Smokie (01.08.2014), unknown (19.09.2014), Նաիրուհի (29.07.2014), Նիկեա (29.07.2014)

  17. #9
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն անգամ անձրևին նայելիս հիշում եմ թե ինչպեա մի օր հասկացա , որ պաշտում եմ անձրևը :

    Աշնանային մի օր էր , քայլում էի դրսում ինչպես միշտ մտքերով տարված և չէի նկատում ոչինչ : Քայլում և մտածում այն մասին թե ինչ է հետս կատարվում , ինչու եմ ինքս ինձ դարձել օտար , ինչու եմ վանում ինձանից այն մարդուն ով պատրաստ է ինձ համաի կյանքը զոհել : Մտածում և գիտակցում եմ , որ ես ինքս եմ գտել մեկին ում համար պատրաստ եմ տալ այն ամենը ինչ ունեմ : Եվ այդ մտքերով տարված չեմ նկատում որ թրջվել եմ , բայց ինձ երջանիկ եմ զգում : Սկսում եմ վայելել պահը , մոռանալով ամեն-ամեն ինչ , վանում եմ ինձանից այն ամենը ինչ բացասական է ազդում վրաս :

    Այդ օրվանից անցել են օրեր , ամիսներ բայց ամեն անգամ անձրևի անգամ մեկ կաթիլ տեսնելիս ասես նորից մանկանում եմ , ետ է գալիս մեջս քնած երեխան , որը չունի ոչ մի խնդիր

    ԱՆՁՐԵՎ ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ

    Վերջին խմբագրող՝ Մուշու: 30.07.2014, 21:43:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (11.08.2014), Smokie (01.08.2014), The silent river (11.08.2014), unknown (19.09.2014), Այբ (30.07.2014), Նաիրուհի (30.07.2014), Նիկեա (30.07.2014)

  19. #10
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնես ով է եղել այդ "խելացին " որ ասել է խմելը օգնում է : Ինչին է օգնում խմելը ? Նրան որ սկսես ամեն ինչ ավելի խորը զգալ քան իրականում կա ? Հավատացեք մարդու ով հասցնում ա հաճախակի խմել , խմելը չի օգնում , խմելը վատացնում ա , ստիպում ա զգաս , որ կյանքը զզվելիա :

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (11.08.2014), The silent river (11.08.2014), unknown (19.09.2014), Այբ (11.08.2014), Շինարար (10.08.2014)

  21. #11
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ ձեզ պատմեմ իմ նոր սիրո մասին : Մի տղայի ու մի ժպիտը անգամ ինձ դարձնում է երջանիկ : Անունը իմ մեծ սիրո Նարեկ է : Նարեկը մեր բակ եկել է կես տարի առաջ , բայց ես ծանոթ եմ հետը ընդամենը 4-5 օր : Մինչև վերջի օրերը իրեն միայն հեռվից էի տեսնում և ինձ երջանիկ զգում , երն մոտիկից ծանոթացա գժվեցի : Այսօր տան գործերն էի անում մի պահ տեսա իրեն , նստած էր իր սիրելի վայրում , ինձ նկատեց սկսեց ժպտալ , ես գժվում եմ այդ ժպիտի համար : Ահա և իմ հրաշքը , Նարեկս





    Հ.Գ.ջղայնացա , նկարը ուղիղ չի ավելացնում

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.08.2014), Smokie (13.08.2014), The silent river (13.08.2014), unknown (19.09.2014), Այբ (13.08.2014), Նաիրուհի (13.08.2014), Նիկեա (31.07.2016)

  23. #12
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես միշտ մտածել եմ , որ ինձ համար երկրից գնալը խաղ ու պար է լինելու , որ չեմ ափսոսալու , վերադառնալ չեմ ուզելու : Մինչ այսօր երազել եմ այն օրվա մասին երբ կգնամ Գերմանիա անվերադարձ : Հիմա կանգնած եմ Հայ-Վրացական սահմանում և խեղդվում եմ , չեմ հասկանում ինչու , ինչից , ախր առաջի անգամ չէ , մի քանի օրից ետ կգամ :

    Ախր գիտեմ ինչու : Չի կարելի ունենալ կյանքում նենց մարդ/մարդկանց որոնք քեզ կապում են երկրին , որոնց հանդեպ սերը ավելի ուժեղ կարող է լինել քան երազանքիդ երկիր գնալու ցանկությունը :

    Միակ մխիթարանքս այն է , որ մոտակա 3 տարին դեռ այստեղ եմ : 3 տարին բավականին երկար ժամանակ է այս պահին թվում ինձ , հուսամ մինչ այդ ինչ որ բան կփոխվի , հակառակ դեպքում ցտեսություն ևս մի երազանք :

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (13.08.2014), The silent river (13.08.2014), unknown (19.09.2014), Vardik! (13.08.2014), Այբ (13.08.2014), Մ Մ (13.08.2014), Նաիրուհի (13.08.2014), Նիկեա (31.07.2016)

  25. #13
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց

    Տեսնես գիտակցում ես որքան ցավ ես պատճառում ամեն անգամ նրա անունը ասելիս, նրա մասին պատմելիս ... Հուսամ ոչ հակառակ դեպքում հասցրածդ ցավը տասնապատիկ անգամ ավելի ուժեղ է :

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (20.08.2014), unknown (19.09.2014), Նիկեա (31.07.2016)

  27. #14
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ զգում եմ անպոչ շերեփ ճաշի մեջ : Չեմ հասկանում ինչ եմ անում , ինչի եմ անում , ինչի եմ դրանով հասնելու ? ... բայց գիտեմ որ անում եմ որովհետև ուզում եմ քեզ երջանիկ տեսնեմ , որ քո երջանկությունը դարձել է ավելի կարևոր քան իմը :

    Իսկ իմ երջանկությունը ... տեսնես ինչ է ինձ պետք դրա համար ? Կա ինչ որ բան ինչը կդարձնի ինձ երջանիկ : Դեռ չկա այդպիսի ինչ որ իր /մարդ որ/ով կկարողանա ազդել դրա վրա :

    Հոգնել եմ իմ ներկայիս վիճակից : Ամեն օր տանից դուրս գալ և հուսալ որ էլ չես վերադառնա , նստել երթուղային և սպասել որ վթարի զոհ կդառնամ , փողոցը անցնել այնքան դանդաղ որքան հնարավոր է , ամեն տեղ սպասել , որ հիմա , հենց հիմա կլինի սրտիս վերջին հարվածը :

    Չէ ես ուշադրության կարիք չունեմ , ես ստանում եմ իմ ուշադրության չափաբաժինը : Ես անգամ չեմ կարող բողոքել որ միայնակ եմ , ես ունեմ օգնություն մեկնած բազմաթիվ ձեռքեր : Հավանաբար ես ունեմ քո ձեռքի կարիքը ...

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    The silent river (25.08.2014), unknown (19.09.2014), Vardik! (25.08.2014), Նիկեա (31.07.2016)

  29. #15
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաաայ իմ պուպուշ օրագիրը կարոտել էի : Ես կարոտում եմ միշտ , ամեն ինչ ու բոլորին , լինի դա ընկեր թե ծանոթ , օր , ամիս , տարի , հիշողություն կարևոր չէ լավն է այդ հիշողությունը թե վատը , ես կարոտում եմ և վերջ :

    Մոտենում է սեպտեմբերը , նայում եմ շուրջս բոլորը պատրաստվում են դասերին , մի մասը երջանիկ է մյուսները դժգոհ որ բավարար չեն հանգստացել , իսկ ես ոչինչ չեմ անում : Ես իմ շատ " պատասխանատու և խելացի " լինելու շնորհիվ դարձել եմ ազատ ժամանակի տեր : Ես ունեմ մեկ տարի կյանքս կարգի բերելու և ամեն ինչ փոխելու համար : Հետաքրքիր է հաջորդ տարի այս ժամանակ ինչ որ նորություն կլինի կյանքումս ? Ինձ ճանաչելով կասեմ ՈՉ , ես ոչ մի դաս չեմ քաղի իմ սխալներից , այս իրավիճակից որում հայտնվել եմ իմ սխալի հետևանքով :

    Բայց ... կա մի բայց ... Մեկ տարի առաջ ես այնքան ուրիշ էի , որ հաստատ չէի անի այն ամենը ինչ արել եմ վերջին մի քանի ամսում : Ժամանակից առաջ չընկնեմ ու ոչինչ չպլանավորեմ , թողեմ ամեն ինչ կյանքի հունին , կլինի այն ինչ պետք է լին !

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (02.09.2014), unknown (19.09.2014), Նաիրուհի (31.08.2014), Նիկեա (31.07.2016)

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անկապ օրագիր
    Հեղինակ՝ impression, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 10284
    Վերջինը: 25.05.2025, 11:03
  2. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •