Սենյակում կանգնած/նստած եմ ու նկատում եմ իրան: Սկսում եմ երկար ուսումնասիրել, որ ոչ մի մանրուք չվրիպի աչքիցս: Սիրուն կապույտ աչքերը, ճակատի պուճուրիկ սպին, որ ջրծաղկից ա նվեր մնացել (մենակ ինձ էր թողնում, որ зеленка-ով «ներկեմ» իրան) , դեմքի միմիկան, փոքր նուրբ քիթը... Երկար նայում եմ քանի դեռ չի նկատել: Նկատում, հարցնում ա ինչո՞ւ եմ այդքան երկար ու ուշադիր նայում վրան: Խնդրում եմ, որ մոտենա ու ամուր ինձ գրկի: Խնդրանքս չի մերժում ու այդ մի քանի վարկյանյ դառնում են ամենահիասքանչ վարկյանները: Հարցնում ա ինչի՞ եմ տենց ամուր գրկել, չեմ ուզում պատասխանել: Վախենում եմ երբ պատճառը ասեմ ամեն ինչ վերջանա: Հանկարծ անհետանում ա գրկիցս ու տեղը մնում ա անհագ կարոտը: Լույսը բացվում ա ու սկսվում ա նոր օրը:
Ես ոչ մեկին չեմ կարոտում էնքան շատ ինչքան իրան: Երանի լիներ շանս ևս մի անգամ գրկել ու ասելու, որ ես իրան շատ եմ սիրում:
Էջանիշներ