User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Սամուրայ Չամպլու / Samurai CHamploo / サムライチャンプル

  1. #1
    plancton Ռեյ սամա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    293
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սամուրայ Չամպլու / Samurai CHamploo / サムライチャンプル

    ժանր՝ սեյնեն, արկածային, ճանապարհորդություն, չանբարա (սամուրայ-ֆիլմ)
    ռեժիսյոր՝ Շինիչիրո Վատանաբե, ստուդիա Manglobe
    պրեմիերան՝ 20.05.2004թ. — 19.03.2005թ
    սերիաներ՝ 26/24 րոպ.

    Եթե փորձենք անիմեյի անունը իմաստային թագմանությամբ ներկայացնել, հավանաբար ամենահարմար տարբերակը կլինի «Սամուրայ աջեպսանդալ», դա պատահական չէ. ճապոներեն ծյամպուրու բառն հենց աջեպսանդալ էլ նշանակում է՝ խառը ուտելիք, իսկ լայն իմաստով՝ ինչ որ շատ խառը բան: Եվ իրոք, անիմեյում միահյուսվում են անհավատալի պատմություններ, գրեթե դարակազմիկ դեպքեր, հայտնի մարդիկ, հին ավանդույթներ, նոր սպորտ, արնահեղ սպանություններ, արվեստ, իմաստնություն, նուրբ, սրամիտ կամ լրիվ դեբիլ հումորներ. իսկակա՛ն աջեպսանդալ է /կոլորիտ.՝ տռջմոնով յայլի/:
    Մի քանի խոսք սյուժետի մասին (առանց սփոյլերների). 3 երիտասարդ՝ տոկուն սամուրայ, ռոննին Ձինը, արկածախնդիր ու ուղղամիտ, չափազանց ճարպիկ Մուգենն ու քաջ, համառ Ֆուուն հանդիպում են և սկսում ճանապարհորդել՝ փնտրելով արևածաղկի հոտ ունեցող սամուրային…
    Եթե դուք սիրում եք հիփ-հոփ, ռեփ, գրաֆիտի, Վան Գոգին, բեյսբոլ, իսկական սամուրայական մարտեր, ծովահեններին, զոմբիների, դետեկտիվ, հոլանդացիներին, գեյշաներին, պատվամոլ-հիստերիկ-դերասաններին, շրջիկ արտիստներին, ֆինանսիստ-յակուձաներին ու չեք հասկանում, թե ինչ կապ ունի այս ամենն Էդոյի դարաշրջանի Ճապոնիայի ու մեր հերոսների հետ, եթե պատրաստ եք լսել քրիստոնեության տարածման ու հալածման, կեղծ միսսիոներների, ջերմ հավատքի, հազար ու մի սիրո ու դավաճանության մասին պատմություններ, ապա այս անիմեն կամ գոնե մի քանի սերիա հենց ձեզ համար են, ահա այսպիսի թխվածքաբլիթներ…
    Ի դեպ, անիմեն լեփ լեցուն է տարբեր հղումներով /ինչպես կոնկրետ մարդկանց, այնպես էլ դեպքերի, վայրերի և նույնիսկ առասպելների մատնանշող/, սուր ծաղրով, նուրբ անգլիականից մինչև աֆրիկյան հումորով, հերոսները բնավ չեն նեղվում կիսաթափանցիկ, խորիմաստ պատմություն հյուսելու ընթացքում մեկումեջ վերհիշել Ֆուուի նիհիլիստական ծիծիկները կուրծքը կամ մի տեղից ուտելիք ցրել ու փախչել՝ ընթացքում հայտնվելով քառակի հիմար դրության մեջ…

    Վերջ ՃՃՃ
    Վերջին խմբագրող՝ Ռեյ սամա: 21.06.2014, 05:02:
    La tristesse durera toujours...

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (21.06.2014), Freeman (21.06.2014), Աթեիստ (21.06.2014), Տրիբուն (22.06.2014)

  3. #2
    plancton Ռեյ սամա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    293
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բացում՝

    փակում/ոչ բոլորը/՝

    թափառական արտիստի երգը՝

    La tristesse durera toujours...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (22.06.2014)

  5. #3
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հահա, կես ժամ էլ չի անցել, ինչ Յոշիկավայի, կներեք արտահայտությանս, տուտուզիս հաստության չափ «Մուսաշի»-ն վերջացրեցի կարդալ, ու էլի ցանցառ սամուրայների մասին: Կայֆն ա շատ-շատ-շատ: Ինձ թվում ա՝ նենց մարդ չկա, որ նայելուց ձանձրանա: Է՜խ, էլի ուզեցի նայեմ:

    հ.գ. Իսկ քեզ ավելի շատ Մուգե՞նն էր դուր գալիս, թե՞ Ձինը:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռեյ սամա (23.06.2014)

  7. #4
    plancton Ռեյ սամա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    293
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես Մուսաշին /վարպետ Մուշի/ նայել եմ, հինը ՃՃՃ նորը տո լի նկարել պրծել են, տո լի նկարում են դեռ, ով ա հասկանում...
    թափառական գոձեն էր դուրս գալիս :Ճ կարգին կնիկ էր, մեկ էլ էն բեյսբոլիստը, դրա սերիայի հումորներն ու հղումներն անզուգականորեն այլանդակ խնդալու էին ՃՃՃ տակ Մուգենն էլ ա լավը, Ձինն էլ, ին-յան պահ ա մի տեսակ /առանց հետին մտքերի ու հետին մտքեր արտահայտությության հետին իմաստավորման/
    քե՞զ
    La tristesse durera toujours...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    AniwaR (23.06.2014)

  9. #5
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահ, էդ ին-յանի պահը արտակարգ բռնացրեցիր, ճիշտ ես ասում: Իմ սիրտը էնքան էր կեղեքվում էդ երկուսի միջև, որ ինձ-ինձ արդեն որոշել էի Ձինի հետ ամուսնանալ, իսկ Մուգենին սիրեկան պահել:

    Մուսաշիի մասին ոչ մի ֆիլմ չեմ նայել դեռ, բայց գիրքը շատ լավն էր: Իհարկե հաստափոր ա ու բավականին կանխատեսելի սյուժեով, բայց շատ արագ ա կարդացվում: Եթե սիրում ես սամուրայներ (^_^), անպայման խորհուրդ եմ տալիս: Էնքան տարբեր, նույնիսկ երեխայական կասկածներով ա լցված գրքի ամբողջ ընթացքում իր ճանապարհի վերաբերյալ, իրար խառնված մտքեր, անորոշություն... Ես ինքս ինձ շատ անգամ տեսա ինձանից 400 տարի առաջ ու լրիվ այլ մշակույթի ներկայացուցիչ Մուսաշիի մտքերի մեջ: Ինչ զարմանալի ա ու միաժամանակ սիրուն: Գրականության ուժն էլ հենց էդ ա երևի:

    https://www.goodreads.com/book/show/102030.Musashi?ac=1

    Ի միջի այլոց, որ թեմայից շատ չշեղվեմ, «Սամուրայ Չամպլու»-ում Մուսաշին մի պահ իբր հայտնվում ա. էն որ Ձինը էն կնոջ հետ կռվում ա կախովի կամրջակի վրա ու ցած ա ընկնում գետը, մի հատ ցնդած բիձուկ ա փրկում, ատամները դուրս ցցված: Ձինը հարցնում ա՝ անունդ ի՞նչ ա,- քթի տակ ասում ա՝ Միյամոտո Մուսաշի, բայց հետո հռհռում ա, ասում ա՝ սուտ եմ ասում, շուտվանից մեռել ա էդ չուվակը: Մի խոսքով, հուսով եմ՝ ճիշտ էր ասում, որովհետև ես ծեր Մուսաշիին հաստատ էդ ֆիզիանոմիայով չէի պատկերացնում էլի:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (23.06.2014), Ռեյ սամա (24.06.2014)

  11. #6
    plancton Ռեյ սամա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    293
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում AniwaR-ի խոսքերից Նայել գրառումը

    հաաա, ես սրա հետ էի, իսկ Միամոտոն իրոք լեգենդ ա, ես էդ պահին իրոք հավատացի որ ինքն ա Մուսաշին...իսկ էն կինը հենց իմ սիրած պերսոնաժն էր՝ թափառական արտիստը՝ գոձեն: Իրանք էլի մի քանի հղում ունեն դեպ սամուրայներ ու էդոյի սյոգունատ, ընդ որում էնքան նուրբ ա արված էդ, որ եթե ջոկում ես շատ վերջ պահ ա ստեղծվում ՃՃՃ իսկ Մուգենն ու Ձինը նենց են մտածված, որ լրիվ հակառակն են, ամեն դեպքում ինձ երկուսն էլ դուր են գալիս...բայց ավելի շատ Մուգենը քո ասած նպատակով ՃՃՃ
    La tristesse durera toujours...

  12. #7
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաաա՜, հա, արդեն մոռացել եմ ահագին, երկու, թե երեք տարի առաջ եմ նայել: Ես էլ գիտեմ էն տատիկի հետ ես, որ լինկն էլ դրել ես: Էդ կինը իրոք շատ հավես տիպն էր, ես էլ էի սիրում:

    Իսկ էդ Մուշի-շիի մասին առաջին անգամ եմ լսում: Լա՞վն ա: Արժի՞ նայել:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռեյ սամա (24.06.2014)

  14. #8
    plancton Ռեյ սամա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    293
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում AniwaR-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաաա՜, հա, արդեն մոռացել եմ ահագին, երկու, թե երեք տարի առաջ եմ նայել: Ես էլ գիտեմ էն տատիկի հետ ես, որ լինկն էլ դրել ես: Էդ կինը իրոք շատ հավես տիպն էր, ես էլ էի սիրում:

    Իսկ էդ Մուշի-շիի մասին առաջին անգամ եմ լսում: Լա՞վն ա: Արժի՞ նայել:
    արժանավոր բան մըն է, ճապոնիայի լեգենդներից ու հավատալիքներից շատ բան կա մեջը, ավանդույթներ, հետաքրքիր պատմություններ...ամեն սերիան մի պատմություն է…մի օր դրա մասին էլ մի քանի տող կգրեմ
    La tristesse durera toujours...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    AniwaR (24.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •