Ահ, էդ ին-յանի պահը արտակարգ բռնացրեցիր, ճիշտ ես ասում: Իմ սիրտը էնքան էր կեղեքվում էդ երկուսի միջև, որ ինձ-ինձ արդեն որոշել էի Ձինի հետ ամուսնանալ, իսկ Մուգենին սիրեկան պահել:
Մուսաշիի մասին ոչ մի ֆիլմ չեմ նայել դեռ, բայց գիրքը շատ լավն էր: Իհարկե հաստափոր ա ու բավականին կանխատեսելի սյուժեով, բայց շատ արագ ա կարդացվում: Եթե սիրում ես սամուրայներ (^_^), անպայման խորհուրդ եմ տալիս: Էնքան տարբեր, նույնիսկ երեխայական կասկածներով ա լցված գրքի ամբողջ ընթացքում իր ճանապարհի վերաբերյալ, իրար խառնված մտքեր, անորոշություն... Ես ինքս ինձ շատ անգամ տեսա ինձանից 400 տարի առաջ ու լրիվ այլ մշակույթի ներկայացուցիչ Մուսաշիի մտքերի մեջ: Ինչ զարմանալի ա ու միաժամանակ սիրուն: Գրականության ուժն էլ հենց էդ ա երևի:
https://www.goodreads.com/book/show/102030.Musashi?ac=1
Ի միջի այլոց, որ թեմայից շատ չշեղվեմ, «Սամուրայ Չամպլու»-ում Մուսաշին մի պահ իբր հայտնվում ա. էն որ Ձինը էն կնոջ հետ կռվում ա կախովի կամրջակի վրա ու ցած ա ընկնում գետը, մի հատ ցնդած բիձուկ ա փրկում, ատամները դուրս ցցված: Ձինը հարցնում ա՝ անունդ ի՞նչ ա,- քթի տակ ասում ա՝ Միյամոտո Մուսաշի, բայց հետո հռհռում ա, ասում ա՝ սուտ եմ ասում, շուտվանից մեռել ա էդ չուվակը:
Մի խոսքով, հուսով եմ՝ ճիշտ էր ասում, որովհետև ես ծեր Մուսաշիին հաստատ էդ ֆիզիանոմիայով չէի պատկերացնում էլի:
Էջանիշներ