Rhayader (20.06.2014)
Ի՞նչ կարծիք ունեք այս նկարների ու դրանք նկարած հեղինակի մասին: Նախօրոք զգուշացնում եմ, որոնել չկա: Եթե գիտեք ով է, խնդրում եմ բան մի ասեք, մինչև ուրիշների կարծիքները լսենք:
![]()
I may be paranoid but no android!
Ստից նկարներ են, ոչ մի արժեք չունեն: Նկարների ստորագրությունները խի՞ ես թողել:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Վոլտերա (26.08.2014)
GriFFin (10.09.2014)
հա բայց լավ էլ նկարելա մարդը, ուղղակի ափսոս որ նկարիչ չդարձավ![]()
Գեղարվեստի ակադեմիայի երկրորդ կուրսի ցանկացած ոչ հետևից աճող ձեռքերով ուսանող այսպես կնկարի, եթե ոչ ավելի լավ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Եթե ամբողջ նկարդ սա է, ապա ոչ, չունի, որովհետև եթե սա քո նկարն է, ապա արտանկար է ընդամենը:
Վերջին խմբագրող՝ Rhayader: 09.09.2014, 21:38:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Մարդիկ շուստրի են դառել, կարծում են՝ ես Մոնեին չեմ ճանաչի, էլի: Եթե սա քո նկարն է, Լեո ջան, ուրեմն ես էլ Անգլիայի թագուհին եմ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Լեո, երբ հաջորդ անգամ որոշես ինձ ապուշի տեղ դնել, երկու անգամ մտածիրորովհետև երկրորդ անգամ ես այսքան փափուկ չեմ լինի:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Rhayader, հարցը միայն քեզ չէր ուղղված, ու ոչ ոքի ապուշի տեղ չէի ուզում դնել:
Ուղղակի շատ հաճախ նկարին «իմաստ ու արժեք» է տալիս միայն այն, որ նրա հեղինակը հայտնի նկարիչ է: Ես կուզեի այս նկարի մասին կարծիքներ լսել առանց հեղինակին ճանաչելու, բայց փաստորեն դու Մոնեին ճանաչեցիր, ու ամեն ինչ այսքանով ավարտվեց
Ասածս էն էր, որ օրինակ այս նկարն ինձ ոչ մի գեղագիտական հաճույք չէր պատճառի, եթե չիմանայի հեղինակն ով է (չնայած իմանալով էլ շատ բան չի փոխվել): Եվ ընդհակառակը, կան շատ անհայտ հեղինակներ, որոնց գործերը կարող են հետաքրքիր լինել:
Mephistopheles (10.09.2014)
Մոնեի քո դրած նկարը հաստատ իր ամենահաջող աշխատանքներից չի: Ես այն նույնիսկ չեմ էլ տեսել, վրձինի տեխնիկան պարզապես այնքան յուրահատուկ է, որ հնարավոր չի ճանաչել: Տեխնիկան հիասքանչ է, կադրավորումն ու պարունակությունը՝ ձանձրալի, անկախ նկարչի մնացած աշխատանքների արժեքից: Բայց դրանով հանդերձ, տպավորության նրբությունը, գույները, զգացողություններն այն թույլ նկար են դարձնում նկարչի մյուս աշխատանքների կոնտեքստում: Ավելի պարզ ասած, միանգամից ակնհայտ է, որ սա հանճարեղ նկարչի անհաջող գործ է: Հիտլերի նկարների դեպքում ակնհայտ երևում է, որ դա նկարչի ունակությունների սահմանն է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Sambitbaba (11.09.2014), Լեո (10.09.2014)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ