
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Ինձ թվում ա՝ հիմա բրենդով ոչ մեկի չես զարմացնի: Ես էժանին եմ վազում՝ կոպիտ ասած: Եսիմինչ որակ էլ ինձ չի հետաքրքրում. նենց չի, որ հագուստը առնում եմ ամբողջ կյանքիս համար, մանավանդ իմ ցրվածության հետ, որ ամբողջ օրը ձեռնոց, գլխարկ ու ժակետ եմ կորցնում: Ինձ դուր գա, էդքան բան՝ միակ առաջնահերթությունս հագուստ կամ կոշիկ առնելիս:

Շին, զարմացնելու հարցը չի, ես աննորմալ թանկ բրենդային շրջազգեստ եմ ունեցել, երբեք չեմ ասել, որ բրենդային ա ու եթե ժամանակին բենգելյան կրակներով չվառեին, քսան տարի առնվազն կհագնեի, իմ էն շորերը, որ նորմալ ֆիրմայի արտադրանք են եղել (օրիգինալը) դեռ դպրոցական տարիներից կան, թեև դրանք ավելի եմ չլում, քան պահի տակ առած ամենաէժան հագուստը՝ համ ավելի հարմարավետ են, համ ավելի դիմացկուն:
Կան բրենդեր, որ համեմատաբար էժան են ու որակյալ:
Կան աննորմալ թանկ բրենդեր, որոնց իրական որակը չգիտեմ ոնց, բայց Հայաստան ներկրվածն աղբ ա:
Եթե աքսեսուարներ կորցնում ես, կարող ես էժանագինը գնել. մինչև էսօր ինձ չեմ ներում, որ հորաքրոջս տղայի նվիրած ձեռնոցները կորցրել եմ, բայց ոնց կարաս տարբերություն չդնես օրինակ մաշկիդ կպնող նուրբ կտորից կարված ամառային շապիկի ու կոպիտ գործվածքով մաշկդ քերող, թեկուզ էլի բամբակյա շապիկի միջև, օրինակ:

նախկինում ես չէի կարողանում գտնել իմ հագով հագուստ, որովհետև իմ մեջքի լայնությամբ շալվարները, իսկ ես հագնում եմ 30Տ, ինձ վրա 10սմ երկար են նստում, իսկ մարմինը պիրկ գրկող իմ սիրելի վադալասկատիպ սվիտերները երևի վաղուց մոդայից դուրս են եկել ու չեն ճարվում, այսօր Դանդիում ես հայտնաբերեցի Զարա հագուստի խանութը, որը լինելով իսպանական բրենդ նկատի է ունենում, որ 30Տ ռազմեր ունեցող տղաները այդքան բարձրահասակ չեն կարող լինել: Վադալասկատիպ սվիտերներն էլ Իսպանիայում մոդայից դուրս չեն ակնհայտորեն: Զարա՝ ստեղծված է ինձ համար![]()
Մուշու (11.01.2017)

Կոշիկեղենս լավ ափգրեյդ ա եղել, որովհետև անցած տարի Երևանում կոշիկների ընտիր խանութ եմ հայտնաբերել: Եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է, կոչվում է EuroShoes, Երևան Մոլում է գտնվում, ֆուդկորտի հենց կողքը: Վաճառում են իսպանական Pikolinos ու գերմանական Romika բրենդի կոշիկներ: Գները շատ թանկ են, բայց էնքան հարմար ու որակով են, որ երբ ոտքիդ վրա փորձում ես, մոռանում ես գնի մասին: Մի խոսքով իմ աշխատավարձի զգալի մասը չտեսավարի ծախսել եմ իրենցից կոշիկներ առնելու վրա ու չեմ զղջում դրա համար, որովհետև գիտեմ, որ տարիներով կդիմանան սրանք: Պլյուս շատ ճաշակով ու սիրուն տեսականի ունեն:
I may be paranoid but no android!

Alphaone (13.01.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ