Մեջբերում Նոյեմ-ի խոսքերից Նայել գրառումը
Ես չհասկացա թեմայի առաջին և երկրորդ մասերի միջև կապը: Հա, եթե ապրանքը ավելի որակով ա , բայց թանկ ա, որպես կանոն համարյա սաղ էլ դրան են նախապատվություն տալիս: Բայց միշտ չի, որ բրենդը որակովն ա: Ի՞նչ կապ ունեն է դրանք իրար հետ: Բրենդային քի՞չ խանութներ կան, որ ուղղակի իմաստով զիբիլ են, բայց քանի որ բրենդ են համարվում, կրկնակի կամ եռակի թանկ են վաճառվում:
հենց դա է, որ ես ուզում եմ հասկանալ, որ բրենդը ենթադրո՞ւմ է որակ, քանի որ ես լիքը բրենդեր նախընտրում եմ հենց որակի համար ու եթե ենթադրում է, ապա ո՞ր բրենդն է ենթադրում, որը չէ, ինչին այդ դեպքում ուշադրություն դարձնել: Այսինքն՝ բերնդը ոչ թե որպես նշանավոր, գուդվիլլ ունեցող ֆիրմայի արտադրանք, այլ՝ բրենդը որպես իրեն հեղինակություն կերտած ու այդ հեղինակության վրա դողացող ֆիրմայի արտադրանք: