Երաժշտության մեջ մի տերմին կա՝ one hit wonders: Էսպես են անվանում այն կատարողներին, որոնք մի երգով հաջողություն են ունենում ու կորում-գնում: Կապ չունի՝ երաժշտական գործունեությունն են դադարեցնում, թե ուղղակի նախորդ ու հաջորդ երգերն էնքան վատն են լինում, որ նույն հաջողությանը չեն հասնում, հետևաբար շատ չեն հեռարձակվում, չեն տարածվում:
Առաջարկում եմ էս թեմայում տեղադրել մեզ ծանոթ կամ մեզ սիրելի նման հիթեր:
Քանի որ 90-ականների երաժշտությանը շատ ուշադիր եմ հետևել ու քանի որ 90-ականները հարուստ են եղել նման կատարողներով, կսկսեմ այդ թվականների հիթերից:
Սկսենք Fool's Garden-ի Lemon Tree-ից: Փոքր ժամանակ շատ էի սիրում էս երգը, հիմա էլ (հեռախոսիս զանգն է):
Էջանիշներ