User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 299 հատից

Թեմա: Խաղ «Դեդուկցիա». գուշակիր, թե ինչպիսին եմ ես

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #35
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում ես՝ միանգամից չտարվենք գուշակելով, բայց ձիերը վկա
    Ինչևէ, կոմպատերն ակումբցի ա, կոկիկ ա, որովհետև ամեն ինչ շատ սիրուն դասավորված ա, ձեռքի աշխատանքի հետ սեր ունի ու հաճախ ա զբաղվում դրանով, որովհետև համապատասխան պարագաները «ձեռի տակ» են: Սեր ունի բլոկնոտներում նշումներ անելու, թքած, թե էլեկտրոնային դար ա: Ձիերի նկատմամբ առանձնահատուկ սեր ունի, դրա համար մենակ նկարով չի բավարարվել, խաղալիքն էլ հետն ա կողքը դրել: Մոմեր սիրում ա, բայց չի վառում դրանք, այլ որպես դեկորացիա ա օգտագործում: Տանը երեխա կա կամ էլ ինքն ա մեկ-մեկ մանկանում, Չեբուրաշկայով զբաղվում: Դեղին գույնն էլ էնքան ա սիրում, որ դեղին ոչ պրակտիկ գույնի մատիտ ա պահում
    Նաև շատ ուշադիր ա. էնտեղ ինչ-որ մեկի ֆոտոն կա, որն ինքը ծածկել ա, որ չերևա:
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս սողանը պատկանում ա Անուկին:

    Նախ, սեղանկի վրայի ու պատի ձիուկները: Անահիտը սիրում ա ձիուկ, ավելին, Արեգն էլ ա սիրում, ու ձիերի մասին շատ ա խոսել: Մի անգամ էլ, կարծեմ, ակումբում գրել էր, որ սեղանին ձիուկ ունի, ու որին սիրում ա:

    Մկնիկի տակի էն բարձրկը: Անուկն ինձ համար էդ բարձից էր գնել, երբ ասել էի, որ ձեռքիս մկնիկից բշտիկ ա եղել, ու համ էլ ասել էր, որ դուրն եկել ա, ու մեկն էլ իր ու Արշակի համար ա գնել:
    Նկարը, որը խնամքով թաքցրել ա, հիշեցնում ա իրա մամայի նկարը, որը մի անգամ տեսել եմ (չեմ հիշում որտեղ, երևի ակումբում )
    Երկրորդ սեղանկը լրիվ «վառում» ա, որ Անուկն ա, իրա սիրուն թելերով, որոնցից գործած գորգիկներ ակումբիներից ոմանք ունեն:
    Սեղանին գրեքեր կան՝ մանկական, որն էլի ապացուցում ա, որ Անուկն ա ՝ Արեգի գրքերով:
    Բյուրը շատ լավ նկատեց դեղին մատիտը, Անուկի նիկերից մեկն էլ դեղինն ա:

    Մի խոսքով՝ «Անուկ, վիխաձի»
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըհը, բարկացավ


    Հիմա փորձեմ խաղի կանոններին մոտ գրել, չնայած ինձ թվում էր տենց էլ արել եմ։


    Համակարգչի սեղանից պարզ երևում ա, որ աղջկա սեղան ա․ շատ կոկ ա, ու թղթերի, ավելորդ գարեջրի բաժակների ու մնացածի փոխարեն մոմ ու ձիուկ ա դրած։ Տետրը պատյանում ա, ոչ թե որտեղ պատահի, այսինքն կարգ ու կանոն սիրող մարդ ա։ Ավելորդ իրերի բացակայությունը հուշում ա, որ մարդը «մինիմալիզմի» կողմնակից ա։ Հիմա, երկրորդ սեղանը, որ ուղիղ առաջինի կողքին ա դրած, հուշում ա, որ էս մարդը համակարգչի մոտ նստած ժամանակ հաճախ շեղվում ա, ու սկսում ա գործել, բայց համակարգչից էլ «աչքը չի կտրում»։ Էս սեղանն էնքան հավաքված չի, որքան համակարգչի սեղանը։ Սեղնին «ավելորդ» գրքեր են դրված, այսինքն էս էն տեղն ա, որտեղ էս մարդն իրեն ավելի հարմար ա զգում, քան համակարգչի մոտ։
    Նկարը, որ փակված է, երկու ձևով կարելի ա ընկելել ՝ սիրած էակի նկար, կամ հարազատի նկար, որից հեռու ա։ Քանի որ գիտեի, որ Անուկն ա, էն առաջինով չեմ կարողանում մտածել։
    Էս բրաուզերի տաբերը չեն երևում, բայց, էսքան շատ տաբ միանգամից բաց պահելը երկու բան կարող է նշանակել ՝ մարդը համակարգչով է աշխատում, որպես հիմնական աշխատանք, կամ երբեք չի փակում հետաքրքրած թեմայով տաբը, նույնիսկ եթե «հիմա» կարդալու ժամանակ չունի։

    Տեսար, ավելի լավ էր մի անգամից բացահայտելը, թե չէ ամեն բան տեսնում, բայց չգիտեմ սրանց պրոեկցիան մարդկային հատկանիշների համակարգում։
    Կներեք պատասխանն ուշացնելուս համար։ Չնայած ինձ թվում է՝ խաղի նկատմամբ հետաքրքրությունն էսպես թե էնպես մարել էր էդ ժամանակ... Կամ գուցե հենց ինձ վրա մարեց, չգիտեմ

    Բյուրի ու Դայանայի դիտարկումներին հատ առ հատ անդրադառնալ չեմ ուզում, հատկապես որ իրենք կետերով չեն էլ գրել, մի քիչ դժվար է առանձնացնելը։ Երկուսն էլ ահագին դիտարկումներ են արել, հիմնականում ճիշտ։ Բայց քանի որ Բյուրը համ առաջինն էր գրել, համ էլ, ի տարբերություն Դայանայի, կանոն չէր խախտել՝ միանգամից տիրոջ անունը տալով, հաղթող եմ ճանաչում Բյուրին ։

    Հիմա մի երկու փոքրիկ «ուղղում» որոշ դիտարկումների վերաբերյալ։ Ճիշտ է, մոմեր հաճախ չեմ վառում, բայց զուտ որպես դեկորացիա էլ չեն. կոնկրետ նկարում երևացող մոմն ուղղակի դեռ չէի հասցրել վառել։ Առաջին սեղանի ձախ մասում երևացող լուսանկարը, որի դեմքը ծածկված է, ոչ սիրածս էակն է, ոչ էլ մամաս , եղբայրս է։ Երկրորդ սեղանի վրա ոչ թե թելեր են, որոնցից ակումբցիներից շատերին հայտնի գորգիկներն եմ գործել, այլ մակրամեի պարաններ են։ Ու ամենակարևոր մոլորությունը, որը, սակայն, դիտարկում անողների բացթողումը չի իրականում, ուղղակի նկարն է մոլորեցնող. ժողովուրդ, ես իհարկե, շատ եմ սիրում կոկիկություն ու կարգուկանոն ու կուզենայի ձեր պատկերացրածի պես կոկիկ ու հավաք լինել, բայց կենցաղում ահավոր թափթփված եմ. էս սեղանն էլ հատուկ նկարելու պատվին եմ հավաքել, կոկիկացրել, որ շատ ամոթ չլինի, թե չէ՝ սովորաբար դրա վրա խառախուռայի մի ահռելի կույտ է լինում, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում։ Այ էսպիսի ամոթալի բացահայտումներ կոկիկ Ուլուանայի վերաբերյալ ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Srtik (21.10.2014), Մուշու (21.10.2014), Նիկեա (21.10.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գուշակիր, թե ով է - 2
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 625
    Վերջինը: 23.04.2014, 16:39
  2. Ինչպիսին ես պատկերացնում վերևինիդ արտաքինը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 106
    Վերջինը: 21.04.2011, 11:52
  3. Ինչպիսին կուզենայիք , որ լիներ ձեր ապագա կինը/ամուսինը
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 14
    Վերջինը: 31.08.2010, 11:08
  4. Հարգե՞լ ծնողին, ինչպիսին էլ որ նա լինի
    Հեղինակ՝ Inana, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 04.08.2010, 02:09
  5. Գուշակիր համարս
    Հեղինակ՝ Cannibal, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 25
    Վերջինը: 15.12.2008, 16:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •