User Tag List

Էջ 5 20-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 299 հատից

Թեմա: Խաղ «Դեդուկցիա». գուշակիր, թե ինչպիսին եմ ես

  1. #61
    plancton Ռեյ սամա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2014
    Տարիք
    33
    Գրառումներ
    293
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի երկու բան էլ ես փորձեմ ասել. ինձ թվում է դիմացի նստողի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ես, բայց ձանձրանում ես հաճախ ու մի աշխատանքից մյուսին ես անցնում կամ այլ՝ կարճատև զբաղմունք ես գտնում…թեյ ես խմել ոնց-որ, կամ կաթով մի բան՝ սուրճ կարող ա...բաժակն էլ պռնկեպռունկ լցնում ես միշտ, հա՞, գուցե դա խոսում է պերֆեկցիոնիստ- մի քիչ ալարկոտ- քաղցրասեր լինելու մասին ))) ակնոցը, ականջակալն ու հեռախոսն իրար մոտ են, տպավերություն ա, որ հեսա կարճ ժամանակով ուզում ես դուրս գաս (որ սեղանը չես սկսել հավաքել, դրա համար եմ ասում կարճ ժամանակով, իսկ անհրաժեշտ իրերն իրար մոտ են դրված, որ չմոռանաս), կարելի է նույնիսկ խիզախել ու ենթադրությունից ենթադրություն կառուցել՝ երբեմն ցրված կամ մոռացկոտ ես լինում.
    La tristesse durera toujours...

  2. #62
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լավ, փորձեմ մի քիչ համակարգված գրել:

    Համակարգիչը չի կարողացել քեզ իրանով անել, դու իրան որպես գործիք օգտագործում ես, բայց չափից ավելի մեծ դեր չես տալիս: Մտածելը, ստեղծագործելը, պլանավորելը քեզ համար ավելի հեշտ ա թուղթ ու գրիչով: Սիրում ես նշումներ անել, նոթերդ ավելի լավ ընդգծելու համար:

    Հեռախոսը քո համար հաղորդակցվելու միջոց ա, հիմնականում: Գուցե դրանով ուրիշ բաներ էլ անում, ասենք՝ երաժշտություն լսում: Բայց հեռախոսիդ շատ մեծ դեռ չես տալիս, ցուցամոլ չես:

    Սիրում ես թեյ խմել: Բայց չես սիրում, որ թեյդ շատ տաք լինի: Սարքում բերում ես, դնում սեղանին ու սպասում որ սառի:

    Համակարգիչը քո համար հիմնականում աշխատանքային գործիք ա: Անում ես էն, ինչ սովոր ես անել: Չես մտածում այն քեզ ավելի հարմար դարձնելու համար: Ինչ նաստրոյկաներով այն քեզ հանձնել են, տենց էլ օգտագործում ես:

    Բրենդները քո համար կարևոր չեն: Քո համար կարևոր է ապրանքի կիրառելիությունը:

    Սիրում ես լսել երաժշտություն: Սիրում են ունենաս աքսեսուարներ, որոնք քեզ էս կամ էն պարագայում կպաշտպանեն: Բայց էդ հարցում էլ ձևիստ չես, չես ընկնում թանկ աքսեսուարների, դրանք անթերի պահելու հետևից: Կարևորը, որ գործիքը մոտդ լինի:

    Քո համար շատ էական չի միջավայրը, դու էդ միջավայրում կարողանում ես առանձնանալ ու քո գործով զբաղվել:

    Օրվա ընթացքում փորձում ես ժամեր տրամադրել ինքազարգացմանը, ինքնուսուցմանը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #63
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օկ, պատասխանեմ, արդեն «ճիշտ պատասխաններն» էլ հետը
    Բայց կայֆ խաղ ա, ինքդ քո մասին էլ ես լիքը բան իմանում
    Մեջբերում Morg-ի խոսքերից Նայել գրառումը
    Տպավորությունա, որ նոր ես եկել ինչ որ տեղից ու պայուսակիդ մեջ ինչ կա փռել ես սեղանին՝ ակնոց, ականջակալ և այլն:
    Ճիշտ այդպես Առավոտյան նոր եմ էկել գործի, բայց ոչ թե պայուսակիս, այլ ձեռքիս ու գրպաններիս պարունակությունն եմ դատարկել, դեռ չեմ տեղավորել (ականջակալ, հեռախոս, ակնոց, փոքր բլոկնոտը, բայց այ բանալիներիս տրցակն ինչու սեղանին չի, էդ չեմ հասկանում): Սովորաբար գործի գալիս միշտ ամեն ինչ հանում, լցնում եմ սեղանիս, բլոկնոտիս մեջ նայում եմ՝ էդ օրն ինչ ունեմ անելու, մեյլերս եմ ստուգում, հետո նոր ամեն ինչ իրանց «տեղը դնում» (օրինակ, ականջակալն ամրացնում եմ համակարգչին):

    Չուկի ասած ստեղնաշարի հետ գնացած լինելու պահն էլ. ինձ թվում էր՝ էդ դիրքում ստեղնաշարս լինում ա օրվա վերջին, երբ հրում եմ ու սկսում մի քիչ դանիերեն անել (նախորդ օրվա դանիերենի չհավաքած թաշախուստան վկա), մեկ էլ առավոտյան, երբ դեռ բլոկնոտով եմ աշխատում: Բայց փաստորեն չէ. էս պահին իմ ու ստեղնաշարիս արանքում բան չկա, բայց առաջ չեմ քաշում. ստացվում ա, որ ինձ սենց ավելի հարմար ա
    Համակարգչի մեջ internet explore-ը ներքևի հատվածում закрепить արածա, նշանակումա ժամանակ չունես կամ հավես չունես կոմպովդ զբաղվես: Քո համար մի բան կա: Chrome-ս լինի, մեկ էլ մի քանի այլ կարևոր ծրագիր, մնացածի վրա ուշադրություն դարձնող չկա:
    Հետաքրքիր ա՝ էս հարցին շատ մարդիկ անդրադարձան էս ավելի շուտ երևի ձեր կոմպային հետաքրքրությունների մասին ա խոսում, քան իմ անհետաքրքրությունների: Ճիշտ եք՝ շատ զահլա չունեմ կոմպով զբաղվելու, բայց նավսյակի ասեմ. քանի որ հիմնարկի կոմպ ա, շատ չեմ էլ կարա:
    Սուրճի բաժակը դատաարկ է, դա նույնպես վկայում է, որ նոր ես եկել, այլ ոչ թե ինչ որ բան էիր անում:
    Բաժակը դատարկ չի, կիսով չափ լիքն ա Բայց դե չի երևում, համ էլ բացառություն ա, որովհետև սուրճ սկսում եմ խմել օրվա երկրորդ կեսին:
    Կնոպկով հեռախոս: Վկայում է այն մասին, որ քեզ հետաքրքրում է քո աշխատանքը ավելի շատ, ու դու ժամանակ, կամ հավես էլ չունես նորագույն գաջեթների:
    Բացի ամեն ինչից, նաև բոյկոտում եմ նորագույն գաջեթները

  4. #64
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռեյ սամա-ի խոսքերից Նայել գրառումը
    մի երկու բան էլ ես փորձեմ ասել. ինձ թվում է դիմացի նստողի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ես
    կա տենց բան: բայց կասե՞ս ինչից իմացար
    բայց ձանձրանում ես հաճախ ու մի աշխատանքից մյուսին ես անցնում կամ այլ՝ կարճատև զբաղմունք ես գտնում…
    Հա: Բայց բացի դրանից իմ աշխատանքի բնույթն էլ ա տենց. լիքը տարբեր բաներ պետք ա հասցնեմ անել օրվա ընթացքում:

    թեյ ես խմել ոնց-որ, կամ կաթով մի բան՝ սուրճ կարող ա...բաժակն էլ պռնկեպռունկ լցնում ես միշտ, հա՞, գուցե դա խոսում է պերֆեկցիոնիստ- մի քիչ ալարկոտ- քաղցրասեր լինելու մասին )))
    Էս մեկը լրիվ թարս ես գրել Կաթ որտե՞ղ տեսար: Պռնեպռունկ էլ երբեք չեմ լցնում. միշտ կիսով չափ (դե ապարատն ա էդքան տալիս, բայց որ ուզենամ, կրկնակի դոզա կանեմ, բայց չեմ անում): Ալարկոտ-քաղցրակերությունը որտե՞ղ տեսար
    ակնոցը, ականջակալն ու հեռախոսն իրար մոտ են, տպավերություն ա, որ հեսա կարճ ժամանակով ուզում ես դուրս գաս (որ սեղանը չես սկսել հավաքել, դրա համար եմ ասում կարճ ժամանակով, իսկ անհրաժեշտ իրերն իրար մոտ են դրված, որ չմոռանաս), կարելի է նույնիսկ խիզախել ու ենթադրությունից ենթադրություն կառուցել՝ երբեմն ցրված կամ մոռացկոտ ես լինում.
    Չէ Վերևում արդեն ասեցի, որ հակառակը՝ նոր եմ եկել: Ցրված ու մոռացկոտ լինում եմ (ակնոցն էսօր տանն եմ թողել), բայց դրա համար բլոկնոտ եմ պահում, ոչ թե ամեն ինչ աչքիս առաջ եմ դնում

  5. #65
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, փորձեմ մի քիչ համակարգված գրել:

    Համակարգիչը չի կարողացել քեզ իրանով անել, դու իրան որպես գործիք օգտագործում ես, բայց չափից ավելի մեծ դեր չես տալիս: Մտածելը, ստեղծագործելը, պլանավորելը քեզ համար ավելի հեշտ ա թուղթ ու գրիչով: Սիրում ես նշումներ անել, նոթերդ ավելի լավ ընդգծելու համար:
    Չէ, համակարգչով էլ եմ անում, թուղթ ու գրիչով ավելի քիչ: Մենակ մասնագիտական որոշ հարցեր են, որ թուղթ ու գրիչով եմ անում, մեկ էլ պլանավորումը: Հա, համակարգիչը որպես գործիք ա մենակ, էն էլ գործի տեղինը

    Հեռախոսը քո համար հաղորդակցվելու միջոց ա, հիմնականում: Գուցե դրանով ուրիշ բաներ էլ անում, ասենք՝ երաժշտություն լսում: Բայց հեռախոսիդ շատ մեծ դեռ չես տալիս, ցուցամոլ չես:
    Կա տենց բան Բայց մեկ-մեկ ինտերնետ էլ եմ մտնում: Իմ ուղեղում դեռ չի տեղավորվում, թե մարդիկ ոնց են էդ թիթիզ հեռախոսները ման տալիս: Հեռախոսի հետ կապված մի բան էլ կա, բայց երևի ոչ մեկի մտքով չանցավ. ես հայտնի հեռախոս ջարդող եմ, դրա համար նոկիա եմ պահում, որ ուշ ջարդվի

    Սիրում ես թեյ խմել: Բայց չես սիրում, որ թեյդ շատ տաք լինի: Սարքում բերում ես, դնում սեղանին ու սպասում որ սառի:
    Չէ, սուրճ Բայց դանդաղ եմ խմում, հասցնում ա սառել:

    Համակարգիչը քո համար հիմնականում աշխատանքային գործիք ա: Անում ես էն, ինչ սովոր ես անել: Չես մտածում այն քեզ ավելի հարմար դարձնելու համար: Ինչ նաստրոյկաներով այն քեզ հանձնել են, տենց էլ օգտագործում ես:
    Հա, սրա մասին վերևում էլ եմ գրել

    Բրենդները քո համար կարևոր չեն: Քո համար կարևոր է ապրանքի կիրառելիությունը:
    Հա
    Սիրում ես լսել երաժշտություն:
    Հա, բայց ականջակալները մենակ դրա համար չեն, դանիերենի տնայիններիս համար եմ հանում գրպանիցս:

    Սիրում են ունենաս աքսեսուարներ, որոնք քեզ էս կամ էն պարագայում կպաշտպանեն: Բայց էդ հարցում էլ ձևիստ չես, չես ընկնում թանկ աքսեսուարների, դրանք անթերի պահելու հետևից: Կարևորը, որ գործիքը մոտդ լինի:
    Ակնոցի մասի՞ն ես ասում: Հա, ճիշտ ես, չնայած չէի մտածել: Ինձ ավելի շատ թվում էր, որ ակնոցից կենթադրեք, որ էդ օրն արևոտ ա եղել, որովհետև դա ամեն օր չի, որ առավոտյան սեղանիս ա հայտնվում:

    Քո համար շատ էական չի միջավայրը, դու էդ միջավայրում կարողանում ես առանձնանալ ու քո գործով զբաղվել:
    Սա ինչի՞ց ենթադրեցիր

    Օրվա ընթացքում փորձում ես ժամեր տրամադրել ինքազարգացմանը, ինքնուսուցմանը:
    Մմմ, բայց էս սեղանի էղած-չեղածը լրիվ իմ պարտադիր գործի մեջ ա մտնում: Ինքնազարգացման ու ինքնուսուցման պարագաները գործի չեմ բերում հետս


    Երևի էսքանով ավարտենք

    Հաջորդը Չուկն ա (չնայած պիտի ասեմ, որ ինձ ահավոր դուր եկան Ռիփի պատասխանները հանդիպման ու երկարատև հիշողության հետ կապված): Մյուսներին էլ շնորհակալություն:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.06.2014), Ռեյ սամա (18.06.2014)

  7. #66
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մի բան էլ ասեմ: Բաժակիս տեքստը ֆիններեն էր, բլոկնոտիս վրա էլ Պրահան էր: Ես սիրում եմ իմ գնացած քաղաքներից-երկրներից առօրյա օգտագործման ինչ-որ բաներ ունենալ, որոնք շաբլոն սուվենիրներ չեն:

  8. #67
    plancton Ռեյ սամա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2014
    Տարիք
    33
    Գրառումներ
    293
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իր ու քո սեղանի ընդհանուր տեսքը, իրերը վրայի նման են իրար, նենց տպավորություն ա որ գրիչներիցդ մի քանիսն իր մոտ են ՃՃՃ ես իմ գրիչներն ու մատիտները մենակ նրանց եմ տալիս, ու հետ լավ հարաբերությունների մեջ եմ
    Բայց բացի դրանից իմ աշխատանքի բնույթն էլ ա տենց. լիքը տարբեր բաներ պետք ա հասցնեմ անել օրվա ընթացքում:
    հա, բայց էդքան գրելու, նկարելու, կարդալու համար նախատեսված իրերը միաժամանակ սեղանին պահելը մատնանշում ա՝ շուտ ես ձանձրանում ՃՃՃ

    Էս մեկը լրիվ թարս ես գրել Կաթ որտե՞ղ տեսար: Պռնեպռունկ էլ երբեք չեմ լցնում. միշտ կիսով չափ (դե ապարատն ա էդքան տալիս, բայց որ ուզենամ, կրկնակի դոզա կանեմ, բայց չեմ անում): Ալարկոտ-քաղցրակերությունը որտե՞ղ տեսար
    հան...դե, բաժակի եզրով հետք ա մնում, գույնը թունդ սուրճի գույն չի, տենց գույնի հետք կաթով սուրճն ու թեյն են թողնում ՃՃՃ ընդ որում հետքը շատ բարձր ա, հենց պռնկի հետ, դրա համար ասեցի քաղցրասեր (թեյը կամ սուրճը քաղցր կլինեն, էլի) ալարկոտ՝ մի անգամ շաաատ լցնես, որ սկի էլ տեղ չմնա բաժակի մեջ, որ 100 անգամ չգնաս-գաս ՃՃՃ էդ էլ պերֆեկցիոնիզմի հետ աղերսներ ունի ՃՃՃ

    հա, լավ բան ես ասում բայց...դե, մեզանից ամեն մեկն իր հետ համեմատելով ա գրում, ես իրերն աչքիս առաջ եմ պահում, որովհետև նույն հաջողությամբ բլոկնոտը կկորցնեմ/կմոռանամ սառնարանում/հացի հետ կուտեմ ՃՃՃ
    La tristesse durera toujours...

  9. #68
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռեյ սամա-ի խոսքերից Նայել գրառումը
    իր ու քո սեղանի ընդհանուր տեսքը, իրերը վրայի նման են իրար, նենց տպավորություն ա որ գրիչներիցդ մի քանիսն իր մոտ են ՃՃՃ ես իմ գրիչներն ու մատիտները մենակ նրանց եմ տալիս, ու հետ լավ հարաբերությունների մեջ եմ
    Աաա՜, չէ, մենք մեր ունեցվածքը չենք կիսում Ուղղակի ինձ թվում ա մենք իրար ահավոր նման մարդիկ ենք:

    հա, բայց էդքան գրելու, նկարելու, կարդալու համար նախատեսված իրերը միաժամանակ սեղանին պահելը մատնանշում ա՝ շուտ ես ձանձրանում ՃՃՃ
    Ձանձրանալու համար նախ ժամանակ ա պետք

    հան...դե, բաժակի եզրով հետք ա մնում, գույնը թունդ սուրճի գույն չի, տենց գույնի հետք կաթով սուրճն ու թեյն են թողնում ՃՃՃ ընդ որում հետքը շատ բարձր ա, հենց պռնկի հետ, դրա համար ասեցի քաղցրասեր (թեյը կամ սուրճը քաղցր կլինեն, էլի) ալարկոտ՝ մի անգամ շաաատ լցնես, որ սկի էլ տեղ չմնա բաժակի մեջ, որ 100 անգամ չգնաս-գաս ՃՃՃ էդ էլ պերֆեկցիոնիզմի հետ աղերսներ ունի ՃՃՃ
    հա, լավ բան ես ասում բայց...դե, մեզանից ամեն մեկն իր հետ համեմատելով ա գրում, ես իրերն աչքիս առաջ եմ պահում, որովհետև նույն հաջողությամբ բլոկնոտը կկորցնեմ/կմոռանամ սառնարանում/հացի հետ կուտեմ ՃՃՃ[/QUOTE]
    Էս քո իմացած հետքը չի Ես միշտ լավ լվանում եմ, որ չմնա: Ուղղակի բաժակի վերին մասը շա՜տ աննշան լայնացած ու դուրս ընկած ա, դրա համար տպավորություն ա, թե հետք ա: Հա, սուրճն էլ դառը-դառն եմ խմում:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռեյ սամա (19.06.2014)

  11. #69
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաջորդը Չուկն ա (չնայած պիտի ասեմ, որ ինձ ահավոր դուր եկան Ռիփի պատասխանները հանդիպման ու երկարատև հիշողության հետ կապված): Մյուսներին էլ շնորհակալություն:
    Վայ քո արա, հիմարաբար չէի կարդացել թեմայի առաջին գրառումը, չգիտեի, որ սենց պահ կա: Հիմա ի՞նչ, չամաչեմ, ու որ տուն գնամ աշխատասեղանս նկարե՞մ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #70
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ քո արա, հիմարաբար չէի կարդացել թեմայի առաջին գրառումը, չգիտեի, որ սենց պահ կա: Հիմա ի՞նչ, չամաչեմ, ու որ տուն գնամ աշխատասեղանս նկարե՞մ
    Ահա, առանց ամաչելու

  13. #71
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ֆսյո, եկա խայտառակվելու
    Նախապես ասեմ, որ իմ փնթիության հետ Ֆոտոնը կապ չունի, չեմ թողնում սեղանիս կպնել


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (19.06.2014), John (24.06.2014)

  15. #72
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն դու էլ ես ակումբ մտնում, պահոոոոո

  16. #73
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց չի, որ նկարից եմ իմանում, բայց դե նկարն էլ ա մատնում. գարեջրասեր ես (երկու շշերը վկա) Փաստորեն դու էլ թուղթ ու գրիչից ամբողջովին կտրված չես: Կոմպերից գլուխ հանող լուրջ մարդ ես (էն ակումբի կողքի սև քառակուսին վկա): Ծխու՞մ ես

  17. #74
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նենց չի, որ նկարից եմ իմանում, բայց դե նկարն էլ ա մատնում. գարեջրասեր ես (երկու շշերը վկա) Փաստորեն դու էլ թուղթ ու գրիչից ամբողջովին կտրված չես: Կոմպերից գլուխ հանող լուրջ մարդ ես (էն ակումբի կողքի սև քառակուսին վկա): Ծխու՞մ ես
    Հիմա չեմ արձագանքի, հարցերին չեմ պատասխանի, որ եթե էլի ուզող լինի, գուշակություններ անի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #75
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նենց չի, որ նկարից եմ իմանում, բայց դե նկարն էլ ա մատնում. գարեջրասեր ես (երկու շշերը վկա) Փաստորեն դու էլ թուղթ ու գրիչից ամբողջովին կտրված չես: Կոմպերից գլուխ հանող լուրջ մարդ ես (էն ակումբի կողքի սև քառակուսին վկա): Ծխու՞մ ես
    Երեք շիշ է

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (18.06.2014)

Էջ 5 20-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գուշակիր, թե ով է - 2
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 625
    Վերջինը: 23.04.2014, 16:39
  2. Ինչպիսին ես պատկերացնում վերևինիդ արտաքինը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 106
    Վերջինը: 21.04.2011, 11:52
  3. Ինչպիսին կուզենայիք , որ լիներ ձեր ապագա կինը/ամուսինը
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 14
    Վերջինը: 31.08.2010, 11:08
  4. Հարգե՞լ ծնողին, ինչպիսին էլ որ նա լինի
    Հեղինակ՝ Inana, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 04.08.2010, 02:09
  5. Գուշակիր համարս
    Հեղինակ՝ Cannibal, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 25
    Վերջինը: 15.12.2008, 16:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •