Արյա՜, մի բան տեսա, կասկածյալների ցանկը փոքրացավ: Ուրեմն էս սեղանի տերը եղել ա Իոնեսյան Կարինեի հարսանիքին, քանի որ էն գլխին կապելու տարոսիկն ա սեղանին, նկարներից հիշում էի:
Ուրեմն` Կարինեի հարսանիքին չամուսնացած ակումբուհիներից եղել են Բյուրը, նաիրյան Լիլը, Կակտուսը, Ամառուն, Քերին ու Կիտան: Ամառուն ու Կիտան դուրս են գալիս ցուցակից, որովհետև ակտիվ չեն, մնացին Բյուրը, Լիլը, Քերին ու Կակտուսը: Նկարը մի տեսակ շատ «տնական» ա, Բյուրը դժվար էսքան զռթիկ տաներ հետը Դանիա, հետն էլ «հայեցի» սեղան ա, համ էլ իր նոթը տոշիբա չէր, ուստի ինքն էլ ա դուրս գալիս ցուցակից:
Քերին մի քիչ դեպրեսիվ է + վարձով է ապրում, հետևաբար դժվար էս գունավոր ու պայծառ սեղանն իրենը լիներ:
Մնացին Լիլն ու Կակտուսը: Երկուսին էլ բնորոշ են պայծառ ու գունավոր առարկաները, սերը ծաղիկների ու բնության նկատմամբ, սեղանին ոնց որ խոտաբույսերի տուփ էլ կա:
Բայց քանի որ Լիլը սովորաբար իր նեթբուքից է օգտվում, իսկ չափսերից դատելով նկարինը նոթբուք է, դրան գումարած` նաև տնական պայմանների հարմարեցված, դինամիկներով բանով, ուրեմն Լիլը չէ:
Հետևաբար` իմ պատասխանն է CactuSoul:
Հ.Գ. Ու եթե էն ոսկեգույն բանը տարոսիկը չէ Կարինեի, իմ հիպոթեզը ջուրը կընկնի:![]()
Էջանիշներ