Իմ բարի մայրիկ
ՄԱՅՐ, բառ սովորական,
ՄԱՅՐ, էակ անսովոր,
Չորս տառով միայն այն բառ է կազմում,
Զավակի համար ամբողջ կյանք դառնում:
Բայց դու,ով մայր թանկագին
Ով վսեմագույն,ինձ համար անգին,
Աշխարհիս վրա այս անծայրածիր
Աշխարհս դու ես այդ լավ իմացիր:
Կյանքս առանց քեզ չեմ պատկերացնում,
ՄԱՅՐ իմ թանկագին քեզ շատ եմ սիրում,
Թե պատկերացնեմ սիրտս կկանգնի,
Ես հաստատ գիտեմ այդ դու չես ուզի;
Անկրկնելի ՄԱՅՐ,դու լավ իմացիր,
Եզակի ես դու աշխարհում անծիր.
Սիրելու եմ քեզ իմ անգին ՄԱՄԱ.
Ժխտել չի լինի այդպես է ահա;
Մամա ջան լսիր ու լավ իմացիր,
Ցանկացած հույսդ դու ինձ հետ կապիր,
Խոստանում եմ քեզ հուսախաբ չանել,
ՄԱՅՐ պաշտող զավակ արդար մարդ լինել;
ՄԱՅՐ դու անսովոր,ՄԱՅՐ արտասովոր,
Դու սուրբ արարած կյանքում կեղծավոր;
ՄԱՄ դու միլիարդից միակն ես հաստատ,
Կյանքիդ կամուրջը թող լինի անհատ,
Ապրիր դու երկար իմ ՄԱՄԱ բարի,
Թող երկնքում աստղը քո երբեք չմարի...
Էջանիշներ