Մեջբերում Գոգարիկ-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչու՞ է աշխարհն անարդար այդպես,
Ինչու՞ են մարդիկ անտարբեր այդքան,
Հարցերի շարան միշտ անպատասխան,
Որոնք թերևս կարևոր են այդքան:
Անկախությունն էլ մենք արդեն ունենք ,
Բայց ինչ է փոխվել էլի մենք նույնն ենք,
Կարծես դարձել է վատ սովորություն,
Ու մենաք ապրում ենք հիասթափություն:
Այո՛,ապրում ենք հիասթափություն,
Ու այն կարծես դարձել է նաև վատ սովորություն:
Պատճառը այն է,որ հիմա կյանքը՝ կյանքում՝
Թաքնված շահի բնույթ է կրում:
Պատճառը այն է, որ հիմա մարդիկ սկսում են վազել,
Նրանք վազում են շահի ետևից,
Քեզնից ունեցան օգուտ,շատ բարի,կարող ես ապրել,
Չունեցան, օհ՜ ոչինչ,հոգ չէ,կարող ես ապրել,
Բայց հիասթափվել:
Կրկին նույն կետը՝ հիասթափություն,
Այդ փող կոչվածից հագեցվածություն,
Ունեցար փողը «գիտեք հարգված եք»,
Չունեցար փողը «դուք անտեսված եք»:
Ունեցար փողը ունես «ամեն ինչ»
Սկզբում մի ԲՈւՀ, կամ համալսարան,
Հանդիսավոր մուտք դեպի խորհրդարան,
Ով հասարակ մարդ զարմանում ես ի՞նչ:
Չէ՛, մի՛ զարմացիր,դու դեռ չգիտես գալիքն սպասված,
Միգուցե մի օր դու դառնաս հզոր,իսկ մեկ ուրիշըէ հին հզորներից
Մարդ հիասթափված:
Սակայն կյանքում դու միշտ լավ հիշի՛ր,
Հույսն ու հավատը դու միշտ վառ պահի՛ր,
Ու հիշի՛ր նաև,լոկ աստիճան է այս կյանքը դաժան,
Աշխատիր չիջնել հատակն անսահման:
Շատ լավ ես ներկայացնում Գոգարիկ ջան, բայց ավելի լավ կլինի, որ նկատածներիդ լուծումների ուղղի ևս ցույց տաս: