User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Հենց այնպես

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ Գոգարիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2014
    Հասցե
    ԱՆՏԱՆԱՆԱՐԻՎՈՒ
    Տարիք
    26
    Գրառումներ
    47
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սուտն ու կեղծիքն է աշխարհը տիրել
    Ու ճահճի նման մարդկանց ներքաշել,
    Մարդիկ կրում են բազում դիմակներ,
    Հարկ եղած դեպքում խաղում նոր դերեր:
    Կյանքը դարձել է դիմակահանդես,
    Դերասան ենք մենք այս կյանքում անտես…
    Աշխարհում կարծես թանկություն տիրեց,
    Անկեղծությունը փողով վաճառվեց:
    Շատ շատերը կյանքում մոռացան «ես»-ը,
    Ու դարձան արդեն ճահիճի կեսը,
    Մարդիկ շատ են, դերերն ավելի
    Ու կյանքը այսպես դարձավ ձանձրալի:
    Կեղծավորությամբ աշխարհը լցվեց,
    Ընկերությունն էլ փողով վաճառվեց,
    Ու այն կառուցվեց կեղծիք կոչվածով,
    Ու վերոնշյալ կեղծ դիմակներով:
    Կուզեի կյանքում սուտը վերանար ,
    Դիմակ կոչվածը միշտ անհետանար,
    Մարդիկ լինեին ինչպիսին որ կան,
    Աշխարհում տիրեր բարին անսահման:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (16.06.2014), Sambitbaba (17.06.2014), Vardik! (22.08.2014), Գորտուկ (22.08.2014), Զաքար (16.06.2014), Նիկեա (16.06.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկիզբը շատ հոռետեսական էր Գագարիկ ջան:Դու գրի ու ժամանակի ընթացքում կհղկես տեխնիկադ:Եթե դադարես գրել, հետո մուսադ կփախնի ու ջիգյարով գրելը կդառնա անհնար:Քննադատություններից չնեղվես, ընդունիր դրանք ու հետևություններ արա:Մնացածը մեծերը կասեն:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (17.06.2014), Գոգարիկ (16.06.2014), Մ Մ (17.06.2014)

  5. #3
    Սկսնակ անդամ Գոգարիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2014
    Հասցե
    ԱՆՏԱՆԱՆԱՐԻՎՈՒ
    Տարիք
    26
    Գրառումներ
    47
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եղավ

  6. #4
    Սկսնակ անդամ Գոգարիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2014
    Հասցե
    ԱՆՏԱՆԱՆԱՐԻՎՈՒ
    Տարիք
    26
    Գրառումներ
    47
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***

    Ճանապարհը մեզ տանում է դեպի հեռուներ,
    Ժամանակն ահա վազում է, անցնում են ժամեր,
    Մենք չգիտենք ինչ կլինի մեզ հետ այսուհետ,
    Մենք կմնանք, թե կկորչենք աշխարհից անհետ:
    Թռչուններն ահա թռչում են ուրիշ,նոր վայրեր,
    Նրանք իրենց հետ կարծես տանում են բազում գարուններ,
    Գետակն է շաչում,թափվում անդունդը,
    Նեղացած ուռին կախվում անհունը:
    Ժամերն են անցնում, փոխվում օրերը,
    կարծես անցողիկ լինի ամենը,
    Անցողիկ եմ ես,անցողիկ և դու,
    Օրն անցողիկ է ու դարը ազդու,
    Ու մենք գնում ենք ,գնում հեռուներ,
    Ու մեզ հետ տանում, թողնում լավ հուշեր:

  7. #5
    Սկսնակ անդամ Գոգարիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2014
    Հասցե
    ԱՆՏԱՆԱՆԱՐԻՎՈՒ
    Տարիք
    26
    Գրառումներ
    47
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ***

    Ինչու՞ է աշխարհն անարդար այդպես,
    Ինչու՞ են մարդիկ անտարբեր այդքան,
    Հարցերի շարան միշտ անպատասխան,
    Որոնք թերևս կարևոր են այդքան:
    Անկախությունն էլ մենք արդեն ունենք ,
    Բայց ինչ է փոխվել էլի մենք նույնն ենք,
    Կարծես դարձել է վատ սովորություն,
    Ու մենաք ապրում ենք հիասթափություն:
    Այո՛,ապրում ենք հիասթափություն,
    Ու այն կարծես դարձել է նաև վատ սովորություն:
    Պատճառը այն է,որ հիմա կյանքը՝ կյանքում՝
    Թաքնված շահի բնույթ է կրում:
    Պատճառը այն է, որ հիմա մարդիկ սկսում են վազել,
    Նրանք վազում են շահի ետևից,
    Քեզնից ունեցան օգուտ,շատ բարի,կարող ես ապրել,
    Չունեցան, օհ՜ ոչինչ,հոգ չէ,կարող ես ապրել,
    Բայց հիասթափվել:
    Կրկին նույն կետը՝ հիասթափություն,
    Այդ փող կոչվածից հագեցվածություն,
    Ունեցար փողը «գիտեք հարգված եք»,
    Չունեցար փողը «դուք անտեսված եք»:
    Ունեցար փողը ունես «ամեն ինչ»
    Սկզբում մի ԲՈւՀ, կամ համալսարան,
    Հանդիսավոր մուտք դեպի խորհրդարան,
    Ով հասարակ մարդ զարմանում ես ի՞նչ:
    Չէ՛, մի՛ զարմացիր,դու դեռ չգիտես գալիքն սպասված,
    Միգուցե մի օր դու դառնաս հզոր,իսկ մեկ ուրիշըէ հին հզորներից
    Մարդ հիասթափված:
    Սակայն կյանքում դու միշտ լավ հիշի՛ր,
    Հույսն ու հավատը դու միշտ վառ պահի՛ր,
    Ու հիշի՛ր նաև,լոկ աստիճան է այս կյանքը դաժան,
    Աշխատիր չիջնել հատակն անսահման:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Զաքար (18.06.2014)

  9. #6
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գոգարիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ է աշխարհն անարդար այդպես,
    Ինչու՞ են մարդիկ անտարբեր այդքան,
    Հարցերի շարան միշտ անպատասխան,
    Որոնք թերևս կարևոր են այդքան:
    Անկախությունն էլ մենք արդեն ունենք ,
    Բայց ինչ է փոխվել էլի մենք նույնն ենք,
    Կարծես դարձել է վատ սովորություն,
    Ու մենաք ապրում ենք հիասթափություն:
    Այո՛,ապրում ենք հիասթափություն,
    Ու այն կարծես դարձել է նաև վատ սովորություն:
    Պատճառը այն է,որ հիմա կյանքը՝ կյանքում՝
    Թաքնված շահի բնույթ է կրում:
    Պատճառը այն է, որ հիմա մարդիկ սկսում են վազել,
    Նրանք վազում են շահի ետևից,
    Քեզնից ունեցան օգուտ,շատ բարի,կարող ես ապրել,
    Չունեցան, օհ՜ ոչինչ,հոգ չէ,կարող ես ապրել,
    Բայց հիասթափվել:
    Կրկին նույն կետը՝ հիասթափություն,
    Այդ փող կոչվածից հագեցվածություն,
    Ունեցար փողը «գիտեք հարգված եք»,
    Չունեցար փողը «դուք անտեսված եք»:
    Ունեցար փողը ունես «ամեն ինչ»
    Սկզբում մի ԲՈւՀ, կամ համալսարան,
    Հանդիսավոր մուտք դեպի խորհրդարան,
    Ով հասարակ մարդ զարմանում ես ի՞նչ:
    Չէ՛, մի՛ զարմացիր,դու դեռ չգիտես գալիքն սպասված,
    Միգուցե մի օր դու դառնաս հզոր,իսկ մեկ ուրիշըէ հին հզորներից
    Մարդ հիասթափված:
    Սակայն կյանքում դու միշտ լավ հիշի՛ր,
    Հույսն ու հավատը դու միշտ վառ պահի՛ր,
    Ու հիշի՛ր նաև,լոկ աստիճան է այս կյանքը դաժան,
    Աշխատիր չիջնել հատակն անսահման:
    Շատ լավ ես ներկայացնում Գոգարիկ ջան, բայց ավելի լավ կլինի, որ նկատածներիդ լուծումների ուղղի ևս ցույց տաս:

  10. #7
    Սկսնակ անդամ Գոգարիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2014
    Հասցե
    ԱՆՏԱՆԱՆԱՐԻՎՈՒ
    Տարիք
    26
    Գրառումներ
    47
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե ետ էլ իմ կարծիքով ամեն մեկս մեչ կյանքի ընթացքում պետք ա պարզենք ու գտնենք լուծումների ուղին,համամիտ չե՞ս:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (18.06.2014)

  12. #8
    Սկսնակ անդամ Գոգարիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2014
    Հասցե
    ԱՆՏԱՆԱՆԱՐԻՎՈՒ
    Տարիք
    26
    Գրառումներ
    47
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նվիրված մեր հերոս Արմեն Հովհաննիսյանի հիշատակին...

    Զոհեցիր այսoր կյանքդ մեր համար
    Ու դարձար անմահ բոլորիս համար,
    Զինվո՛ր, սխրանքդ չի մոռացվելու,
    Կայիր դու,այո՛,միշտ ես լինելու:
    Կյանքը շատ թանկ էր,դու դեռ պատանի,
    Իսկ այսօր ծնողդ ահա պիտի լաց լինի,
    Ունեիր դու դեռ կյանքի մեծ ուղի,
    Կործանվեց կյանքը քո քաջ ծնողի:
    Քո վերադարձին դեռ պիտի մայրդ ուրախ լաց լիներ,
    Իսկ հայրդ պիտի շուքով քեֆ աներ,
    Դաժան թշնամին խլեց հույսերը քո ծնողների,
    Ինչպես թևերն են կտրում անհոգ թռչունի:
    Դեռ փոքր էիր դու ու դարձար հերոս,
    Ճիշտ է հեռու ես,հիմա մեզ հետ չես,
    Չենք մոռանալու մեր քաջ զինվոր քեզ,
    Դու գնացիր հավերժ այն էլ քաջի պես:
    Վերջին խմբագրող՝ Գոգարիկ: 16.06.2014, 18:45:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Զաքար (16.06.2014), Նիկեա (17.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 112
    Վերջինը: 31.05.2014, 14:39
  2. Հենց հիմա... Հենց այս պահին
    Հեղինակ՝ Dr. M, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 200
    Վերջինը: 02.12.2012, 10:21
  3. Իսկ ինչու հենց Քերի…
    Հեղինակ՝ Quyr Qery, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 12.02.2012, 12:59
  4. Ֆաուստ։ Ինչո՞ւ հենց շուն …
    Հեղինակ՝ Tanamasi, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 03.05.2010, 19:29
  5. Պոեզիա. Ապրել ու սիրել կամ էլ նվիրվել հենց այնպես , ազատ ...
    Հեղինակ՝ Narinfinity, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 26.01.2009, 12:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •