մարդագայլուկ (16.06.2014), Նարե91 (16.06.2014)
մարդագայլուկ (16.06.2014)
Կայքի ստեղծողը (Ես) 13 տարեկան է եթե ուզում եք իմանալ շատ իմ հասակի մարդիկ չեն կարող սա անել)))
ivy (16.06.2014)
1. արդեն ասեցին, որ հասակը բոյն ա, մի խառնի տարիքի հետ
2. Ես 40 ու 60 տարեկան մարդիկ էլ գիտեմ, որ սա չեն կարող անել, տարիքը կապ չունի։ Լավ ա ու սկսել ես, բայց լավ սովորի, ուսումնասիրի, լսի կողքինների խորհուրդները, մի քանի բան սարքի, նոր մտածի, թե կարող ա կայքով փող աշխատես։ Էս պահին ինչ անում ես, անում ես սովորելու համար։ Մոռացի փողը, ու հնարավոր ա ավելի լավ ստացվի։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Chuk (16.06.2014), insider (16.06.2014), մարդագայլուկ (16.06.2014)
Դիմա ջան, մի լավ ակումբցի կար (կար, որովհետև վաղուց ակումբ չի մտել), կարծեմ քեզնից շատ քիչ էր մեծ, երբ մի հրաշալի պրոյեկտ էր ստեղծել, վեբ կայք, ամբողջովին ինքնուրույն անելով, հրաշալի ինտերֆեյսով, դիզայնով, իր մատուցած ծառայության ամբողջական բովանդակությամբ, շատ լավ ծրագրային կոդով: Կայքերի հեղինակավոր մրցույթում էլ հաղթեց: Ակումբցիների համար ասեմ, որ խոսքը Մեսրոպի ու իր marshrut.info նախագծի մասին է:
Ուզում եմ ասել, որ այո, քչերն են, որ էդ տարիքում սուպեր-պուպեր գործեր են անում, բայց կան նաև էնպիսիք, որ անում են: Սա ամենևին չի նշանակում, որ դու անպայման պետք է միանգամից հրաշալի նախագծեր ստեղծես, անթերի գործեր անես: Ամենևին: Սովորելու պրոցես է, որով բոլորս էլ անցել ենք:
Բայց արի հասկանանք մի պարզ բան. դու ստեղծել ես կայք, որն ուզում ես այցելու ունենա: Այդ կայքն էլ էստեղ ներկայացրել ես հանրության դատին: Հավատա, ոչ մեկը կայքը մտնելուց չի մտածելու, թե այն սարքողը քանի տարեկան է: Մտնելու է, նայի դիզայնը, նայի գրագիտությունը, նայի բովանդակությունը: Իրեն բավարարեց, կմնա կայքում, չբավարարեց, կայքը կանջատի ու հասցեն կմոռանա, ինչպես արդեն հարյուրավոր ուրիշ կայքեր է անջատել ու հասցեները մոռացել:
Հետևաբար եթե քո խնդիրն է էնպես անել, որ կայքդ այցելու ունենա ու մարդկանց դուր գա, դու պարզապես պարտավոր ես հաշվի առնել էստեղ հնչած կարծիքները: Հակառակ դեպքում կայքդ կմտնես դու, գուցե մի քանի ընկերներդ, ազգականներդ ու վերջ:
Ավելին, դու պարտավոր ես կարծիքները հաշվի առնել ոչ միայն կոնկրետ այդ կայքին այցելու բերելու համար, այլ ինքնազարգանալու, տեղումդ չդոփելու, աստիճանաբար մասնագետ դառնալու համար: Քննադատությունը ու սխալների, վատ կողմերի հուշումը ինչքան էլ կարող է ցավոտ լինել, այն քեզ անհրաժեշտ է գիտելիքներդ ավելացնելու, սխալներդ գտնելու, դրանք ուղղելու համար:
13 տարեկան ես ու դեռ կարող ես հասցնել հրաշալի կայքեր ստեղծել, բայց էդ պրոցեսը պետք է կամք ունենաս անցնելու: Ու ոչ միայն դիզայն ու ծրագրավորում, կոդինգ սովորելով, այլ ընդհանուր գիտելիքներդ ավելացնելով: Օրինակ կայքիդ էջերը նայելով տեսնում եմ, որ դու դեռ խնդիր ունես նաև հայերենը լավ սովորել: Էնպես որ քեզ կանաչ ճանապարհ եմ մաղթում ու նաև հուշում, որ լավ տեղ ես ընկել ու էստեղի կարծիքները, թեկուզ նաև սուր կարծիքները, քեզ կօգնեն ավելի արագ հաղթահարել էդ ճանապարհը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ARMbrain (16.06.2014), Tiger29 (16.06.2014), Աթեիստ (17.06.2014), մարդագայլուկ (16.06.2014)
մի րոպե խիեք ստիպում?ես շատ սայթերեմ տեսել որ ոչմեկիս դուրը չեր գա բայց ունի այցելուներ մի քանի հազար հետևաբար,չի կարա պարտավոր լինի կարա ուզի փոխի կարա չուզի չփոխի,ու որ Ձեր ուզածով եղավ ամեն օր մտնելու եք? կարողա մի երկու սեքսի մասին բանա քցում գօօգլից հազար հոգի գալիսա,մի ասա տենց որ պարտավորա ամեն մեկ իրա կարծիքը ու ցանկությունը ունի որ ստեղ գրելա չի նշանկում պտի պարտավոր լինի անի ֆորումցիների սաղ ասածները
P.S ես կայքի հեղինակի հետ կապ չունեմ եսի զուտ պարտավոր բառի համարեմ ասում
«Պարտավոր ա կարծիքները հաշվի առնել»-ը բոլորովին չի նշանակում, որ անպայման պետք ա նենց անի, ոնց մենք ենք ասում: Հաշվի առնելն ու կատարելը տարբեր բաներ են:
«Պարտավոր ա»-ն էլ էստեղ ինքնազարգացման համար էր գրված, նշանակում էր, որ եթե կարծիքներն ուղղակի անտեսվեն, ինքը տեղում դոփելու է: Դրանից ինձ, քեզ, մյուսին ոչ մի բան, իսկ քննադատությունը չուսումնասիրողին, բանի տեղ չդնողին շատ բան
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Aperna (17.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ