User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Ո՞ր սնունդը վնասակար չէ մեր առողջությանը

  1. #1
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ո՞ր սնունդը վնասակար չէ մեր առողջությանը

    Մարդ կա՞, որ գոնե մի անգամ հանդիպած չլինի գազավորված ըմպելիքների, բրենդային շոկոլադների և այլնի վնասակարության մասին: Բայց ոչ մի տեղ նյութ չկա, թե վերջապես Ի՞նչ կարելի է ուտել: Ի՞նչը վնաս չէ մեր օրգանիզմին:
    Այո, մրգերն ու բանջարեղենը շատ օգտակար են օրգանիզմին, սակայն դա էլ միանշանակ չէ, որովհետև դրա համար էլ է գիտելիք պետք՝ թե ինչ սորտի գնալ, որը մուտացված միրգ չէ և այլն:

    Մի տեղ կարդացել եմ, որ իբր հնդկաձավարը՝ գրեչկան, էն եզակի սնունդն է, որ դեռ Գենետիկ մոդիֆիկացիայի չեն ենթարկում: Ինչքանո՞վ է դա ճիշտ: Էլ ի՞նչ սնունդ կա առանց կոնսերվանտների, գենետիկ մոդիֆիկացիաների:

    Ի՞նչ ուտել ու ինչպե՞ս տարբերել:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (24.06.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոյեմ, շատ վտանգավոր թեմա ես բացել
    Չկա նենց սնունդ, որ վնասակար չլինի ինչ-որ իմաստով: Անգամ մաքուր-զուլալ միրգ բանջարեղենը կարա վնասակար լինի սխալ օգտագործման դեպքում:
    Իսկ ԳՄՕ-ների վնասակարության մասին ոչ մի հաստատված փաստ չկա:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (16.06.2014)

  5. #3
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոյեմ, շատ վտանգավոր թեմա ես բացել
    Չկա նենց սնունդ, որ վնասակար չլինի ինչ-որ իմաստով: Անգամ մաքուր-զուլալ միրգ բանջարեղենը կարա վնասակար լինի սխալ օգտագործման դեպքում:
    Իսկ ԳՄՕ-ների վնասակարության մասին ոչ մի հաստատված փաստ չկա:
    Բյուրակն (Տես, անունդ գիտեմ ) Էն որ սխալ օգտագործման դեպքում սաղն էլ վնաս են, փաստ ա:
    Ուզում եմ օբյեկտիվ քննարկենք, սուբյեկտներին չխառնենք:
    ԳՄՕ-ները վնաս չե՞ն: ԷՆ E-երի ցանկերը, որ բերում են, գիտականորեն ապացուցված չի՞:
    Մասնագիտությունս որևէ առնչություն չունի էս ամեն ինչի հետ, դրա համար գիտական հիմքի վրա գլուխ չեմ հանում:

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նոյեմ-ի խոսքերից Նայել գրառումը

    ԳՄՕ-ների վնասակարությունը գիտականորեն ապացուցված չի (չնայած հեսա լիքը մարդիկ կհայտնվեն, կռիվ կանեն, թե վնասակար են, բայց փաստն էն ա, որ չկա մի նորմալ գիտական հետազոտություն, որը փաստում ա, որ ԳՄՕ-ները վնաս են): E-երի ցանկն ուրիշ պատմություն ա. դրանք կոնսերվատիվներ են ու լավ էլ վնասակար են: Մի մասը քաղցկեղածին, մի մասը նյութափոխանակության վրա ազդող, մի խոսքով, տարբեր ձևերով ազդող: Դրա համար պետք ա պահածոյացված սննդից հեռու մնալ (չնայած միշտ չի, որ հնարավոր ա):

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (16.06.2014)

  8. #5
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, համարե՞նք , որ առաջին կարևոր չափորոշիչը պետք ա լինի E-երի բացակայությունը՞:
    Էս էլ Դրանց ցանկը:

  9. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ոչ ԳՄՈ-ները, ոչ Ե-երը միանշանակ վնասակար կամ օգտակար չեն:

    Շատ հաճախ Ե-երի տակ առօրյայում օգտագործվող հավելումներ են թաքնված http://dobavkam.net/

    Անվնաս միայն չկերած սնունդն ա, մեկ էլ մաքուր ջուրը:

  10. #7
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ ԳՄՈ-ները, ոչ Ե-երը միանշանակ վնասակար կամ օգտակար չեն:

    Շատ հաճախ Ե-երի տակ առօրյայում օգտագործվող հավելումներ են թաքնված http://dobavkam.net/

    Անվնաս միայն չկերած սնունդն ա, մեկ էլ մաքուր ջուրը:
    Հա, դե ոչ բոլոր E-երը: Նշածս հղումի մեջ էլ էր գրված:

  11. #8
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հանգամանք էլ կա. արտադրողները քիչ ռեսուրս չեն ծախսի, որ հակառակ լիքը փաստեր բերեն, որ վնասակար չի, մի բան էլ օգտակար ա:

  12. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ ԳՄՈ-ները, ոչ Ե-երը միանշանակ վնասակար կամ օգտակար չեն:

    Շատ հաճախ Ե-երի տակ առօրյայում օգտագործվող հավելումներ են թաքնված http://dobavkam.net/

    Անվնաս միայն չկերած սնունդն ա, մեկ էլ մաքուր ջուրը:
    Արթ, բայց էդ նույն առօրյա հավելումների բավական մեծ կոնցենտրացիա են օգտագործում պահածոյացնելիս, պլյուս լիքը շաքար:

    Մեջբերում Նոյեմ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հանգամանք էլ կա. արտադրողները քիչ ռեսուրս չեն ծախսի, որ հակառակ լիքը փաստեր բերեն, որ վնասակար չի, մի բան էլ օգտակար ա:
    Ծախսում են, թե չեն ծախսում, հայտնի չի: Միակ հայտնի բանն էն ա, որ գիտությունը կեղծել հնարավոր չի: Եթե կեղծում էլ են, վաղ թե ուշ ջրի երես ա դուրս գալիս:

    Ի դեպ, նույն կերպ շատ «օրգանական սնունդ» վաճառող կազմակերպություններ ռեսուրս չեն խնայում ապացուցելու համար, որ մնացած ամեն ինչը վնասակար ա: Բայց որ նայես իրենց հետազոտությունները, կեղծիքը միանգամից աչքի ա զարնում:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (24.06.2014)

  14. #10
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հա, Բյուր, մարքեթինգային լիքը անկապ տենց բան կա: "Առանց կոնսերվանտների" գրած ա էն սննդի վրա, որը լիքը աղ կամ լիքը շաքար ա պարունակում, որոնք նույնպես կոնսերվանտ են: "Առանց քոլեստերինի" գրած ա ձեթի վրա, որը առհասարակ չի կարող պարունակել քոլեստերին, քանի որ այն բացառապես կենդանական ծագման սննդի մեջ ա: Իրականում ամեն ինչ խառնվել ա իրար: Բուսական "կարագն" ու ծոմ պահելու համար նախատեսված "երշիկն" ու "նրբերշիկը" սովորական բան ա արդեն...

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (16.06.2014), Նոյեմ (15.06.2014)

  16. #11
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես, գենետիկորեն մոդիֆիկացված սննդի պահերը ավելի շատ կոմերցիայի ու մարքեթինգի հետ առնչություն ունեն, քան սննդի վնասակարության: Ինչ-որ մի սննդի անունը դիր գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներից զերծ ու ինչ ուզում ես խառնի մեջը:

    Իրականում, բոլոր ներկայիս բույսերը, կենդանիները, որ մարդը մշակում ու բուծում ա, բոլորը անխտիր գենետիկորեն ձևափոխված են: Այսինքը մարդը տարիների ընթացքում սելեկցիա ա արել, գեները փոփոխել ոչ ուղղակի ձևով ու ստացել ավելի բերքատու կամ լավ հատկանիշներով օրգանիզմ (օրինակ՝ հենց թեկուզ ցորենը, ելակը, խաղողը բոլորը պոլիպլոիդ տեսակներ են, այսինքն ոչ միայն ինչ-որ գեներ են ձևափոխված, այլ գեների ամբողջությունը մի քանի անգամ բազմապատկված ա): Նոր դարում էլ հնարավորություն եղավ, էդ գեները փոփոխել ոչ թե տարիների տքնաջան աշխատանքի ընթացքում, այլ ավելի արագ՝ գենետիկական ինչ-որ նոր մշակված մեթոդներով: Բայց չգիտես ինչի մարդիկ վախենում են դրանից, այսինքն մարդիկ շարունակում են մնացած ամեն ինչը աշորժակով ուտել, բայց նոր ինչ-որ բանից վախենում են, համարում են վնասակար, որն էլ լավ օգտագործվում ա սնունդ արտադրող կազմակերպությունների կողմից (ու հիմնականում էս ամեն ինչը հետսովետական երկրներում ա սենց ակտիվ):

    Բյուրի հետ համաձայն եմ, որ վնասակարությունն ապացուցող ոչ մի գիտական աշխատություն չկա:

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (24.06.2014), Freeman (16.06.2014), Nihil (16.06.2014), Աթեիստ (16.06.2014)

  18. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես, գենետիկորեն մոդիֆիկացված սննդի պահերը ավելի շատ կոմերցիայի ու մարքեթինգի հետ առնչություն ունեն, քան սննդի վնասակարության: Ինչ-որ մի սննդի անունը դիր գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներից զերծ ու ինչ ուզում ես խառնի մեջը:

    Իրականում, բոլոր ներկայիս բույսերը, կենդանիները, որ մարդը մշակում ու բուծում ա, բոլորը անխտիր գենետիկորեն ձևափոխված են: Այսինքը մարդը տարիների ընթացքում սելեկցիա ա արել, գեները փոփոխել ոչ ուղղակի ձևով ու ստացել ավելի բերքատու կամ լավ հատկանիշներով օրգանիզմ (օրինակ՝ հենց թեկուզ ցորենը, ելակը, խաղողը բոլորը պոլիպլոիդ տեսակներ են, այսինքն ոչ միայն ինչ-որ գեներ են ձևափոխված, այլ գեների ամբողջությունը մի քանի անգամ բազմապատկված ա): Նոր դարում էլ հնարավորություն եղավ, էդ գեները փոփոխել ոչ թե տարիների տքնաջան աշխատանքի ընթացքում, այլ ավելի արագ՝ գենետիկական ինչ-որ նոր մշակված մեթոդներով: Բայց չգիտես ինչի մարդիկ վախենում են դրանից, այսինքն մարդիկ շարունակում են մնացած ամեն ինչը աշորժակով ուտել, բայց նոր ինչ-որ բանից վախենում են, համարում են վնասակար, որն էլ լավ օգտագործվում ա սնունդ արտադրող կազմակերպությունների կողմից (ու հիմնականում էս ամեն ինչը հետսովետական երկրներում ա սենց ակտիվ):

    Բյուրի հետ համաձայն եմ, որ վնասակարությունն ապացուցող ոչ մի գիտական աշխատություն չկա:
    Դատարկ, չէի ասի, թե հետսովետական երկրներում ա մենակ: Հլը հակառակը, Եվրոպայում մարդիկ ավելի պարանոյիկ են, ուշքները գնում ա էկո սննդի համար: Ու ասենք պոմիդորդ ինչքան ուզում ա, էկո լինի, մեկ ա, եթե հունվարին ես ծախում, ինքը էկո չի, ինչ-որ «բնական բան» խախտած ա:

  19. #13
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դատարկ, չէի ասի, թե հետսովետական երկրներում ա մենակ: Հլը հակառակը, Եվրոպայում մարդիկ ավելի պարանոյիկ են, ուշքները գնում ա էկո սննդի համար: Ու ասենք պոմիդորդ ինչքան ուզում ա, էկո լինի, մեկ ա, եթե հունվարին ես ծախում, ինքը էկո չի, ինչ-որ «բնական բան» խախտած ա:
    Ահա, էդ դեպքում, գուցե ամբողջ աշխարհում էլ նույն վիճակն ա: Ուղղակի, ինչ-որ ամերիկյան գիտնականի ասածից եմ հիշում, որ իրանց մոտ էդ ամեն ինչն ավելի քիչ ա, բայց դու ավելի լավ կիմանաս, դու հենց էդտեղ էլ ապրում ես

  20. #14
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուրի հետ համաձայն եմ, որ վնասակարությունն ապացուցող ոչ մի գիտական աշխատություն չկա:
    էս մենակ ԳՄՕ-ներին էր վերաբերում, թե՞ ընդհանրապես:

  21. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա, էդ դեպքում, գուցե ամբողջ աշխարհում էլ նույն վիճակն ա: Ուղղակի, ինչ-որ ամերիկյան գիտնականի ասածից եմ հիշում, որ իրանց մոտ էդ ամեն ինչն ավելի քիչ ա, բայց դու ավելի լավ կիմանաս, դու հենց էդտեղ էլ ապրում ես
    Ահա, ստեղ նույն պոմիդորը դրած ա, մեկի վրա՝ էկո ու մի քանի անգամ ավելի թանկ:
    Մի հատ հետաքրքիր փորձ եմ արել: Առել եմ երկու կապ բանան: Մեկի վրա էկո ա գրած, մեկի վրա՝ չէ: Առել եմ նույն օրը, բերել եմ տուն: Անցել ա երկու օր: Էկո բանանը դեղին-դեղին մնացել ա, իսկ ոչ էկո («վնասակար») բանանն արդեն սևանում ա: Հիմա ո՞ր մեկն ա կոնսերվանտներ պարունակում

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (16.06.2014)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որքանո՞վ են հեքիաթները վնասակար
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 26.09.2020, 16:58
  2. «Աստվածների սնունդը». Արթուր Կլարկ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 02.10.2013, 13:28
  3. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը
    Հեղինակ՝ Ֆելո, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 271
    Վերջինը: 22.08.2011, 16:23
  4. Միֆերը վնասակար են առողջության համար
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 12.10.2008, 13:35
  5. Վնասակար է...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.06.2007, 11:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •