User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Ո՞ր սնունդը վնասակար չէ մեր առողջությանը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ո՞ր սնունդը վնասակար չէ մեր առողջությանը

    Մարդ կա՞, որ գոնե մի անգամ հանդիպած չլինի գազավորված ըմպելիքների, բրենդային շոկոլադների և այլնի վնասակարության մասին: Բայց ոչ մի տեղ նյութ չկա, թե վերջապես Ի՞նչ կարելի է ուտել: Ի՞նչը վնաս չէ մեր օրգանիզմին:
    Այո, մրգերն ու բանջարեղենը շատ օգտակար են օրգանիզմին, սակայն դա էլ միանշանակ չէ, որովհետև դրա համար էլ է գիտելիք պետք՝ թե ինչ սորտի գնալ, որը մուտացված միրգ չէ և այլն:

    Մի տեղ կարդացել եմ, որ իբր հնդկաձավարը՝ գրեչկան, էն եզակի սնունդն է, որ դեռ Գենետիկ մոդիֆիկացիայի չեն ենթարկում: Ինչքանո՞վ է դա ճիշտ: Էլ ի՞նչ սնունդ կա առանց կոնսերվանտների, գենետիկ մոդիֆիկացիաների:

    Ի՞նչ ուտել ու ինչպե՞ս տարբերել:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (24.06.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոյեմ, շատ վտանգավոր թեմա ես բացել
    Չկա նենց սնունդ, որ վնասակար չլինի ինչ-որ իմաստով: Անգամ մաքուր-զուլալ միրգ բանջարեղենը կարա վնասակար լինի սխալ օգտագործման դեպքում:
    Իսկ ԳՄՕ-ների վնասակարության մասին ոչ մի հաստատված փաստ չկա:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (16.06.2014)

  5. #3
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոյեմ, շատ վտանգավոր թեմա ես բացել
    Չկա նենց սնունդ, որ վնասակար չլինի ինչ-որ իմաստով: Անգամ մաքուր-զուլալ միրգ բանջարեղենը կարա վնասակար լինի սխալ օգտագործման դեպքում:
    Իսկ ԳՄՕ-ների վնասակարության մասին ոչ մի հաստատված փաստ չկա:
    Բյուրակն (Տես, անունդ գիտեմ ) Էն որ սխալ օգտագործման դեպքում սաղն էլ վնաս են, փաստ ա:
    Ուզում եմ օբյեկտիվ քննարկենք, սուբյեկտներին չխառնենք:
    ԳՄՕ-ները վնաս չե՞ն: ԷՆ E-երի ցանկերը, որ բերում են, գիտականորեն ապացուցված չի՞:
    Մասնագիտությունս որևէ առնչություն չունի էս ամեն ինչի հետ, դրա համար գիտական հիմքի վրա գլուխ չեմ հանում:

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նոյեմ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուրակն (Տես, անունդ գիտեմ ) Էն որ սխալ օգտագործման դեպքում սաղն էլ վնաս են, փաստ ա:
    Ուզում եմ օբյեկտիվ քննարկենք, սուբյեկտներին չխառնենք:
    ԳՄՕ-ները վնաս չե՞ն: ԷՆ E-երի ցանկերը, որ բերում են, գիտականորեն ապացուցված չի՞:
    Մասնագիտությունս որևէ առնչություն չունի էս ամեն ինչի հետ, դրա համար գիտական հիմքի վրա գլուխ չեմ հանում:
    ԳՄՕ-ների վնասակարությունը գիտականորեն ապացուցված չի (չնայած հեսա լիքը մարդիկ կհայտնվեն, կռիվ կանեն, թե վնասակար են, բայց փաստն էն ա, որ չկա մի նորմալ գիտական հետազոտություն, որը փաստում ա, որ ԳՄՕ-ները վնաս են): E-երի ցանկն ուրիշ պատմություն ա. դրանք կոնսերվատիվներ են ու լավ էլ վնասակար են: Մի մասը քաղցկեղածին, մի մասը նյութափոխանակության վրա ազդող, մի խոսքով, տարբեր ձևերով ազդող: Դրա համար պետք ա պահածոյացված սննդից հեռու մնալ (չնայած միշտ չի, որ հնարավոր ա):

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (16.06.2014)

  8. #5
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, համարե՞նք , որ առաջին կարևոր չափորոշիչը պետք ա լինի E-երի բացակայությունը՞:
    Էս էլ Դրանց ցանկը:

  9. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ոչ ԳՄՈ-ները, ոչ Ե-երը միանշանակ վնասակար կամ օգտակար չեն:

    Շատ հաճախ Ե-երի տակ առօրյայում օգտագործվող հավելումներ են թաքնված http://dobavkam.net/

    Անվնաս միայն չկերած սնունդն ա, մեկ էլ մաքուր ջուրը:

  10. #7
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ ԳՄՈ-ները, ոչ Ե-երը միանշանակ վնասակար կամ օգտակար չեն:

    Շատ հաճախ Ե-երի տակ առօրյայում օգտագործվող հավելումներ են թաքնված http://dobavkam.net/

    Անվնաս միայն չկերած սնունդն ա, մեկ էլ մաքուր ջուրը:
    Հա, դե ոչ բոլոր E-երը: Նշածս հղումի մեջ էլ էր գրված:

  11. #8
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ ԳՄՈ-ները, ոչ Ե-երը միանշանակ վնասակար կամ օգտակար չեն:

    Շատ հաճախ Ե-երի տակ առօրյայում օգտագործվող հավելումներ են թաքնված http://dobavkam.net/

    Անվնաս միայն չկերած սնունդն ա, մեկ էլ մաքուր ջուրը:
    Էս քաղաքում մաքուր ջուրը հարաբերական հասկացություն ա: Ծորակից խմել չի կարելի, իսկ էն, ինչ գնում ենք խանութից, կասկածում եմ, որ մաքուր ու պիտանի տեղից ա լցված:



    Ճիշտն ասած, թեմայի վերնագրից ուրիշ բան էի ենթադրում, ոչ թե զուտ ԳՄՕ-ների մասին քննարկում:
    Օրինակ, տարբեր տարիքի մարդիկ նույն սնունդը տարբեր ձևի են յուրացնում, տարբեր սննդի կարիք են զգում: Բացի այդ, մարդն իր սննդին պիտի հետևի նաև իր օրգանիզմի յուրահատկությունները հաշվի առնելով:

    Լսել եմ, որ նույնիսկ մասնագիտությունը կարող է ազդել նրա վրա, թե ինչի՞ կարիք ունի օրգանիզմն ավելի շատ: Բյուր, գուցե դու ավելի լա՞վ իմանաս:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որքանո՞վ են հեքիաթները վնասակար
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 26.09.2020, 16:58
  2. «Աստվածների սնունդը». Արթուր Կլարկ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 02.10.2013, 13:28
  3. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը
    Հեղինակ՝ Ֆելո, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 271
    Վերջինը: 22.08.2011, 16:23
  4. Միֆերը վնասակար են առողջության համար
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 12.10.2008, 13:35
  5. Վնասակար է...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.06.2007, 11:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •