Մեջբերում Նոյեմ-ի խոսքերից Նայել գրառումը
էս մենակ ԳՄՕ-ներին էր վերաբերում, թե՞ ընդհանրապես:
Չէ, Նոյեմ ջան, միայն ԳՄՕ-ներին: Ինձ թվում ա, սննդի վնասակարությունը պետք է փնտրել բույսերի պարարտացման, կենդանիների արհեստական սննդի ու դրանց պահման պայմանների (եթե բնական սնունդ ա իհարկե) ու նաև կոնսերվանտների մեջ:

Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ահա, ստեղ նույն պոմիդորը դրած ա, մեկի վրա՝ էկո ու մի քանի անգամ ավելի թանկ:
Մի հատ հետաքրքիր փորձ եմ արել: Առել եմ երկու կապ բանան: Մեկի վրա էկո ա գրած, մեկի վրա՝ չէ: Առել եմ նույն օրը, բերել եմ տուն: Անցել ա երկու օր: Էկո բանանը դեղին-դեղին մնացել ա, իսկ ոչ էկո («վնասակար») բանանն արդեն սևանում ա: Հիմա ո՞ր մեկն ա կոնսերվանտներ պարունակում
Դե էկո բանանը շատ էկո ա երևի բույսից պոկած շարունակում ա դեղին մնալ Իսկ եթե լուրջ, էդ սևացողի կողքը ուրիշ հասուն պտուղներ չկայի՞ն (անպայման չի բանան), որովհետև հասունացող պտուղները էթիլեն են արտադրում, որից մյուս ոչ հասուն պտուղները սկսում են արագ հասունանալ: