StrangeLittleGirl-ի խոսքերից
Ես մենակ էն կարամ ասեմ, որ մարդու սննդային պահանջները խիստ անհատական են, քանի որ յուրաքանչյուր անձ ունի իր անհատական նյութափոխանակությունը, անհատական գենետիկան, որոշ նյութեր ընդունելու անհատական հատկությունը: Մարդ կա մի նյութի նկատմամբ ալերգիկ է, մի ուրիշ նյութ չի կարողանում մարսել (օրինակ՝ լակտոզ), մի ուրիշ նյութի բացակայության պատճառով խնդիրներ է ունենում:
Ես ինձ վրա օրինակը բերեմ: Ըստ էության, ձուկ ուտող բուսակեր եմ (դրա հատուկ տերմինը կա): Երկար տարիների ընթացքում պարզել եմ, որ բացարձակ վեգանիզմն իմ բանը չէ: Բացի դրանից, առնվազն շաբաթը մեկ-երկու անգամ պիտի ձուկ ուտեմ: Հակառակ դեպքում իմունիտետս ընկնում է, ու անընդհատ հիվանդանում եմ: Մի ուրիշ օրինակ. տարիներ շարունակ պայքարում էի սուրճից կախվածության դեմ: Հետո պարզեցի, որ էշություն եմ անում, որովհետև ես բնածին, բնական հիպոտոնիկ եմ: Սաղ կյանքս քնկոտ եմ եղել մինչև սուրճ խմելուն անցնելը: Սուրճ խմելուն անցնելուց հետո էլ որ առավոտը չեմ խմում, քունս տանում ա: Պարզ պատճառ. ճնշումս ցածր ա, բարձրացնել ա պետք: Ու թող մեկն ասի սուրճը վնասակար ա: Ինձ համար օգտակար ա:
Էջանիշներ