Դատարկություն-ի խոսքերից
Ընդհանրապես, գենետիկորեն մոդիֆիկացված սննդի պահերը ավելի շատ կոմերցիայի ու մարքեթինգի հետ առնչություն ունեն, քան սննդի վնասակարության: Ինչ-որ մի սննդի անունը դիր գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներից զերծ ու ինչ ուզում ես խառնի մեջը:
Իրականում, բոլոր ներկայիս բույսերը, կենդանիները, որ մարդը մշակում ու բուծում ա, բոլորը անխտիր գենետիկորեն ձևափոխված են: Այսինքը մարդը տարիների ընթացքում սելեկցիա ա արել, գեները փոփոխել ոչ ուղղակի ձևով ու ստացել ավելի բերքատու կամ լավ հատկանիշներով օրգանիզմ (օրինակ՝ հենց թեկուզ ցորենը, ելակը, խաղողը բոլորը պոլիպլոիդ տեսակներ են, այսինքն ոչ միայն ինչ-որ գեներ են ձևափոխված, այլ գեների ամբողջությունը մի քանի անգամ բազմապատկված ա): Նոր դարում էլ հնարավորություն եղավ, էդ գեները փոփոխել ոչ թե տարիների տքնաջան աշխատանքի ընթացքում, այլ ավելի արագ՝ գենետիկական ինչ-որ նոր մշակված մեթոդներով: Բայց չգիտես ինչի մարդիկ վախենում են դրանից, այսինքն մարդիկ շարունակում են մնացած ամեն ինչը աշորժակով ուտել, բայց նոր ինչ-որ բանից վախենում են, համարում են վնասակար, որն էլ լավ օգտագործվում ա սնունդ արտադրող կազմակերպությունների կողմից (ու հիմնականում էս ամեն ինչը հետսովետական երկրներում ա սենց ակտիվ):
Բյուրի հետ համաձայն եմ, որ վնասակարությունն ապացուցող ոչ մի գիտական աշխատություն չկա:
Էջանիշներ