User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 118 հատից

Թեմա: Անքնություն

  1. #1
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անքնություն

    Թևերն էր փռել մի անտես թռչուն…
    Vitam regit fortuna, non sapientia.

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.06.2014), Smokie (17.06.2014), մարդագայլուկ (13.06.2014), Մուշու (30.07.2014), Յոհաննես (13.06.2014), Նիկեա (14.06.2014), Ռեյ սամա (14.06.2014), Վոլտերա (03.05.2015)

  3. #2
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դատակա

    Բժշկական համալսարանի ուսանողի հերձման ժամանակ դատական փորձագետը հայտնաբերել է սև չարյունանաման հեղուկ արյան փոխարեն,սևացած օրգաններ, չափսերով մեծացած ուղեղ և գանգոսկրի բազմաբեկորային վնասվածք: Կան հավաստի նշաններ որոնք վկայում են,որ մահը վրա է հասել ուղեղի բռնաբարությունից հետո,որի նշաներից է չափսերի մեծացումը: Մահվան պատճառի պատճառը դատական բժշկությունը սովորելուց հետո գլուխը պատին հարվածելն է: Լաբարատոր հետազոտությունը պարզել է ,որ սև հեղուկը սուրճ է: Հետաքննությունը շարունակվում է:
    Vitam regit fortuna, non sapientia.

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.06.2014), boooooooom (12.10.2014), John (14.06.2014), Progart (15.07.2017), Sambitbaba (15.06.2014), Smokie (17.06.2014), Զաքար (13.06.2014), Մուշու (13.06.2014), Նիկեա (14.06.2014), Ռեյ սամա (14.06.2014), Վոլտերա (20.06.2015)

  5. #3
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երթուղայինում քեզ ճզմող կնոջ համախտանիշը

    Երևույթ, որը տանջում է համայն հայությանն իր արդիականությամբ:
    Տարածվածությունը 98% (եթե ձեզ չեն ճզմում, նշանակում է` ճզմողը դուք եք), հիմանականում հանդիպում է «մառշռուտկա» պոպուլյացիայում:
    Հաճախ հանդիպում է կանանց մոտ, բայց տղամարդկանց մոտ ավելի ծանր ընթացք ունի:
    Հանդիպում են հետևյալ կլինիկական ձևերը` տիպիկ և ատիպիկ:
    Տիպիկ`
    Ա) Հետույքային (ամենահաճախ հանդիպող): Երբ երթուղայինում զիջում ես՝ հատկացնելով մի փոքր անկյուն կանգնած մարդուն, ով դրա հետևանքով հայտնվում է պսևդոնստած վիճակում ու գցում քեզ տեղիցդ, դա քիչ թե շատ նորմալ եմ համարում: Վերջ ի վերջո, դա մի հոգու համար նախատեսված տեղ է: Բայց լինում են դեպքեր, երբ դու նստած ես երկու տեղանոցին, ու կողքիդ մարդը իր գլուտեուսներին սիրուն տեղավորացրել է ու ծեփել քեզ պատուհանին: Դաժան այդ պահն է: Ու երբ դու հեղուկ նյութի պես զբաղեցնում ես այն ծավալը, որը քեզ հատկացրել են, գլուտեուսային իրավիճակին գումարվում է ոտքերիդ դրված կառտոշկայով մեշոկը ու «չեմ խանգարում, չէ՞ բալես» ախտանիշը:
    Բ) Կրծքային: Հազվադեպ է լինում, բայց երբեմն մեր կողքը նստող մարդու բարեմասնությունները այնքան մեծ են լինում, ասես ողջ ազգի դարդ ու ցավը կուտակվել է այդ կրծքերում: Պատկերացրեցի՞ք մեծությունը:
    Գ) Խառը` հետույքակրծքային: Հիշողություններս շատ դաժան են, չեմ ուզում հիշել: Բռռռ:
    Ատիպիկ`
    Ա) Պայուսակային կամ ցելաֆոնային: Սա պատահում է, երբ նստած մարդը, հիշելով, որ ինքը բարեգործ է, երթուղայինում կանգնած մարդկանց պայուսակները հավաքում է իր վրա, ու արդյունում դու ճմլվում ես, կամ երբ գլխավերևումդ կանգնած կինը կամ աղջիկը , օգտագործելով բոլոր կինարմատային մեթոդները, հասկացնում է, որ բռնես իր պայուսակը: Ես մեկ-մեկ առաջարկում եմ գլխիս դնեն, երբ էլ տեղ չկա վրաս բան դնելու:
    Բ) Առնանդամային (հանդիպում է գիշերային մառշռուտկա պոպուլյացիայում): Ինձ հետ չիպատահել, իսկ այն մարդը, որն առաջարկեց այս տարբերակը, հրաժարվեց մենաբանություններից:
    Համախտանիշին բնորոշ են հետևյալ ախտանիշները`
    ա) Ճմլման, հեչ ուշադրություն դարձրել եք, թե ի՞նչ կեղտոտ են երթուղայինի պատուհանները , ինչ սառն են ձմռանը, խոնավ են անձրևի ժամանակ,տաք` ամռանը: Իսկ ես ուշադրություն դարձրել եմ:
    Բ) Հոտի, համաձայնեք, նման սերտ շփման ժամանակ հասկանում ես մարդու՝ հիգիենային հետևելու ունակությունը : Հա, առաջ, լաաաավ առաջ թագավորները լողանում էին տարին մեկ-երկու անգամ ու ոչխարից հագուստ կրում: Հավանաբար իրանց օրինակին հետևողներ դեռ կան:
    Գ) Ծակծկոցի: մեր ազգի մոտ բացի նրանից, որ քիսայից օգտվելու կոմպլեքս կա, մի հատ էլ էնդոկրինոլոգին դիմելու հետ կապված խնդիրներ ունեն: Սրա հետևանքով թևերի վրա առաջանում են պզուկներ, որոնք չորանում են ու ծակում: Սրա մեջ նորաձևական փշերով հագուստնել կարելի է մտցնել:
    Դ) Խոնավության: Ամառ է, շոգ է, դաժան է:
    Ե) Պսևդոբռնաբարման: Ինձ թվում է՝ երբ երթուղայինի վարորդը որոշում է կատարել իր մանկության երազանքը և սկսում է նմանակել Շումախեռին՝ իա մտքին, քֆուրներին ու մառշուտկային թևեր տալով, առաջանում են թափահարման ու վիբրացիայի յուրահատուկ էֆեկտներ: Սրան գումարած, կողքից քեզ ինչ-որ մեկն անընդհատ սեղմում է՝ առանց քո ցանկության: Նման է, չէ՞ բռնաբարության: Երբեմն լինում են նաև սադիստական ֆանտազիաներ ունեցողներ, ովքեր սիրում են ճզմել ու էդ ընթացքում Павлины-ի ձայնով խոսել հեռախոսով: Հա, ու քանի որ նրանք շատ կարևոր անձիք են, խոսում են այնքան բարձր, որ բոլորը լսեն:
    Բուժում: Բուժում չկա, մաքսիմում կանխարգելում: Որպես պատվաստում` քայլեք ու օգտվեք հեծանիվից:
    Եղեք առողջ:
    Vitam regit fortuna, non sapientia.

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.06.2014), Freeman (14.06.2014), John (14.06.2014), Nihil (13.06.2014), Smokie (17.06.2014), The silent river (10.09.2014), Արէա (13.06.2014), Արևածագ (11.09.2014), Դատարկություն (14.06.2014), Զաքար (13.06.2014), Մուշու (13.06.2014), Նիկեա (14.06.2014), Նոյեմ (30.07.2014), Ռեյ սամա (14.06.2014)

  7. #4
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յոդի կլետկաի համախտանիշ
    Սովետական միության ժամանակ յոդը համարվում էր մի հրաշագործ նյութ, որը կարող էր վերացնել իր ճանապարհին կանգնած ամեն ինչ: Ինչպես ասում էր իմ դասախոսներից մեկը, «երբ զգում էին, որ չեն կարողանում տակից դուրս գալ նշանակում են յոդի կլետկա»:
    Մեջքդ ա ցավու՞մ: Էական չէ՝ մոտդ օստեոխոնդրոզ ա, ճողվացքդ հելել կախվել ա, թե մկանային ցավ ա, յոդի կլետկա արա:
    Մոտդ ինչ որ արտափքու՞մ ա: Էական չէ՝ մոտդ hallux valgus (ժողովրդիս լեզվով ասած` կոճ) կամ մազոլ ա, յոդի կլետկա արա:
    Էական չէ՝ ուղեղդ ատրոֆիայի ա ենթարկվել, առնանդամդ՝ հիպերտրոֆիաի , սեռավարակ , ֆիզիոլոգիակայն երևույթ, թե ուղղակի անհաջող դիրքում սեքսի հետևանք, յոդի կլետկա արա:
    Հազու՞մ ես: Էական չէ՝ ОРВИ ա մոտդ, թե թոքաբորբ, մի հատ հավեսով յոդի կլետկա արա:
    Եվ եսպես շարունակ…
    Ես չգիդեմ ինչն ա ավելի վատ, որ էս տափակ գաղափարը մտել ա ժողովրդի մեջ, թե որ մինչև հիմա կան բժիշկներ, ովքեր խորհուրդ են տալիս էս անտեր յոդը:
    Vitam regit fortuna, non sapientia.

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (12.10.2014), Cassiopeia (20.12.2016), Մուշու (10.09.2014)

  9. #5
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ հոգին

    Մտածում եմ՝ որ մահանամ, իմ հոգին առաջին հերթին ու՞ր կգնա: Ինձ թվում ա՝ սկզբում գերեզմանոց(կենդանի մարդիկ ինձ վանում են): Այն մարդկանց գերեզմաններ, ովքեր վաղուց են դարձել հոգիներ և ում ես անսչափ սիրում, կարոտում եմ: Ես հիմա զգում եմ, որ ուզում եմ լինել այդ մարդկանց կողքին: Երբ այդ մարդկանց սիրտը բաբախում էր, ես էլի ուզում էի լինել իրանց հետ: Նույն կերպ էի սիրում: Երևի այդ պատճառով իմ հոգին կձգտի գնալ այդտեղ: Հիմա, երբ իրենք ֆիզիկապես չկան, ես նրանց կարոտում եմ: Իսկ ես չեմ սիրում կարոտել: Հուսով եմ՝ իմ հոգին կհանդիպի այդ մարդկանց, մենակ ու լքված չի լինի: Ու էլ ոչ ոքի չի կարոտի:
    Ինձ թվում է՝ հոգիները, եթե դեռ մնում են այս աշխարհում, շրջում են իրենց համար հարազատ վայրերում, գնում են են այն մարդկանց մոտ, ում սիրում են: Տեսնես՝ իմ հոգին ստվերի տեսքո՞վ կլինի, հայելիում ու լուսանկարներում կերևա՞: Արդյոք կզգան իմ հոգու ներկայությունը փոքր բալիկներն ու կենդանիները: Հավես կլինի, եթե իմ հոգին իրենց լեզուն հասկանա:
    Ինձ հետաքրքիր է՝ արդյոք կկարողանամ հայտնվել այն մարդկանց երազներում, ում կթողնեմ երկրի վրա: Տեսնես կհասկանան, որ դա ես եմ, որ ամենինչ լավ է կամ վատ, որ ես իրենց կողքին եմ, թե սարսափած կարթնանան ու կողքից ջերմություն տվող գրկախառնությունից, մեկ համբույր շնչող էակից կմոռանան ամեն ինչ, բոլոր սարսափելի երազները: Իսկ եթե իմ հոգին հաճելի երազի տեսքով լինի: Հուսով եմ՝ իմ հոգին լավ երազ կլինի մարդկանց համար:
    Ինձ հետաքրքրի է՝ իմ հոգին կտեսնի, որ իրեն փոխարինել են, թե իրեն կթվա, որ ամեն ինչ նույն կերպ է: Ինչ կզգա են պահին, երբ հասկանա, որ իրեն այդքան արագ փոխարինել են․ ցավ, ատելություն, դատարկություն, սեր, հոգատարմություն, հիասթափություն, խաղաղություն: Թե՞ հոգիները բան չեն զգում: Վատ է, երբ բան չես զգում: Մեկել ինձ հետաքրքրի է, իմ հոգին ի՞նչ արտաքին կունենա: Մի գուցե այն արտաքինը, ինչը որ իմ հոգին կամ ես կցանականամ: Ես չգիտեմ ինչ տեսք կուզենա իմ հոգին ունենալ, հուսով եմ՝ իմ 4-5 տարեկան տեսքը կլինի: Այդ ժամանակ ես ամենագեղեցիկն էի ու ամենաերջանիկը: Հետաքրքրի է, իմ հոգին կկարողանա՞ պաշտպանել իմ սիրելիներին: Այդ ժամանակ կլինեմ հոգի-բեթմեն: Իսկ եթե իմ հոգին չմնա ես երկրի վրա: Գնա լրիվ ուրիշ տեղ: Ինչ որ սիրուն, այնքան սիրուն, որ մարդու ուղեղում չի կարող տեղավորվել այդ գեղուցկությունը: Որ ինքը չի կարողանա պատկերացնել: Օրինակ՝ նոր գույներ կլինեն այդ աշխարհում ու լիքը ծառեր, որոնց վրա միշտ լիքը ձյուն է նստած: Հավես կլինի: Դա կլինի մի տեղ, ու պարադոքսը նորմալ է, զուգահեռ գծերը հատվում են ու անվերջության հավասր մոդուլ R-ը մեծ ա անվերջության հավսար մոդուլ N-ից: Իսկ եթե՞ իմ հոգին վատը լինի: Ու ընկնի մի տեղ, որտեղ ամենինչ վատ է, տխուր, հիմար, մռայլ:
    Չէ է, այդպես չի լինի: Չեմ կարծում, որ մահվանից հետո էլի իմ հոգին ստիպված կլինի ապրել երկրի վրա:

    Vitam regit fortuna, non sapientia.

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.11.2014), Sambitbaba (05.01.2015), Smokie (13.09.2014), Մուշու (10.09.2014), Նիկեա (10.09.2014), Վոլտերա (11.09.2014)

  11. #6
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ շատ բան ունես գրելու, ասելու, կիսվելու, բայց չես կարողանում։ Չեմ հասկանում ինչի՞ ց սկսեմ։ Երևի մի բաժակ գինիից։
    Vitam regit fortuna, non sapientia.

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.10.2014), Cassiopeia (05.10.2014), Sambitbaba (05.01.2015), Smokie (18.11.2014), Մուշու (03.10.2014)

  13. #7
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր փոքր ախպորս թեյ բերեցի, ասում ա. <<Էլիզ, ինչի՞ ա, որ ամեն մեկիդ պատրաստած չայը տարբեր համ ունի։ Կարող ա, էդ նրանից ա, որ բոլոր մարդիկ տարբե՞ ր են։ Մարդիկ չայերի պես են. տարբեր, բայց յորովի համով>>։
    Հ.Գ. Էն որ իմ փոքր ապերը ավելի իմաստուն ա շատ մեծերից։
    Վերջին խմբագրող՝ GriFFin: 04.10.2014, 14:59:
    Vitam regit fortuna, non sapientia.

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.11.2014), boooooooom (12.10.2014), Cassiopeia (05.10.2014), Sambitbaba (05.01.2015), Smokie (18.11.2014), Մուշու (04.10.2014), Ուլուանա (04.10.2014)

  15. #8
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես վերջին երկու-երեք ամիսը ինձ հետապնդում ա էն միտքը, որ ինձ փոխարինել են: Գիդեք հենց փոխարինել են… չեն լքել, չեն ստել, չեն դավաճանել, չեն մեղադրել: Պարզապես փոխարինել են: Բայց եսօր, ես վերջը հասկացա, որ ոչ թե ինձ են փոխարինել այլ հենց ես եմ եղել են մարդը ումով փոխարինել էին իմ նախորդին: Իսկ հիմա ինձ փոխարինած մարդը վերադարձել ա սկզբնական կետին: Ես էլ հիմա զապաս անվադողի դերում եմ: Երբ ներկայիս անվադողը ծակվի, ինձանով իրան կփոխարինեն ու կսպասեն, թե ե՞րբ ա երրորդ մասի ուստեն տեղը քցում ծակվածանին: Ու էլի ինձ կփոխարինեն: Ինչ դեբիլ ձևով ստացվեց միտքս: Դե լավ է, դեբիլ թեմա ա դրանից ա:
    Իրա բնույթով ես էլ պետք չեմ: Մինչև էդ խաղերը իմ կարիքը չկար, հիմա էլ չկա: Էնքան պարզ ու բնական ա ամենինչ, որ իրոք ծիծաղս գալիս ա: Առաջ կնեղվեի, կզարմանայի, ինքնավերլուծությամբ կզբաղվեի, ինքս ինձ կմեղադրեի, կմտածեի, որտե՞ղ եմ սխալ եղել, որտե՞ղ ճիշտ, իսկ հիմա… հիմա մտածում եմ, ինչ իմաստ ունի շարունակելու ես ներկայացումը: Էլ չես ուզում ընկերդ լինեմ, հարգելիս, չեմ լինի: Զարմանում եմ: Ավելի հեշտ ա չխոսալը, թե՞ չուզենալով, ինքդ քեզ ստիպելով խոսալը:
    Լավ է, զզվելի ա արդեն:
    Գնամ նայեմ Հայզենբեռգը վերջը կարողանալու ա փախնի փեսուց, թե՞ չէ: Հիմա իմ համար էդ ավելի կարևոր ա:
    Vitam regit fortuna, non sapientia.

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.10.2014), Sambitbaba (05.01.2015), Smokie (18.11.2014), Նիկեա (05.10.2014)

  17. #9
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մի շաբաթը սեքսոլոգիայի ցիկլի էինք: Ըմ, էն որ էս առարկային ( դատականի, հոգեբուժության հետ միասին ) ես սպասել եմ դեռ առաջին կուրսից: Ինձ ճիշտ հասկացի իմ նիհիլիստական ընթերցող, բնավ քո մտածածը չէ: Ինձ այն միայն որպես բժիշկ էր հետաքրքիր: Ու երևի առաջին անգամ ա, որ առարկան հարամ արեցին ոչ թե դասախոսները, կամ դասագիրքը, ամբյոնը: Չէ, հարամ արեցին ուսանողները, ովքեր որոշել էին իրանց սեռական կյանքը քննարկել դասի ժամանակ: Դե անվճար կոնսուլտացիա ա, թքած, որ մոտ 30 հոգի կլսի էն, որ որոշ տղաները իրանց կույս լինելը կներկայացնեն պսևդո Կազանովայի համախտանիշի տեսքով: Դասը վերածվել էր ուսումնական լեկցիայի նրա մասին, թե ի՞նչ ա սեքսը, թե ի՞նչ ա նախագուրգուրանքը, թե ի՞նչ ա պաշտպանված սեռական հարաբերություը ու նման բաներ: Այսքանը հեչ: Նման ուսանողների պատճառով ( ովքեր փառք «Сила»-ին քիչ էին ) մեր դասախոսները խոսելուց առաջ երկար էին մտածում ու միտքը հակաֆեմինիստական էր ստացվում: Չէ, ճիշտ ասեմ, ստացվում էի հայավարի, քյառթու կամ ժողովրդական լեզվով: Ինչ լավ ա, որ կային դասախոսներ, ովքեր հասկացան, որ անիմաստ ա նման մարդկանց վրա ժամանակ վատնելը ու վերջում նորմալ դաս սկսեցինք անել: Մեկ-երկու միտք էլ դասագրքիս մասին: Մեր դասագիրքը, որը "մաքսիմալ ձևով պարզեցված էր ուսանողի համար" կարդալուց հասկանում էիր, որ սեռական կյանքով ապրում են միայն տղամարդիկ: Չէ, էլի սխալ ասեցի( այսօր սխալներս ինչ-որ շատ են, ոչ միայն ուղագրական): Սեռական կյանք ունեն միայն տղամարդիկ, իսկ կանայք, դե կանայք էլ երեխա են ունենում: Տենաս անգլիական գրականություններում կանայք էլ են ապրո՞ւմ սեռական կյանքով:
    Հ.Գ. Առողջություն: Да пребудет с тобой Сила.
    Վերջին խմբագրող՝ GriFFin: 12.10.2014, 21:54:
    Vitam regit fortuna, non sapientia.

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.10.2014), Sambitbaba (05.01.2015), Smokie (18.11.2014), Աթեիստ (19.10.2014), Մուշու (12.10.2014), Նիկեա (13.10.2014)

  19. #10
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Աղջիկ ջան, վիրահատարանում առանց բախիլ ման չեն գալիս:
    -Տիկին, սկսենք նրանից, որ աղջիկ ջանով փողոցում ման եկողների հետ կխոսաք: Հետո, ինձ դիտողություն անելուց առաջ գնացեք Ձեր էժանանոց մազի ներկից փչացած մազերը հավաքեք, սա ստերիլ վիրասրահ է ու մաքրեք Ձեր վուլգար շպարը, ով գիդի ինչ տեսակ օրգանիզմներ են այդեղ բնակվում: Ու մյուս անգամ չմոռանաք, որ Դուք իմ աշխատողն եք ու բոլորը ես հիվանդանոցում իմ ու մնացած ուսանողների աշխատողներն են: Եթե չեք ուզում աշխատանքից զրկվել այլև չխանգարեք ինձ:
    ... Ու մեկել երեխեքից մեկը ուսիս խփեց ու ես վերադարձա Էլիզալենդիայից ու հասկացա, որ մինչև ես սա մտածեցի էդ քույրը արդեն գնցել էր: Էհֆ
    Vitam regit fortuna, non sapientia.

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.11.2014), boooooooom (25.10.2014), Cassiopeia (17.10.2014), Sambitbaba (05.01.2015), Smokie (18.11.2014), Srtik (16.04.2015), Աթեիստ (19.10.2014), Մուշու (15.10.2014), Նիկեա (16.10.2014)

  21. #11
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր ես սպանեցի Բաբկենին: Ես իմ սեփական ձեռքերով ճմլեցի այդ փոքրիկ էակին, որը ինձ ստիպում էր ամեն գիշեր մնալ արթուն այն էլ այս անտանելի եղանակին: Իսկ հիմա ես կկքնեմ, վերջ անքնությանը:
    Հա, մոռացա ասեմ, Բաբկենը իմ սնեյակում ապրող մոծակն էր: Իսկ հիմա գնամ քնեմ...Բարի Գիշեր:
    Տզզզզզզզզզզ... ինձ թվում է Բաբկենի հոգին եկել ա իմ հետևից: Դու կժպտաս իմ նիհիլիստական ընթերցող: Ժպտա-ժպտա:
    Հ.Գ. Էհ, իմ անքնություն օրագիը դեռ երկար կյանք ա ունենալու:
    Հ.Գ.Գ. I am Batman.
    Վերջին խմբագրող՝ GriFFin: 17.10.2014, 00:00:
    Vitam regit fortuna, non sapientia.

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.10.2014), Cassiopeia (17.10.2014), Sambitbaba (05.01.2015), Smokie (18.11.2014), Արամ (17.10.2014), Մուշու (17.10.2014), Նիկեա (17.10.2014)

  23. #12
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լատիներենից թարգմանած hysterus նշանակում է արգանդ: Հիմա ստացվում ա, որ հայերի մի մեծ զանգված արգանդիկ ա ( հիստերիկ-արգանդիկ, հը, հը, հը ): Ուժեղ հումորի զգացողություն ունեին հին հույները ու եգիպտացիները ( համարիա իմ նման ): Երևի էդ նրանից էր, որ իրանց ժամանակ հիստերիկ էին միայն կանայք ու դա հիվանդություն էր, իսկ հիմա արգանդ ունեն նաև տղամարդիկ ու էդ բնավորության գիծ ա:
    Հ.Գ. Բայց դու հիստերիկ չես իմ նիհիլիստական ընթերցող, դու ուրիշ ես:
    Հ.Գ.Գ. Want to know my secret identity?
    Vitam regit fortuna, non sapientia.

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.10.2014), Cassiopeia (19.10.2014), Sambitbaba (05.01.2015), Smokie (18.11.2014), Դատարկություն (19.10.2014), Մուշու (19.10.2014), Նիկեա (19.10.2014)

  25. #13
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Сегодня я согрешила: Ես չգիդեմ ի՞նչ պատահեց: Իմ արաքին ոչ մի արդարացում չկա: Ես տրվեցի էդ գայթակղությանը ու արեցի դա: Ես էս տասնհինգ տարվա մեջ նման ամոթ չեմ զգացել: Բռռռ... Այսօր ես անցա կարմիր լույի տակով: Ախր, հասկանում ես իմ նիհիլիստական ընթերցող, աառավոտ ժամը 7:30 էր, մեքենա չկար ու ցուրտ էր: Գիդեմ-գիդեմ: Սխալ եմ արել: Ու հիմա ես տանջվում եմ ահավոր գլխացավից: Էհֆ:

    ***
    Էսօր քայլում էինք փողոցով ու մեկել բուուուուուում եղավ: Մուշուն նկատեց Վարդանին: Շատ լավն ա Վարդանը: Հավես ա ակումբից ինչ որ մեկին տեսնելը ու բարևելը:

    ***
    Ոնց եմ հոգնել հիստերիկներից ու գնահատականի համար մեռած մարդկանցից: Զզվելի ա:

    ***
    Հավես են էս բազմապատկման նշանները, ոնց որ ձյուն լինեն: Ասում են լաաավ ցրտելու ա: Լավ ա:

    Հ.Գ. Ես որոշել եմ ուսումնասիրել Շելդոնի համախտանիշը: Ինձ թվում ա իրանով հիվանդ լինելը լավ սուպերուժ ա:
    Vitam regit fortuna, non sapientia.

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.10.2014), Cassiopeia (01.11.2014), Sambitbaba (05.01.2015), Smokie (18.11.2014), Աթեիստ (25.10.2014), Նիկեա (25.10.2014)

  27. #14
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ****
    Երթուղայինում
    -Աղջի, դեղ խմո՞ւմ ես:
    -Դե՞ղ: Չէէէէէ, դեղերը վնասակար են, ես մենակ տեռաֆլյու եմ խմում ես սեզոնին: Ես էս սեզոնին միշտ հիվանդանում եմ ու տենց մինչև գարուն:
    -Հաա, ճիշտ ես անում:

    ****
    Կապ չունի դու քանի տարեկան ես, երբ բիբառ էս օգտագործում աչքդ միշտ քոր ա գալիս:

    ****
    In brightest day, in blackest night,
    No evil shall escape my sight
    Let those who worship evil's might,
    Beware my power… Green Lantern's light!
    ...ու մեկել ես իմացա, որ խալաթս են գողացել: Ասենք ու՞մ ա պետք իմ խալաթը: Լավ էլի:

    ****

    Ո՞նց ես իմ նիհիլիստական ընթերցող: Վաղուց չէինք զրուցել:

    ****

    Յուրաքանչյուր մարդ հետք ա թողնում մեր կյանքում: Ափսոս, որ եռացնելուց հետո էդ լաքաները չեն մաքրվում:

    ****

    Ստերիլ կյանքի մասին եմ երազում նորից: Երնեկ մենք ապրեինք ստերիլ աշխարհում:
    Վերջին խմբագրող՝ GriFFin: 31.10.2014, 23:51:
    Vitam regit fortuna, non sapientia.

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.11.2014), Sambitbaba (05.01.2015), Smokie (18.11.2014), Աթեիստ (01.11.2014), Նիկեա (01.11.2014), Ռեյ սամա (19.12.2014)

  29. #15
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածում եմ իմաստը ո՞ րն ա 5000 տալ դրամապանակ գնելու համար ու մեջը դնել 300 դրամ։

    ****
    Ինձ մեկ— մեկ թվում ա, որ գրադարանավարուհիները հատուկ առարկա ունեն "Ինչպես կոպտել/ մունաթ գալ ընթերցողի վրա և տղա ջան / աղջիկ ջան արտահայտությունների հիմունքները " վերնագրով։ Մարդիկ, ովքեր լիկվիդով են ստացել կամ առանց հասկանալու անգիր արել, ամենա— ամենա լավ գրադարանավարուհիներն են։
    Հ.Գ. ես ազգայինում ի՞ նչ ցուրտ ա։

    ****
    Ինձ թվում ա, ես ոչ թե այրվելու եմ դժողքի կրակներում, այլ սառելու եմ իրա սառուցներում։

    ****
    Ես էդպեսել չսովորեցի սիրո մասին գրել։ Մի քանի ակումբցու գրած կարդացի ու էդ հասկացա։ Ո՞ նց են կարողանում։

    ****
    Կողքիս աղջիկը բՌԹուջ ա ուտում, մյուս կողքիս աղջիկը բուլկի ( երևի), իսկ գրադարանավարուհին եկել ինձ ասում ա, որ ստեղ հանկարծ չուտեմ։ Հմմ, ես երևի սպեցեֆիկ հոտ ունեմ ու իրանք ինձ հեռվից զգում են։

    ****
    Մինչև ես իմ <<Կներեք, որ խնդրեմ, թե դժվար չի, ինձ մի հատ >>—ով բան եմ ուզում վերցնեմ, մի 6 չոբան հասցնում ա ստանալ իրա ուզածը։ Էհֆ։

    ****

    -Ո՞ նց ես։
    - Նորմ, դու՞ ։
    -Հեչ էլի, սովորական։ Եսօր ընդհամենը մի դիակ էր, էն էլ թոքի քաղցկեղով…
    - Էլիզա, մի մանրամասնի…
    - -_-
    Վերջին խմբագրող՝ GriFFin: 11.11.2014, 17:03:
    Vitam regit fortuna, non sapientia.

  30. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.11.2014), Cassiopeia (11.11.2014), Progart (15.07.2017), Sambitbaba (05.01.2015), Smokie (18.11.2014), Դատարկություն (11.11.2014), Մուշու (11.11.2014), Նիկեա (11.11.2014), Վոլտերա (18.05.2015)

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Անքնություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 10.08.2020, 03:15
  2. .անքնություն
    Հեղինակ՝ pandec, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 19.05.2017, 00:00
  3. Անքնություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 07.01.2013, 16:57
  4. Անքնություն
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 07.08.2008, 07:54
  5. Անքնություն
    Հեղինակ՝ Narek Ktoyanc, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 23.01.2007, 00:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •