User Tag List

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 118 հատից

Թեմա: Անքնություն

  1. #46
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչու՞ հենց էն պահին, երբ ես պիտի ինտենսիվ պարապեմ/կարդամ/հիշեմ իմ ուղեղը որոշում ա, որ պիտի հիշի իմ հասցեին հնչաց բոլոր վիրավորանքները: Ինչու՞: Էս, շարքից ընկած ուղեղս հերք չի էդ ա հիշում, մի հատ էլ <<արժանի պատասխաներ>> ա մտածում ու նախատում ինձ, որ չեմ ասել: Հետո, երբ հոգնում ա, որոշում ա հիշի հին ընկերներիս ում հետ հիմա չեմ խոսում, բոլոր էն մարդկանց ում սիրել եմ, ասում ա.<<Ինչու՞ սենց եղավ, կալի ա զանգել կամ գրել>> , ու տենց բաներ: Հետո, սկսում ա ապագայի հետ կապված վիդեոներ ու նկարներ ուղարկել ինձ: Եվ կուլմինացիան լինում ա էն, որ ինքը իրա համար ստեղծում ա գոյություն չունեցող իրավիճակ, խոսակցություն, մեկ-մեկ մարդու ու տխրում ա էդ գոյություն չունեցող բաներից: Օֆ-օֆ: Էլ ինձ կիտկատ տվող չկա՝ դրանից ա:
    Հ.Գ. Հիմա էլ նեղացել ա ինձանից ու չի ուզում աշխատի: Ասեց, որ ես տարօրինակ եմ: Կին-արմատ ա ուղեղս:
    Հ.Գ.Գ. Մարդ կա՞, որ ձեռքս կբռնի:
    Վերջին խմբագրող՝ GriFFin: 06.06.2015, 23:12:
    Vitam regit fortuna, non sapientia.

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.06.2015), Progart (24.07.2017), Smokie (25.06.2015), Զաքար (07.06.2015), Մուշու (06.06.2015), Նիկեա (07.06.2015), Վոլտերա (17.06.2015)

  3. #47
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն կա մեկը, ով պատրաստ ա իմ ձեռքը բռնել:
    Vitam regit fortuna, non sapientia.

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.06.2015), Cassiopeia (08.06.2015), Smokie (25.06.2015)

  5. #48
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չես պատկերացնում թե ո՞նց եմ զզվում քեզանից: Դու, ինձ հասցրեցիր էն կարգավիճակին, որ ես քո վրա նայելուց՝ զզվանք զգամ, գրածներդ կարդալուց՝ նողկանք զգամ, ձայնդ լսելուց՝ փշաքաղվեմ, անունդ ամեն լսելուց՝ բարկանամ: Դու թարախ ես, նեխած օրգանիզմ, որը կորցրել ա իրա գոյություն ունենալու իրավունքը: Օրգանիզմ, որը սեփական անձը խղճալուց ու ուրիշներին կրկնորինակելուց բացի՝ բան չի կարողանում անել: Դեպի կատարելություն ձգտող էակից դարձել ես պարազիտ, որը լափում ա իմ մեջ եղած լավը: Վերջ: Ես հոգնեցի քեզանից: Սրանից հետո կմնամ մենակ ես՝ Գրիֆֆինը:
    Vitam regit fortuna, non sapientia.

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (25.06.2015), Նիկեա (08.06.2015)

  7. #49
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնաց երկու հատ: Իրականում քննություններս էդքան բարդ չեն, բարդ ա այն պահը, որ...
    Չէ: Հերիք եղավ: Հաջողություն քեզ:
    Եսօր ես հիշեցի ինչ եմ ուզում էս կյանքից:
    Ես ուզում եմ լինել էն մարդը՝ ով չի վնասում ու դրանից կարևոր բան չկա էս կյանքում: Լինել էն մարդը, ով կբուժի ու կօգնի:
    Ես սովորում եմ: Ամենակարևոր բանը, որ ես ունեմ դա կարդալու ու սովորելու իմ կարողություն ա և դա ոչ մեկ չի կարա խլի ինձանից: Կատարելագործվել ու ձգտել կատարյալի:
    Ես ունեմ հնարավորություն հայտնվել այնիպիսի վայրերում որտեղ ոչ ոք չի եղել ու վայելել կյանքը:
    Ես ունեմ ձայն և իրավունք իմ միտքը արտահայտելու ու էդ ուրիշ տեսակ հաճույք ա:
    Ցավում եմ էն մարդկանց համար, ովքեր էս շաատ կարճ կյանքը ծախսում են բաների վրա, որոնք արժեք չունեն:
    Ես վայելում եմ կյանքը, սերը, մթությունը, երազները, լույսը, ձայները, գույները... ու ես երջանիկ եմ:
    Վերջին խմբագրող՝ GriFFin: 10.06.2015, 21:25:
    Vitam regit fortuna, non sapientia.

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.06.2015), Cassiopeia (10.06.2015), Malxas (25.06.2015), Smokie (25.06.2015), Դատարկություն (10.06.2015), մարիօ (10.06.2015), Մուշու (10.06.2015), Նիկեա (13.06.2015), Ուլուանա (10.06.2015), Վոլտերա (17.06.2015)

  9. #50
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ****
    Վերջապես: Վերջաաապես!!! Նստած Batman: Arkham Asylum եմ խաղում: Վերջն ա: Երբեք չեմ հասկանա մարդկանց ովքեր Բեթմեն չեն սիրում: Ինչ լավ ա կարամ Hitman-ը ջնջեմ: Նյարդի դեղ խաղ ա:
    Հաջորդը դու ես Դիաբլո: Լավ է ուշ, քան երբեք:

    ****
    Ոնց չեմ սիում, երբ գրքերի ցանկ են ներկայացնում ու գրում են օրինակ՝
    1)10 книг, с которыми вы забудете поесть
    2)27 книг, которые стоит прочесть до 27 лет
    3)10 книг, которые растопят самое суровое сердце
    4)30 книг, которые стоит прочесть до 30 лет ու սենց բաներ:
    Ո՞վ ա էս ճղճիմ հոդվածների հեղինակը:

    ****
    Ես որոշեցի: Ես չգիտեմ իմ կողքը ի՞նչ տղա ա լինելու, բայց ինքը պիտի Star Wars սիրի ու պիտի համակերպված լինի էն մտքի հետ, որ ես՝ Star Trek-ի Spock-ն եմ!
    Vitam regit fortuna, non sapientia.

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.06.2015), Smokie (25.06.2015)

  11. #51
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ եմ գտել: Հրաշալի ^_^
    Vitam regit fortuna, non sapientia.

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (25.06.2015), Smokie (25.06.2015), Մուշու (11.06.2015), Նիկեա (17.06.2015)

  13. #52
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրագրիդ անունը անքնություն չպիտի դնեիր, է... Պիտի <<կոմպենսացված փուլում արցունքնագեղձի հիպերտրոֆիա անձի երկատումով հիստերիկի մոտ>> դնեիր: Հա, ես ամեն ինչ հասկանում եմ, բայց հերիք ա: Մարդ ենք: Մի հատ կասես վերջին անգամ ե՞րբ ես նկարել: Հաստատ էդ ավելի իմաստալից բան ա, քան նստել ու մտածել երևույթների մասին որոնք գոյություն չունեն: Չեմ թողնելու, որ գրես: Մինչև չնկարես՝ չես գրելու: Հա, էս իմ վերջնական որոշումն ա: Հաջող իմ նիհիլիստական ընթերցող:
    Հա ու վերջին խմբագրողը էլի ես եմ՝ GriFFin-ը:
    Վերջին խմբագրող՝ GriFFin: 12.06.2015, 22:00:
    Vitam regit fortuna, non sapientia.

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.06.2015), Cassiopeia (12.06.2015), Smokie (25.06.2015), մարիօ (12.06.2015), Նիկեա (13.06.2015), Վոլտերա (17.06.2015)

  15. #53
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զոռով էլ էդքանը:
    Ավել բան չեմ թողնում, որ գրես: Համակերպվում ես ամեն ինչի հետ ու գնում առաջ: Կարևոր չի թե ո՞վ ի՞նչ կիմանա: Կարևորը, որ դու գիտես ու պայքարում ես քո հրեշների դեմ:
    Vitam regit fortuna, non sapientia.

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.06.2015), Նիկեա (17.06.2015), Վոլտերա (16.06.2015)

  17. #54
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրիշ

    Եսօր տվեցի վերջին քննությունս: Էնքան հանգիստ էր ու լավ:
    Ես լավ եմ: Պահի տակ նորից խառնվեցի: Կոլապսված թոքս նորից հիշացրեց իրա առկայության մասին: Հևոց ու տախիկարդիա: Բայց անցավ: Անցավ, լավ բառ ա: Երկիմաստ:
    Ամեն ինչն էլ կանցնի մի պահից սկսած: Ցավը կմեղմանա: Հուսով եմ շուտ կգա էդ պահը:
    Էս էլ նկարը: Մի ամիս սպասեցի էս նկարը նկարելուն: Վերջապես:


    Հ.Գ.Ձեզ պեչենի տվող մարդուն մի նեղացրեք:
    Vitam regit fortuna, non sapientia.

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.06.2015), Smokie (25.06.2015), Դատարկություն (20.06.2015), Մուշու (20.06.2015), Նիկեա (21.06.2015), Վոլտերա (20.06.2015)

  19. #55
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ գիրք ես կարդում ու գլխավոր հերոսի (ում հասցրել ես սիրել) կինը (ում ինքն էր սիրում) մահանում ա: Ու դու նենց սրտանց ծանր ես տանում: Չէ վայ, դու չէ...ես: Ես նենց ծանր եմ տանում էդ պահը: Նորից եմ կարդում էդ վերջին մի քանի տողը՝ մարդ ես էլի կարող ա չի մահացել: Բայց չէ, մահացել ա: Ուֆ:
    ****
    Փոքր ախպերս բացահայտում էր արել իրա համար: Իմացել էր, որ աշխարհում էլի մեր ազգանունի մարդ կա ու մեզ բարեկամ չի: Եկել ու ինձ զարմացած պատմում ա. << Էլիզ, գիտես բացի մեզանից էլի Առաքելյան կա: Բայց մի տեսակ Առաքելյանոտ չէր>>: Հարցրեցի ինչը՞ էն չէր: Ասեց, որ բոյով չէր:
    Ի՞նչ հավես ա: Մարդ չպիտի էդ տարիքից մեծանա: Ավելի շուտ ամեն ինչը պիտի էդ նույն զարմանքով ընկալի: Հավես ա:

    ****
    Եսօր գնացել էինք աստղադիտարան: Նենց հիասթափվեցի: Չի կարելի մի բանին էդքան սպասել: Ֆրուստրացիան նենց ուժեղ ա: Էն որ ամբողջ կյանքում երազել եմ Վիկտոր Համբարձումյանի աշխատասենյակը տեսնեմ: Տեսնեմ որտե՞ղ ա էդ հանճարեղ մարդը աշխատել... Իսկ հիմա մտածում եմ ինչի՞ համար ա աշխատել:
    Վերջին խմբագրող՝ GriFFin: 21.06.2015, 00:25:
    Vitam regit fortuna, non sapientia.

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.06.2015), Mr. Annoying (21.06.2015), Progart (24.07.2017), Smokie (25.06.2015), Դատարկություն (21.06.2015), Մուշու (21.06.2015), Նիկեա (21.06.2015), Ուլուանա (21.06.2015), Վոլտերա (21.06.2015)

  21. #56
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածում եմ, հնարավոր ա, որ երջանկությունը քանակական հասկացողություն ա՝ ունի իրա չափման միավորը՝ ս/դ: Կարող ա ինքը արտադրվում ա մեր օրգանիզմում, որպես յուրահատուկ հորմոն: Մեր օրգանիզմը արտադրում ա ինչ որ քանակի երջանկություն մի ամբողջ կյանքի համար: Կան մարդիկ, ում տրվում ա էդ երջանկությունը մինիմալ քանակի ՝10 ս/դ մյուսին մաքսիմալ՝ 1000 ս/դ: Մտածում եմ, կարող ա քանակը կապ չունի, կապ ունի մենակ էն թե ինչքա՞ն ես ձգում էդ երջանկություն: Երբ ագահաբար օգտագործում ես երջանկության հորմոնները, ամենաանիմաստ դեպքերում՝ ինքը սապառվում ա ժամանակից շուտ:
    Երբ շատ ա հորմոնը՝ տախիկարդիա, հիպերջրիկություն, հիպերերեխաեմուզումեմիա, հիպոեսշատսիրունեմուրիա ու տենց բաներ:
    Հիպոերջանկությունեմիայից՝ ինչիեմեսէսքանվատըեմիա, կարողաինչորբանսխալեմարելեմիա, տխրակարդիա ու տենց բաներ:
    Մտածում եմ, կարող ա ես սպառեցի՞ էդ երջանկությունը ոչ թե մի ամբողջ կյանքում այլ մի քանի չռթիկ տարում:
    Հիպեր՝ բարձրացում
    Հիպո՝ նվազում
    եմիա՝արյան մեջ
    ուրիա՝ մեզի մեջ
    ս/դ ՝ սերոտոնին/դոֆամին
    Հ.Գ. Եսօր շախմատ էի խաղում իմ նիհիլիստական ընթերցողի հետ, կրկին պարտվեցի:
    Vitam regit fortuna, non sapientia.

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.06.2015), Smokie (25.06.2015), Մուշու (22.06.2015), Վոլտերա (22.06.2015)

  23. #57
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ****
    Արուների ինքնավստահությամբ միշտ հիացել եմ: Կարան լինեն լրիվ փուջ ու դատարկ, բայց իրանք իրանց լիարժեք զգան: Միշտ մտածել եմ, ո՞նց: Ինձ friendzone գցող տղաներին, ովքեր անպատճառ ենթադրում են, որ ինչ որ բան եմ զգում իրանց նկատմամբ, ուզում եմ ասեմ... мужичок, դու իհարկե շատ վատը չես, բայց իմ ուշադրությունը գրավելու ու կողքս երևալու համար ամենաքիչը 180սմ հասակ պիտի ունենաս: Չէ, ներքին և որոշ արտաքին տղամարդկային հատկանիշները մեկ ա չեն ստիպի, որ ես ուշադրություն դարձնեմ դեպի քո կողմը:
    Մի քիչ ռեալ եղեք, թույլ մի տվեք ձեր հպարտությունը ու փառասիրությունը կտրի իրականությունից: Զարմանում եմ:
    Հ.Գ. Մի քանի օր ա ուզում եմ ասել սրա մասին:Թող բոլոր ուժերը ինձ համբերություն տամ, որ կոպիտ չպատասխանեմ ոչ մեկին:

    ****
    Հիմա անցնեմ էսօրվա ամենակայֆ պահին: Ուրեմն մեր տուն ակումբի Malxasն էր եկել: Ի՞նչ դեմք ա ինքը: Իրա առաջին կարդացած գրքից մինչև վերջինը հիշում ա՝ նկարներով, հերոսներով, հետաքրքիր դետալներով: Հիացած եմ մի այլ տիպի: Էնքան զրուցեցինք, ափսոս, որ ժամանակը քիչ էր: Բարի, ընտիր, հրաշք մարդ: Իմ համար էդպիսին մենակ ծնողներս էին ու հիմա ևս մեկ հրաշք մարդու հետ ծանոթացա, ում պիտի փորձեմ հավասարվել: Faith in humanity restored!!!

    ****
    Ուրեմն, գնացել ենք աստղադիտարան: Մեր հետի ծնողներից մեկը ուսուցչուհի էր, ով ինքը իրան իրավունք էր տվել դիտողություն անել բոլոր երեխաներին՝ ծնող թե անծնող: Կանգնում ու ասում էր, որ լռեն, լսեն, շատ հետաքրքիր ա, որ նախնադարյան մարդը մետաղը ստացել ա երկնաքարից, կամաց քայլեն, զույգերով ու սենց բաներ: Հա, դեմ չեմ, որոշ բաներ ճիշտ էր, բայց... այ մարդ, դու ի՞նչ իրավունք ունես իմ երեխուն դիտողություն անես: Քո տղայի գնահատականները սարքած են, աշխարհի ամենավատ հանդեսի ամենա<<լավ>> բառերը տվել են քո տղային, ով չի էլ սովորել դրանք ու էլի սենց բաներ և դու, քո ծուռ մտքերով, դիտողություն ես անում ուրիշ երեխեքի: Երևի սենց չէի մանրանա, բայց երբ էդ դասատուի տղան եկավ ու բոլոր ծնողների մոտ քֆուր տվեց: Ես հասկացա, որ մի տեղ իրոք մեկը կա, ով նստած մեզ հեռվից նայելով՝ ձեռ ա առնում նման մարդկանց: Էն որ նստի քո երեխուն դաստիրակի:

    ****
    Էսօր մերոնք բացատրական զրույց էին վարում իմ հետ այն հարցի շուրջ, որ միտինգ չգնամ: Ի՞նչ վատ ա, որ ես էսքան վախկոտն եմ: Ինչի՞ չեմ կարողանում թողնեմ ու դուրս գամ:

    ****
    մի մոռացեք՝ I am Batman!
    Vitam regit fortuna, non sapientia.

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.07.2015), Cassiopeia (24.06.2015), Smokie (25.06.2015), Դատարկություն (24.06.2015), Մուշու (24.06.2015), Վոլտերա (24.06.2015)

  25. #58
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես արև չեմ:
    Իմ մազերը կրակի գույնի չեն:
    Իմ ջերմությունից ոչ մեկ չի խենթանում:
    Ես չեմ ջերմացնում:
    Իմ ժպիտը չի լուսավորում ոչ մեկի տունը:
    Ես չեմ այրում, ես այրվում եմ:
    Մի օր ես այնքնան կայրվեմ, որ կդառնամ մոխիր:
    Կայրվեմ ցավի, տառապանքի ու արևների պատճառով:
    Կդառնամ մոխիր ու էլ չեմ վերածնվի:
    Ես ֆենիքսը չեմ, ես ԳրիՖՖինն եմ,
    Չափազանց ուժեղ ու խելացի այս ամենի համար:
    Ես կմնամ իմ մթուցյան մեջ
    Կսիրեմ իրան, իսկ ինքը ինձ
    Հավերժ
    Ու միասին կնայենք թե ո՞նց են մարդիկ ջերմանում ու այրվում արևներից:
    Vitam regit fortuna, non sapientia.

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.06.2015), Malxas (25.06.2015), Smokie (25.06.2015), Մուշու (25.06.2015), Վոլտերա (25.06.2015)

  27. #59
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Amor non est medicabilis herbis.

    Սկզբում կարմիր գերբերայի թերթիկները:
    Որոշների վրա քո անունն էր գրած, դրանք այրեցի ու մոխիրը լցրեցի սրվակի մեջ: Մնացածը՝ ճզմեցի, դուրս եկած մի քանի կաթիլ վարդագույն հեղուկը ավելացրեցի մոխիրի վրա:
    Հետո քերեցի շոկոլադե սալիկները: Քերում էի դանդաղ ու համբերատար: Շոկոլադի հետ պետք է նուրբ լինել:
    Մի քիչ չորացած կարկադե՝ գույնի ու համի համար:
    Այս ամենը եփեցի եռացող կարմիր խաղողի գինու գոլորշու վրա:
    Մի քիչ սպիրտ, որ արագ լուծվի:
    Ջերմություն, բայց ձեռքերից:
    Վերջում արծաթե խուփով կփակեմ ու կպահեմ սառը տեղում երեք տարով:
    Հետո կհանեմ ու կդնեմ սրտիս վերքերի վրա:
    Տեսնես, ցավը կմեղմանա՞:
    Վերջին խմբագրող՝ GriFFin: 26.06.2015, 01:57:
    Vitam regit fortuna, non sapientia.

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.07.2015), Smokie (29.06.2015), Մուշու (26.06.2015), Նիկեա (26.06.2015), Վոլտերա (26.06.2015)

  29. #60
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, հնարավո՞ր ա մարդ էսքան երջանիկ լինի։ Վախենալու ա էսքան շատ երջանկությունը։
    Vitam regit fortuna, non sapientia.

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.07.2015), CactuSoul (27.07.2015), Cassiopeia (17.07.2015), Մուշու (17.07.2015), Նիկեա (17.07.2015)

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Անքնություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 10.08.2020, 03:15
  2. .անքնություն
    Հեղինակ՝ pandec, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 19.05.2017, 00:00
  3. Անքնություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 07.01.2013, 16:57
  4. Անքնություն
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 07.08.2008, 07:54
  5. Անքնություն
    Հեղինակ՝ Narek Ktoyanc, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 23.01.2007, 00:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •