User Tag List

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 118 հատից

Թեմա: Անքնություն

  1. #31
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի ամիս առաջ, երբ տարբեր ակումբցիների օրագրերն էի կարդում՝ զարմանում էի, թե ո՞նց են կարողանում գրել սիրո մասին: Ես, հա փորձում էի, բայց չէր ստացվում, երևի նրանից էր, որ իմ մոտ ամեն ինչ ընտիր էր: Կարդում էի նրա մասին թե ո՞նց են տառապում, թե ինչ կատարիալ ա սերը, թե ինչ երջանիկ կլինեն իրանք երբ էդ միակը իրանց կողքը լինի բլա բլա բլա: Հիմա, ըը, գրածներս եմ կարդում ու մտածում. << Էս ես եմ գրե՞լ>>: Պետք չի, լավ ա ամեն ինչ:
    Մի բաժակ էլ: Ուխ, կենացդ իմ նիհիլիստական ընթերցող: Ապրես, որ իմ կողքն ես:
    Հ.Գ. Это мой голос? и это мой голос? (c) Похождения императора
    Vitam regit fortuna, non sapientia.

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.04.2015), Cassiopeia (23.04.2015), Smokie (25.06.2015), Աթեիստ (23.04.2015), Մուշու (23.04.2015), Նիկեա (03.06.2015), Վոլտերա (23.04.2015)

  3. #32
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ****
    Մանկաբարձության մեջ ամենազարմանալի պահը, երբ տղամարդ բժիշկը հղիին սովորացնում ա ո՞նց ծննդաբերի: Էնքան վստահ էր խոսում: Երբ պահը գալիս էր, հղիին ասում էր. << Գիդես ո՞նց ես ուժ տալիս: Շունչդ պահում ես ու բռթում: Չէ-չէ, սխալ ես անում, փորիդ տուր: Այ աղջիկ, վզիդ ես տալիս>>: Տնաշենը... կմտածեիր ինքն էլ էր ծննդաբերել: Ու՞ր էր էդ պահին մանկաբարձ-քույրը: Հա, հիշեցի, բայց չեմ ասի:

    ****
    Ասում ա. <<Մեր հետ տղա օրդինատրներ էլ կան, բայց իրանք ամիսներով դասի չեն գալիս: Իստորիա գրել չգիդեն, հիվանդ վարել չգիդեն, տարին մի անգամ են հերթապահում կամ էդ էլ չեն անում: Իսկ մենք հիվանդներին անգիր գիդենք, ամեն օր, օրը մի քանի անգամ գնում ենք օբխոդի, մասնակցում ենք ընդունման պահից մինչև դուրս գրումը...>>: Կարմրեց, շունչ քաշեց ու ջղայնացած շարունակեց. << Գիդեք ի՞նչն ա ամենավատը: Էն, որ իրանք աշխատանք կգտնեն, էն որ զուտ նրա պատճառով, որ իրանք տղա են իրանց թողում են ինքնուրույն վիրահատել: Իսկ իրանք ի՞նչ: Հրաժարվում են, որովհետև՝ չգիդեն, ոնց պիտի անեն: Ինձ էս 4 տարվա մեջ մի անգամ են թողել ինքնուրույն վարել հիվանդին, էն էլ ես չհասկացա, թե ինչի՞: Երևի տրամադրությունը տեղն էր ղեկավարիս>>: Խոսում էր, իսկ ես վախենում էի ինձ սպասվելիքից: Եթե իմ դասախոսի նման խելացի մարդը կանգնում ա նման խնդրի առաջ, բա ես ի՞նչ եմ անելու: Ի՞նչ որակյալ բժկության մասին կարա խոսք գնա, եթե աշխատանքի կընդունեն էն մարդուն, ով բան չգիտի, իսկ էն մարդը, որ ամեն ինչ գիդի ու ընտիրն ա, մտածում ա գնա արտասահման, որովհետև ինքը գործ չի ունենա ստեղ: Սարսափում եմ էդ ամենից:

    ****
    Ասում ա. << Եթե մինչև 35 տարեկան երեխա չունենանք, կարելի ա ձվաբջջի դոնոր դառնալ: Միակ տարբերակը սերունդ տալու>>:
    Քո կյանքի կեսը կամ քո հետ նույն երթուղայինը պիտի նստի, կամ նույն ընթերցասրահը գնա, կամ պիտի պատահաբար քո լսրանի դուռը բացի ու քո չշպարված-չսանրված, տնից բերած սենդվիչը արագ-արագ ուտող ու հարուստ ներաշխարհ ունեցող եսին սիրահարվի: Հակառակ դեպքում դու ձվաբջջի դոնոր կլինես: Նորմալ ա:

    ****
    Բանավորներին մնաց 5 շաբաթ:
    Վերջին խմբագրող՝ GriFFin: 29.04.2015, 00:10:
    Vitam regit fortuna, non sapientia.

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.04.2015), Cassiopeia (29.04.2015), Smokie (25.06.2015), Srtik (29.04.2015), Դատարկություն (29.04.2015), մարիօ (29.04.2015), Մուշու (29.04.2015)

  5. #33
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածում էի եսօր ա լինելու իմ նոր կյանքի առաջին օրը, էն էլ գիշերը էլի չքնեցի: Ֆսո, վաղը լինելու ա իմ նոր կյանքի առաջին օրը:
    Vitam regit fortuna, non sapientia.

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.04.2015), Cassiopeia (03.05.2015), delicate (25.05.2015), Smokie (25.06.2015), Այբ (04.05.2015), Նիկեա (05.05.2015), Վոլտերա (29.04.2015)

  7. #34
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն օր տանդ մոտով գնում եմ դասի: Հենց հասնում եմ ձեր փողոց՝ երաժշտությունը, որի պատճառով մի օր կխլանամ, հասցնում եմ մաքսիմումին ու ավել... Հա սեղմում եմ կոճակը հույսով, որ էնքան կբարձրանա, որ կխլացնի ձայները: Գլուխս իջացնում եմ, որ պատուհանից դուրս չնայեմ, ավելի եմ կենտրոնանաում կարդացածիս վրա՝ о дивный новый мир,о дивный новый мир, հա կրկնում եմ: Առաջ ամեն անգամ գլուխս բարձրացնում էի, որ հանկարծ բաց չթողնեի քեզ տեսնելու հնարավորությունը, իսկ հիմա՝ չէ: Ինձ էդ պետք չի:
    Քայլում եմ փողոցով ու անգիտակցաբար (կամ լավ էլ գիտակցաբար՝ կեցցե ինքնախաբեությունը ) ընտրում հենց էն ճանապարհը, որի վրա աշխատանքիդ վայրն ա: Քեզ էդ ժամին, էդ վայրում պատահաբար տեսնելու հավանականությունը գրեթե զրո ա, բայց ես էդ չեմ ընկալում: Եթե մի փոքրիկ հույս կա, որ դու ինձ կտեսնես ու կհավատաս, որ ես ընտիր եմ առանց քեզ՝ էդ մեծ հաղթանակ կլինի: Ուղիղ մի տարի առաջ՝ էս օրը, դու ինձ ասում էիր, որ արդեն նշանված կգնանք մեր ամենամոտ մարդկանցից մեկի ծնունդին: Ինչ ծիծաղալու ա... Հիմա էդ ամենամոտ ընկերը բանակում ա, իսկ մենք էլ իրար հետ չենք:
    Էլի եկավ իմ մշտական սրտխառնոցի, բացած գրքի առջև նստած Էլիզալենդիա գնալու, նևրալգիաների ու քրոնիկ ռինիտի շրջանը: Վատ բաները պահպանվել են: Ինչ ծիծաղալու ա:
    Քննադատական վերաբերմունքս պահպանված ա: Երևի:
    Հ.Գ. О дивный новый мир...
    Հ.Գ.Գ. Կեցցե մայիսի 2-ը:
    Վերջին խմբագրող՝ GriFFin: 02.05.2015, 10:11:
    Vitam regit fortuna, non sapientia.

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.05.2015), Cassiopeia (03.05.2015), delicate (25.05.2015), Freeman (02.05.2015), Smokie (25.06.2015), Դատարկություն (02.05.2015), Նիկեա (05.05.2015), Վոլտերա (02.05.2015)

  9. #35
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Հպարտությունդ գեդնով ես տվել, ես գիտեի, որ չպիտի թողնեմ ինքնուրույն լինես: Էս ինչքա՞ն սխալ բաներ ես արել: Հիասթափեցնում ես ինձ:
    -Էդպես մի ասա: Մթություն էր պատել իրա սիրտը: Ինքը ոչ մի վատ բան չի արել: Ամեն ինչ արել ա արդարության ու օրենքի սահմաններում:
    -Աաաա: Դուք ինչքան շատ եք խոսում: Ամբողջ օրը բլա բլա էս, բլա բլա էն: Թողեք մարդ քնի մի քիչ: Ըըը, սոված եմ: Ի՞նչ կա ուտելու:
    -Սխալ ոչ մեկ լինել: Օ, հայերեն դժվար ա ինչ մտածել: Powerful you have become, the dark side I sense in you.
    -Էլիզա՞...
    -Էլիզա՞...
    -Լիզո՞կ
    -Eliza?
    Vitam regit fortuna, non sapientia.

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.05.2015), Smokie (25.06.2015), Այբ (04.05.2015), Նիկեա (05.05.2015), Վոլտերա (03.05.2015)

  11. #36
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչ նոր հանդիպում իմ նիհիլիստական ընթերցող։ Ամենաշատը քեզ կկարոտեմ։
    Vitam regit fortuna, non sapientia.

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (04.05.2015), Այբ (21.05.2015), Վոլտերա (04.05.2015)

  13. #37
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկա ասեմ, որ 10ից 9 եմ ստացել ու ասեմ, որ Srtikը հրաշք ա: Ինքը հրաշք մարդ ա!! Srtik չի է, մեեեեեծ ֆիզիոլոգիական հիպերտրոֆիկ սիրտ ա: Կարոտում եմ քեզ ու լիքը-լիքը բան ունեմ քո հետ կիսվելու, բայց էնքան բան կա կարդալու: 24 ժամը չի հերիքում: Ց
    Vitam regit fortuna, non sapientia.

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (12.05.2015), CactuSoul (12.05.2015), Cassiopeia (13.05.2015), Smokie (25.06.2015), Srtik (14.05.2015), Աթեիստ (12.05.2015), Նիկեա (13.05.2015), Վոլտերա (12.05.2015)

  15. #38
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ****
    Էն որ պիտի վատ լինեմ, շատ վատ, բայց լավ եմ ու էդ հեչ լավ չի: Մի բան էն չի: Աչկիս էնքան շոկոլադ եմ կերել, որ սերոտոնինը թռել ա երկինք ու չի թողնում, որ վատ լինեմ: Օֆ, օֆ:

    ****
    Ընթերցասրահում մի աղջիկ կա, իրա պատճառով եսօր մտա ակումբ, որ քեզ գրեմ: Նայի, ուրեմն արդեն մի շաբաթ ա հագնում ա սև մայկա, վրան գրած ` армянка по жизни, ստրինգ ու մարմնագույն շալվար: Ոնց ա ազդում իմ վրա էդ մարմնագույն շալվարը: Ոնց նստում ա մեջքը բացվում ա ու սառում ա խեղճը: Հեռախոսն էլ էն մեեեեծ սամսունգներից ա, որի ոչ էկրանային հատվածում լիքը քարիկներ են կպցրած ու կենտրոնում Հայաստանի դրոշն ա` քարիկապատ: Իրան հա զանգում են, դրա համար եմ հասցրել տեսնել:

    ****
    Ոնց եմ հոգնել կարդալուց: Բայց դե, ոնց որ ասեց կարդիոյիս դասախոսը. << Էրեխեք, մի բանով զբաղվեք: Մի բան արեք, կամ ամուսնացեք կամ բանավորներին պատրաստվեք>>: Քանի որ ամուսնանալու տարբերակը իմ դեպքում ձգտում է զրոի, մնաց պարապել:

    ****
    Ուրիշ, ո՞նց ես:
    Vitam regit fortuna, non sapientia.

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (22.05.2015), delicate (25.05.2015), Smokie (25.06.2015), Այբ (21.05.2015), մարիօ (21.05.2015), Նիկեա (23.05.2015), Վոլտերա (21.05.2015)

  17. #39
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, եսօր վատ եմ:
    Երեկ բախվեցի իրականության հետ:
    Երեկ հասկացա, որ չեմ ապրում ուղղակի գոյություն ունեմ: Կրծքավանդակիս վրա մեծ դոդոշ ա նստած ու իրա լպրծուն լեզուն փաթաթել ա կոկորդիս ու չի թողնում, որ շնչեմ: Ուզում եմ ամբողջ օրը խոսամ, կիսվեմ ու ծիծաղամ, բայց ժամանակ չկա: Ոչինչ մի օր կքնեմ ու վերջ:
    Երկար-երկար:
    Հ.Գ. Աչքիս լավ չի լինելու ամենինչ:
    Հ.Գ.Գ. Էլ չեմ կարոտում:
    Vitam regit fortuna, non sapientia.

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (25.06.2015), Դատարկություն (24.05.2015), Մուշու (24.05.2015), Նիկեա (24.05.2015), Վոլտերա (24.05.2015)

  19. #40
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն պահը, որ դու քեզ քո ընկերուհու պես ես պահում ու ինքը քեզ ասում ա. <<Դու դեբիլ ես>>: бальзам для души
    Vitam regit fortuna, non sapientia.

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    delicate (25.05.2015), Smokie (25.06.2015), Նիկեա (24.05.2015)

  21. #41
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն ինձ սիրելու, ամենամտերիմը ու անծանոթը լինելու, ինձ ամուր գրկելու ու արցունքներս սրբելու, հիստերիայի ժամանակ ապտակելու, մինչև ուշագնացություն ծիծաղեցնելու, ինձ չլսելու ու բաց թողնելու համար: Իսկ հիմա՝
    Թևերը կփռի մի անտես թռչուն...
    Ու չեն դողա թևերը նրա:
    Vitam regit fortuna, non sapientia.

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.06.2015), Cassiopeia (25.05.2015), Մուշու (26.05.2015), Նիկեա (26.05.2015), Վոլտերա (25.05.2015)

  23. #42
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ վատ ա, որ ինձ փոքր տարիքից սովորացրել են, որ ապտակելը վատ բան ա: Նենց ա, որ տանեցիքս իրանց են գլխացավից ազատել: Իմ ապտակածը լավն ու ջիգյարովն ա, բայց դեռ մի անգամ ա մարդու դեմքին տեղ հասել: Ախր էդ ապտակը էնքան բան կլուծեր: Ես դժբախտ եմ, ուզում եմ մեռնեմ, վատ ա ամեն ինչ...ճլտ մի հատ: Դիետան վնասակար ա, ո՞նց դաս չես անում, դու քանի՞ տարեկան ես, դու դեռ քննություն ես տալի՞ս...ճլտ երկու անգամ: Ու տենց ճլտ-ճլտ, ճլտ աջ, ճլտ ձախ: Վերջում դու քեզ ընտիր ես զգում: Լավ, ապտակել չի կարելի ջրային պիստալետ կպահեմ մոտս, հենց մեկը մի բան էն չանի կկրակեմ ^_^ Դեմք եմ ես:
    Հ.Գ. Մի ընկեր ունեի, որ ասում էի <<դեմք եմ>>: Ասում էր. << Դեպք ես>> : Ապուշ կատակ ա, բայց ժպտեցնող ա:
    Հ.Գ.Գ. Նոր բառ հորինեցի աչքիս:
    Հ.Գ.Գ.Գ. Մնաց 6 օր:
    Վերջին խմբագրող՝ GriFFin: 30.05.2015, 17:02:
    Vitam regit fortuna, non sapientia.

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.06.2015), Cassiopeia (30.05.2015), Mr. Annoying (30.05.2015), Smokie (25.06.2015), մարիօ (30.05.2015), Մուշու (30.05.2015), Նիկեա (31.05.2015), Վոլտերա (30.05.2015)

  25. #43
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նստած, իմ համար դաս եմ անում, մեկ էլ, պատուհանիս տակ ինչ որ մեկը խմած ու երգելով <<կեցցե Հայաստանը, բլա բլա բլա բլաբլա, ապրի իմ աշխարհը՝ թող կանգուն մնա>> անցնում ա: Չգիտեմ ո՞նց հասկացա, որ խմած էր...ինտուիցիա երևի: Հերիք չի ինքն էր երգում մի հատ էլ հեռախոսն էր ղռղռ երգում իրա հետ: Հասավ իմ պատուհանի տակ/մոտ, մի հատ <<իյա>> ասեց ու սկսեց ավելի ակտիվ երգել: Միշտ երազել եմ, որ իմ համար սերենադ երգեն, բայց էս մի քիչ ավել էր իմ սպասելիքներից: Ես չգիտեմ ով ա կառավարում էս աշխարհի վրա տեղի ունեցածը, բայց ինքը ընտիր ու ցինիկ հումորի զգացողություն ունի:
    Vitam regit fortuna, non sapientia.

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.06.2015), Cassiopeia (31.05.2015), Mr. Annoying (31.05.2015), Smokie (25.06.2015), Նիկեա (31.05.2015), Վոլտերա (31.05.2015)

  27. #44
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի պահ կար ուզում էի բոլորին ուղարկեի գրողի ծոցը: Լիքը բան ասեի ու գնայի: Բայց հիմա՝ փոշմանցեի: Բաժանվելուց հետո էլի փշերս դուրս են եկել` ոչ մեկին ինձ մոտ չեմ ուզում թողնել, բոլորի ասածը որպես վիրավորանք եմ ընկալում, նորից ամբողջ ուժով զզվում եմ մարդ տեսակից: Ոնց ես դու ինձ հիասթափեցրել homo sapiens...
    Բարև, հին բարեկամ: Անքնություն, վաղուց չէինք հանդիպել: Եկար, որ հիշացնես ես ո՞վ եմ, ինչի՞ն եմ արժանի: Ստացվեց: Հիշեցի:
    Մութ ա, շատ մութ ա:
    Vitam regit fortuna, non sapientia.

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (04.06.2015), Smokie (25.06.2015), Մուշու (02.06.2015), Նիկեա (03.06.2015), Վոլտերա (02.06.2015)

  29. #45
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասեց. << Խելացի աղջիկ ես, բայց լեզվանի ես: Չի կարելի էդքան կռվարար լինել>>: Ծիծաղացրեց ինձ ահագին: Երբեք չէի մտածի, որ քնությունը կարա էդքան թեթև անցնի:
    Ինձ դպրոցից հետո, դեռ ոչ մեկ սենց չէր ասել՝ խելացի ու լեզվանի: Երբեք չէի մտածի, որ ինձ էդ դուր կգա: Հիշում եմ, ոնց էի նեղվում երբ տենց էին ասում: Մտածում էի, որ ես կռվարար չեմ, պարզապես իմ կարծիքն եմ արտահայտում: Էհ, լավ ա: Շատ լավ ա... Իսկ որ իմանաս ի՞նչ հարց էր ընկել: Բայց պատմեցի, հավաքեցի ինձ ու պատմեցի:
    Էսօր ուզում էի կիսվել քո հետ, բայց զսպեցի ինձ: Էս պահին դու արժանի չես իմ հետ իմ հաղթանակները կիսելուն: Ես էդ ամենը կպահեմ ինձ: Դե ջիջիլ!
    Vitam regit fortuna, non sapientia.

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.06.2015), Mr. Annoying (06.06.2015), Smokie (25.06.2015), Մուշու (06.06.2015)

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Անքնություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 10.08.2020, 03:15
  2. .անքնություն
    Հեղինակ՝ pandec, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 19.05.2017, 00:00
  3. Անքնություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 07.01.2013, 16:57
  4. Անքնություն
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 07.08.2008, 07:54
  5. Անքնություն
    Հեղինակ՝ Narek Ktoyanc, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 23.01.2007, 00:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •