Չեմ սիրում հանրագիտարանային ոճով բացված թեմաներ: Բացել ես, սեփական ասելիքդ ունեցիր:
Իսկ ես կասեմ, որ բոլոր ժամանակների ամենահայտնի օպերային երգիչը Պավարոտտին չի, ոչ էլ՝ առավել ևս Կաբալյեն:Դա Մարիա Կալլասն Է: Եթե ձայնագրման տեխնիկան մի 200 տարի շուտ զարգացրած լինեին, չի բացառվում, որ ուրիշը կլիներ: Բայց ունենք էն, ինչ կա:
Կին, որ լեգենդ է դարձել ոչ միայն իր աստվածային ձայնի, այլև իր կյանքի շնորհիվ կամ պատճառով, որն ապրեց նույնքան դրամատիկ կերպով, որքան այն հերոսուհիները, որոնց կենդանություն էր տալիս:
Բոլորը, անկախ երաժշտական նախընտրություններից, կյանքում գոնե մի անգամ պետք ա լսեն էս ձայնը: Տեխնիկապես սարսափելի մեծ հնարավորությունների տեր էր, սակայն ովքեր ուզում են epicness-overdose-ից ուղեղի ճաքեր ստանալ, ապա առաջին հերթին նրա կատարմամբ պետք ա դրամատիկ պարտիաները լսեն (ցանկալի ա՝ լավորակ ականջակալներով). ինչպես, օրինակ՝
La Gioconda, "Suicidio!", 1952
Կալլասի վերաբերյալ շատ են քննարկում իր նիհարելու պատմությունը. ջահել ժամանակ կարգին թմբլ աղջիկ էր, բայց կարծեմ 1953թ-ից հետո միանգամից այնպես է նիհարում, որ նման կազմվածքով բալերինա լինելը կվայելեր: Էս ասում եմ նրա համար, որ դրա հետ են կապում մոտ 1957-58 թ.-երից սկսած իր ձայնի դեգրադացումը: Չնայած, որ իմ ու շատերի կարծիքով՝ դա ոչ միայն նիհարելու, այլև շատ այլ սթրեսերի հետևանք էր: Այդուհանդերձ, էդ թվերից հետո արված ձայնագրությունները, չնայած փոքր-ինչ ճղավող տեմբրի, ևս խիստ թանկարժեք են՝ իրենց անկրկնելի արտիստիկ մեկնաբանությունների, զգացմունքայնության, համարձակության, շշմեցնող տեխնիկական հնարավորությունների շնորհիվ:
Ես Կալլասին շատ եմ սիրում որպես խիստ համարձակ ու խիստ խելացի մի մարդու: Իր հետ հարցազրույները լսելիս ինտելեկտուալ գերհաճույք ես ապրում՝ նույնիսկ էն ժամանակ, երբ համաձայն չես հետը: Իրենով անվերջ կարելի ա ոգեշնչվել ու իրենից անվերջ կարելի ա սովորել:
![]()
Էջանիշներ