Ինչ ընտիր թեմա ա:
Իմ գործը մի քիչ հեշտ ա, քանի որ freelance եմ աշխատում, կարող եմ ինձ թույլ տալ կարդալ օրվա ամենասիրածս պահին՝
առավոտ շուտ՝ քնից արթնանալուն պես: ^_^ Այո՛, այո՛, դեռևս անկողնու մեջ, մի ժամ-երկու ժամ: Առաջ, երբ 9-ին գործի էի, կարդում էի
գիշերները, քնելուց առաջ, բայց դա էդքան էլ լավ չէր, որովհետև կարդացածիցդ ուղեղդ ակտիվանում ա, հաճախ անհանգիստ ես քնում դրա պատճառով (քնելուց առաջ ցանկալի ա ընդհանրապես ոչ մի ֆիզիկական կամ մտավոր լարում պահանջող բանով չզբաղվել):
Տրանսպորտի մեջ երբեմն կարդում եմ (եթե բախտս բերում ա՝ նստած եմ լինում

), բայց էս մեկն էլ վատ ա նրանով, որ շարժման մեջ կարդալուց շատերի մոտ գլխապտույտ ու սրտխառնոց կարող ա առաջանա (սկզբից գլխի էլ չեն ընկնում, որ պատճառը կարդալն ա): Դրա համար, եթե ընթերցանության ծարավ եք զգում, ու գլխապտույտ էլ խանգարում ա, կարող եք էդ ժամանակահատվածում
աուդիոգրքեր լսել. ձեր հեռախոսներով, mp3-player-ներով. ով ինչ ունի՝ մի խոսքով:

Էջանիշներ