User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Հայաստանաբնակ օտարերկրացիներ

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանաբնակ օտարերկրացիներ

    Թեման վերաբերում է օտարերկրացիներին, ովքեր կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնակություն են հաստատում Հայաստանում:
    Ինչպիսին է՞ իրենց հանդեպ վերաբերմունքը: Կապ ունի՞, թե որ երկրից են, թե քիչ թե շատ միատեսակ է վերաբերմքունը: Հարցս հայաստանցիներին է վերաբերվում:
    Շփում ունե՞ք էդպիսի մարդկանց հետ: Ինչու են եկել Հայաստան, ինչ են մտածում երկրի մասին: Ինտեգրվում են հասարկության մեջ, թե չէ:

    Իմ կողմից թեմային վերաբերող էն ասեմ, որ նկատել եմ, մենք՝ հայերս, մի այլ կարգի ցնցվում ենք (հուզվում, հպարտանում), երբ որևէ օտարերկրացի Հայաստանում ապրելով սկսում է հայերեն խոսել: Մինչդեռ մեզնից ամեն մեկը մի 3-4 լեզու գիտի՝ առանց զարմանալու դրա վրա: Էլ չեմ ասում, որ ցանկացած օտար երկրում ապրելուց մեզնից առնվազն քաղաքավարությամբ ակնկալում են իրենց լեզվով խոսել: Իսկ այ երբ օտարերկրացին է Հայաստանում հայերեն խոսում, լրիվ գժված ռեակցիա ենք ունենում: Թերարժեքության բարդու՞յթ (որ մեզ բանի տեղ են դրել, մեր լեզուն սովորել), թե՞ ուղղակի հայաստանաբնակ օտարերկրացիների հետ փորձի պակաս:

    Պատմեք մի քիչ:
    Ով ինչ փորձ ունի Հայաստանում բնակվող այլերկրացիների հետ:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.06.2014), Cassiopeia (12.06.2014), Lílium (13.06.2014), Sambitbaba (25.11.2018), Հարդ (24.02.2017), Նարե91 (12.06.2014), Նոյեմ (13.06.2014), Ուլուանա (25.06.2014), Ռուֆուս (12.06.2014), Տրիբուն (16.06.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռիփ, ես ընդհանրապես տպավորություն եմ ստացել, որ հայ հասարակությունը բավական փակ ա օտարների հանդեպ: Հյուր ընդունել, հյուրասիրել, ման տալ և այլն, սրանք լավ ստացվում են: Բայց երբ օտարը եկել ա Հայաստանում մնալու, ինտեգրման հետ կապված շատ ավելի լուրջ խնդիրներ կարա ունենա: Ես էդպիսի շատ զույգերի եմ իմացել, երբ ամուսիններից մեկն օտարերկրացի ա էղել: Իրանց մի մասը դեռ Հայաստանում են, մի մասը չդիմացան, գնացին: Բայց դժգոհությունները նույնն ա. անընդհատ մատնանշում են, որ օտար ա, «իրենցից չի», իսկ հայերեն խոսելու վրա ոչ թե ուրախանում են, այլ սկսում կասկածել, թե շպիոն ա:

    Լեզվի հետ կապված թերարժեքության բարդույթ բոլոր փոքր ազգերն էլ ունեն, մենակ մենք չենք: Դու պիտի տեսնես, թե էստեղ ոնց են գործիս տեղը ժողովուրդն ուրախանում իմ սովորած ամեն նոր բառի հետ ու համ էլ զարմանում են, որ էդքան պատրաստակամություն ունեմ սովորելու: Նույնն էլ Հոլանդիայում եմ զգացել, թեև էնտեղ էդքան շատ տեղացիների հետ չեմ շփվել:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.06.2014), Cassiopeia (12.06.2014), ivy (12.06.2014), Աթեիստ (12.06.2014), Ձայնալար (13.06.2014), մարդագայլուկ (12.06.2014)

  5. #3
    Մշտական անդամ Պիրիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2013
    Գրառումներ
    177
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շատ հետաքրքիր օտարերկրացիների եմ ճանաչում, որոնք ապրել/ապրում են Հայաստանում, բայց ամենահետաքրքիրը երևի Շտեֆանն ա, իրա մասին կպատմեմ /Բյուրը ու Դատարկը տեսել են իրան/

    իմ գերմանացի ընկերը մի ամիս մեր տանն էր ապրում, ինթերշիփի էր եկել, ինքը մեր Ռիկին նմանա շատ բաներով, օրինակ` գերազանց հայերեն գրում ու խոսում ա, իրա տպավորությունների, փորձի մասին կարող եք կարդալ իրա բլոգում` http://yerevanvanadzor.wordpress.com/

    մի քիչ ուշ ա արդեն, գնամ քնեմ, հետո ավելի մանրամասն կպատմեմ, դուք բլոգը քրքրեք, լիքը հետաքրքիր բաներ կան

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.06.2014), ivy (12.06.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Պիրիտ-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ հետաքրքիր օտարերկրացիների եմ ճանաչում, որոնք ապրել/ապրում են Հայաստանում, բայց ամենահետաքրքիրը երևի Շտեֆանն ա, իրա մասին կպատմեմ /Բյուրը ու Դատարկը տեսել են իրան/

    իմ գերմանացի ընկերը մի ամիս մեր տանն էր ապրում, ինթերշիփի էր եկել, ինքը մեր Ռիկին նմանա շատ բաներով, օրինակ` գերազանց հայերեն գրում ու խոսում ա, իրա տպավորությունների, փորձի մասին կարող եք կարդալ իրա բլոգում` http://yerevanvanadzor.wordpress.com/

    մի քիչ ուշ ա արդեն, գնամ քնեմ, հետո ավելի մանրամասն կպատմեմ, դուք բլոգը քրքրեք, լիքը հետաքրքիր բաներ կան
    Յաաա, ինքը հեչ Ռիկի նման չի Նախ Ռիկի նման լավ չի խոսում ինքը հայերեն, ահագին սովորելու տեղ ունի: Հետո էլ, Ռիկը ոնց որ հայ լինի, իսկ Շտեֆանն իր հայերեն խոսելով հանդերձ մեկ ա գերմանացի ա մնում:

  8. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ պարսիկներն էլի շատ ե՞ն Հայաստանում, ոնց է իրենց հանդեպ վերաբերմունքը։

  9. #6
    Մշտական անդամ Պիրիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2013
    Գրառումներ
    177
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Յաաա, ինքը հեչ Ռիկի նման չի Նախ Ռիկի նման լավ չի խոսում ինքը հայերեն, ահագին սովորելու տեղ ունի: Հետո էլ, Ռիկը ոնց որ հայ լինի, իսկ Շտեֆանն իր հայերեն խոսելով հանդերձ մեկ ա գերմանացի ա մնում:
    մի ամսից հետո ահագին լավ էր խոսում :p համ էլ ես Ռիկին համարյա չեմ ճանաչում, դրա համար էլ սխալվել եմ, երևի

  10. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ պարսիկներն էլի շատ ե՞ն Հայաստանում, ոնց է իրենց հանդեպ վերաբերմունքը։
    Ռիփ, այ պարսիկների մասին շատ էի ուզում գրել, էն էլ մտածեցի՝ թեմայից շեղում կլինի: Չգիտեմ՝ պարսիկներ որպես բնակիչներ շատ են, թե չէ: Համենայնդեպս, մոտիկից չեմ շփվել: Բայց ահավոր ա, երբ տոներին լիքը պարսիկ տուրիստներ են գալիս Հայաստան: Այսինքն, ինձ համար ահավոր չի. ահագին ուրախանում եմ դրանից, որովհետև լիքը փող են ծախսում, համ էլ բազմամշակութային համուհոտ-բան: Բայց պետք ա տեսնել ուրիշների վերաբերմունքը: Սովորաբար շուրջս լսում եմ. «Յախք, էս պարսիկներն էլի էկան» տիպի արտահայտություններ:

    Ի դեպ, անգամ սիրիահայերի համար բավական դժվար ա Հայաստանում ինտեգրվելը: Քանի անգամ իրանց հասցեին եմ վատ-վատ արտահայտություններ լսել, պատմություններ են պատմում, թե ոնց են սիրիահայ էրեխեքին դպրոցներում ճնշում, երիտասարդ տղաներին քյառթուները բազարների կանչում ու ծեծում:

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (13.06.2014), Աթեիստ (13.06.2014), Արէա (13.06.2014), Շինարար (13.06.2014), Ռուֆուս (13.06.2014)

  12. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու մեկ էլ մի խումբ մարդկանց մասին մոռացա գրել, որոնց դարդուցավին ամենատեղյակն եմ: Խոսքը հնդիկ ուսանողների մասին ա: Տրամաբանորեն վեց տարի Հայաստանում սովորելուց հետո պիտի ուզենային մեզ մոտ մնալ. ի վերջո, իրենց ստացած դիպլոմը մենակ մեր երկրում ա անցնում: Ուրիշ տեղ գնալու համար պիտի տարիներով լրացուցիչ քննություններ տան, որոնք իրանցից շատերն էդպես էլ չեն կարողանում հաղթահարել: Իսկ Հայաստանում հերիք չի դիպլոմն անցնում ա, դեռ վեց տարվա մեջ շատ լավ հայերեն են սովորում: Բայց արի ու տես, որ ոչ մեկը չի մնում, բացարձակապես ոչ մեկը: Մի կողմից, պետական քաղաքականության բացակայությունն ա. պայմաններ չեն ստեղծում, չեն քաջալերում, որ հնդիկները մնան: Դեռ ավելին՝ եթե գործի են դիմում, հային անպայման առավելություն են տալիս: Մյուս կողմից, հասարակ ժողովրդի վերաբերմունքն ա: Երբ հնդիկ ա անցնում, քիթները բռնում են, գռեհիկ-գռեհիկ խոսում են իրանց մասին՝ առանց մտածելու, որ էդ մարդը հայերեն հասկանում ա: Հետո, հլը հիշեք մենք ինչքան անպաշտպան ենք մեր երկրում, երբ դիմում ենք իրավապահ մարմիններին կամ առողջապահական համակարգին: Պատկերացրեք, նույնքան ավելի անպաշտպան են օտարերկրյա քաղաքացիները: Հնդիկը ծանր վիճակում ընդունվում ա հիվանդանոց, բժիշկները սկսում են դարդ անել, թե որտեղից ա փող ճարելու, որ վճարի: Ոստիկանին դիմում են, մատը մատին չի խփում: Ո՞վ կուզենա էդ պայմաններում մնա մեր երկրում:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (13.06.2014), Արէա (13.06.2014), Ուլուանա (25.06.2014), Ռուֆուս (13.06.2014)

  14. #9
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ի վերջո, իրենց ստացած դիպլոմը մենակ մեր երկրում ա անցնում:
    Լու՞րջ Ես ապշած եմ Բայց իրո՞ք չի անցնում: Մնացած բուհերի բակալավրիատն ու մաստեր-ը անցնում ա, բժշկականինը չէ՞: Չնայած հա, օրինակ Գերմանիայի օրինակով էլ, հիմանակնում չեն ընդունում մեր բժշկականի դիպլոմները:

  15. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նոյեմ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լու՞րջ Ես ապշած եմ Բայց իրո՞ք չի անցնում: Մնացած բուհերի բակալավրիատն ու մաստեր-ը անցնում ա, բժշկականինը չէ՞: Չնայած հա, օրինակ Գերմանիայի օրինակով էլ, հիմանակնում չեն ընդունում մեր բժշկականի դիպլոմները:
    Հա, որովհետև բժշկությունը լուրջ մասնագիտություն ա, հիմնականում ամեն երկրի դիպլոմ մենակ իր երկրում ա անցնում, որոշ բացառություններով (օրինակ, ԵՄ մի երկրի դիպլոմը մյուսում էլ կարա անցնի՝ լեզվին տիրապետելու պայմանով): Ու հաշվի առնելով մեր բժշկականի տված կրթության որակը, հաշվի առնելով, թե դա ինչքան ավելի անորակ ա, երբ անգլերեն են դասավանդում, հնդիկները մեծ շանս չունեն քննությունները հանձնելու (անգամ իրենց երկրում): Քանի հոգու գիտեմ, որ հինգ տարի առաջ ինձ հետ ավարտել են, բայց դեռ չեն հաղթահարել քննությունները: Մի քանիսին էլ, իհարկե, գիտեմ, որ հաղթահարել են:

    Իսկ Գերմանիան, ասեմ, ի տարբերություն մյուս երկրների, ընդունում ա մեր դիպլոմը Մենակ գերմաներեն ա պետք իմանալ:

    Հա, մի հնդիկի հիշեցի, որ Հայաստանում մնաց, բիզնես էր սկսել: Բայց ինքը ծայրահեղ աստիճանի կտցրած էր, ես նույնիսկ կասկածներ ունեի, որ հոգեկան հիվանդ ա կամ էլ Հայաստանի ձեռին էր հոգեկան հիվանդ դարձել (ու կարծեմ սենց թե նենց իրա մաման էլ հայ էր, եթե իհարկե չէր խաբում): Ինքը տենց էլ չկարողացավ բժշկականն ավարտել, չնայած բավական խելացի տղա էր: Հետո սկսեց մեկումեջ հայ աղջիկների հետ կապվել: Սաղի հետ կռիվներ էր անում, քյառթու բազարներ-բան: Ու նենց չի, որ ինտեգրվել էր: Անընդհատ պրոբլեմների մեջ էր:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (13.06.2014)

  17. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ պարսիկներն էլի շատ ե՞ն Հայաստանում, ոնց է իրենց հանդեպ վերաբերմունքը։
    Պարսիկներին նորմալ եմ վերաբերվում, պարսիկ ընկեր ունեմ, մեր հեծանվորդներից է: Հայաստանում կոնսերվատորիայում է սովորել, հիմա տեղյակ չեմ կոնկրետ ինչով է զբաղվում, բայց հայ ընկերուհի ունի ու ընդհանուր առմամբ շատ խելոք, զարգացած ու լավ տղա է: Ու ընտիր հայերեն է խոսում:

    Ի դեպ արտասահմանում հանդիպածս բոլոր պարսիկները շատ լավ մարդիկ են եղել ու գրեթե միշտ պարսիկներն ինձ ավելի հարազատ են թվացել, քան մնացած բոլոր ազգերը՝ վրացի, արաբ, ռուս, թուրք, հույն և այլն: Ու իրենց վերաբերմունքն էլ է հայերի մասին շատ լավը եղել, բոլորն ասում են, որ իրար հետ լիքը մշակութային նմանություններ ունենք, մեկն էլ նույնիսկ մտածում էր, որ մենք էլ ենք մուսուլման ու իրենց պես Նովրուզ ենք տոնում:
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (17.06.2014), Աթեիստ (17.06.2014), Արէա (17.06.2014), Արշակ (03.04.2018), Տրիբուն (16.06.2014)

  19. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես երբ որ ասում են հայերի եղբայր ժողովուրդ իմ համար առաջին հերթին նախ պարսիկներն են, հետո վրացիները ու մի քիչ էլ հույները, բայց ոչ երբեք ռուսները: Ռուսների հետ եթե որևէ նմանություններ էլ ունենք, ապա հիմնականում սովետից մնացած բացասական կողմերն են, նույնիսկ թուրքերի հետ ավելի շատ նմանություն կարելի է գտնել, քան թե ռուսների:

    Ու ինձ դուր չի գալիս, երբ դպրոցում հայոց պատմություն անցնելիս Պարսկաստանը միշտ բացասական գույներով է ներկայացվում՝ մուսուլման բնակչությամբ մեզ թշնամի պետություն ու փառք ռուսներին, որ մեզ ազատեցին պարսկական լծից: Հա, ճիշտ է, Վարդանանց պատերազմ, Շապուհ ու Նադիր Շահ մոռանալ պետք չէ, բայց նաև պետք է նշել, որ մենք մեր ամբողջ պատմության ընթացքում կապված ենք եղել Պարսկաստանի հետ, պարսկական մշակույթը մեր մշակույթի վրա շատ մեծ ազդեցություն է թողել, պարսկական ծագումով թագավորներ ենք ունեցել, մեր լեզվի բառապաշարի մոտ կեսը պարսկերենից փոխառություններ են ու էս պահին տարածաշրջանում մեր ամենակարևոր դաշնակիցներից մեկն է:
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.06.2014), ivy (17.06.2014), Quyr Qery (19.06.2014), Աթեիստ (17.06.2014), Արէա (17.06.2014), Արշակ (03.04.2018), Շինարար (17.06.2014), Տրիբուն (17.06.2014)

  21. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարսիկներին նորմալ եմ վերաբերվում, պարսիկ ընկեր ունեմ, մեր հեծանվորդներից է: Հայաստանում կոնսերվատորիայում է սովորել, հիմա տեղյակ չեմ կոնկրետ ինչով է զբաղվում, բայց հայ ընկերուհի ունի ու ընդհանուր առմամբ շատ խելոք, զարգացած ու լավ տղա է: Ու ընտիր հայերեն է խոսում:

    Ի դեպ արտասահմանում հանդիպածս բոլոր պարսիկները շատ լավ մարդիկ են եղել ու գրեթե միշտ պարսիկներն ինձ ավելի հարազատ են թվացել, քան մնացած բոլոր ազգերը՝ վրացի, արաբ, ռուս, թուրք, հույն և այլն: Ու իրենց վերաբերմունքն էլ է հայերի մասին շատ լավը եղել, բոլորն ասում են, որ իրար հետ լիքը մշակութային նմանություններ ունենք, մեկն էլ նույնիսկ մտածում էր, որ մենք էլ ենք մուսուլման ու իրենց պես Նովրուզ ենք տոնում:
    Ռուֆ, ես վատանում եմ դրսերում հանդիպածս պարսիկներից Իհարկե դա կարա պայմանավորված լինի իմ տանտիրոջով, իրա միացրած մուղամով ու պարսիկ փարթիներով Էրեկ էլ ինչ-որ պարսկական ուտելիք հյուրասիրեց, ստամոքսս խանգարվեց: Մի խոսքով, ես պարսիկների հետ ընդհանրություն չեմ տեսնում: Բայց հեչ դեմ չեմ Հայաստանում իրանց ներկայությանը: Ինչքան շատ, էնքան լավ:

  22. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես երբ որ ասում են հայերի եղբայր ժողովուրդ իմ համար առաջին հերթին նախ պարսիկներն են, հետո վրացիները ու մի քիչ էլ հույները, բայց ոչ երբեք ռուսները: Ռուսների հետ եթե որևէ նմանություններ էլ ունենք, ապա հիմնականում սովետից մնացած բացասական կողմերն են, նույնիսկ թուրքերի հետ ավելի շատ նմանություն կարելի է գտնել, քան թե ռուսների:

    Ու ինձ դուր չի գալիս, երբ դպրոցում հայոց պատմություն անցնելիս Պարսկաստանը միշտ բացասական գույներով է ներկայացվում՝ մուսուլման բնակչությամբ մեզ թշնամի պետություն ու փառք ռուսներին, որ մեզ ազատեցին պարսկական լծից: Հա, ճիշտ է, Վարդանանց պատերազմ, Շապուհ ու Նադիր Շահ մոռանալ պետք չէ, բայց նաև պետք է նշել, որ մենք մեր ամբողջ պատմության ընթացքում կապված ենք եղել Պարսկաստանի հետ, պարսկական մշակույթը մեր մշակույթի վրա շատ մեծ ազդեցություն է թողել, պարսկական ծագումով թագավորներ ենք ունեցել, մեր լեզվի բառապաշարի մոտ կեսը պարսկերենից փոխառություններ են ու էս պահին տարածաշրջանում մեր ամենակարևոր դաշնակիցներից մեկն է:
    Հա, եղբայրության հետ համաձայն եմ: Միշտ որ ինձ հարցնում են՝ Հայաստանը որ երկրի հետ ա լավ, ասում եմ՝ Պարսկաստանի: Սաղ աչքերը կլորացած ինձ են նայում, ասում եմ՝ դե եքա պատմություն ենք իրար հետ անցել: Ու անգամ ԱՄՆ-Պարսկաստան հակամարտության մեջ ես Պարսկաստանի կողմից եմ

  23. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, ես վատանում եմ դրսերում հանդիպածս պարսիկներից Իհարկե դա կարա պայմանավորված լինի իմ տանտիրոջով, իրա միացրած մուղամով ու պարսիկ փարթիներով Էրեկ էլ ինչ-որ պարսկական ուտելիք հյուրասիրեց, ստամոքսս խանգարվեց: Մի խոսքով, ես պարսիկների հետ ընդհանրություն չեմ տեսնում: Բայց հեչ դեմ չեմ Հայաստանում իրանց ներկայությանը: Ինչքան շատ, էնքան լավ:
    Բյուր, քո պարսիկ տանտիրոջ նկարը տեսել եմ, ոնց որ քյառթ հայերից լինի, դրա նման Հայաստանում թափած են Բայց ինձ միշտ էն զարգացածներն են հանդիպել, սիրուն հագուկապով, դրսում սովորած, Իրանի ներկա կառավարությունից փախած, լիբերալ մտածելակերպով հետաքրքիր մարդիկ: Ու իրենց տեսնելիս մտքովդ չէր անցնի, որ պարսիկ են, իտալացու, հույնի տեսք ունեն:
    I may be paranoid but no android!

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •