Մի քանի ամսում էսպես հայերեն է սովորել
Մի քանի ամսում էսպես հայերեն է սովորել
Մի տարում սենց լավ հայերե՞ն : Շշմելու բան ա: Ես դեռ ոչ մի օտարերկրացու չեմ տեսել, որ նույնիսկ մի քանի տարում սենց խոսի: Իրոք ապրի: Ինչքան սահուն էր խոսում ու հիմնականում ճիշտ: Լիքը հայեր, նույնիսկ Հայաստանում տասնյակ տարիներ ապրելով, սենց չեն խոսում:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իրականում շշմելու չի ինձ թվում ա։ Ինքը մի լավ բան ասեց, իրա օտարերկրացի լինելու փաստը նախատրամադրվածություն ա ստեղծում։ Որի ֆոնին իրա խոսալը զարմանալի ա թվում։ Բայց եթե ուշադիր լսում ես բառերը կրկնվում են։ Այ արտասանությունը իրոք որ լավ մակարդակի վրա ա ։) Կարծում եմ խոսակցական պրակտիկան իրա դերը ունի, որ շատ նաթիվ սփիքըրների հետ ա շփվում էլի։
SWTS
StrangeLittleGirl (25.11.2018)
Լիզբեթը ճիշտ ա ասում։ Ինչ֊որ զարմանալի մակարդակ չկա։ Նախադասությունները բավական պարզ են, զրույցի թեման էլ հետը։ Մոտավորապես B2 մակարդակ ա երևում, իսկ B2 մակարդակը մի տարում լեզվակիրների մեջ ապրելով ու ժամանակ տրամադրելով լեզու սովորելուն ռեալ, սովորական բան ա։ Ուղղակի շատ օտարեկրացիներ էդ ջանքն էլ չեն թափում։
Այ զարմանալի հայերենը ակումբի Րիկն ա խոսում, որ ժարգոններից բռնած բարբառներով վերջացրած ամեն մի նրբություն գիտի։
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
«Այսօր» լրատվական կայքում հայտնաբերեցի․ ինչ լավն էր՝ իր համով հայերենով (հայրենասիրունությո՜ւն) ու իր «հնդկական կինո» սիրային պատմությամբ
boooooooom (25.05.2019), John (25.05.2019), Progart (25.05.2019), Sambitbaba (25.05.2019), Varzor (25.05.2019), Աթեիստ (25.05.2019), Ուլուանա (25.05.2019), Տրիբուն (25.05.2019)
Ինչ լավն էին : Ինչ պարզ ու անկեղծ տղա էր: Բա հայերեն խոսելն ինչ հավես էր :
Բայց էս թեման ինչ պոզիտիվ ա, չէ՞ :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ