User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Հայաստանաբնակ օտարերկրացիներ

  1. #16
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես երբ որ ասում են հայերի եղբայր ժողովուրդ իմ համար առաջին հերթին նախ պարսիկներն են, հետո վրացիները ու մի քիչ էլ հույները, բայց ոչ երբեք ռուսները: Ռուսների հետ եթե որևէ նմանություններ էլ ունենք, ապա հիմնականում սովետից մնացած բացասական կողմերն են, նույնիսկ թուրքերի հետ ավելի շատ նմանություն կարելի է գտնել, քան թե ռուսների:

    Ու ինձ դուր չի գալիս, երբ դպրոցում հայոց պատմություն անցնելիս Պարսկաստանը միշտ բացասական գույներով է ներկայացվում՝ մուսուլման բնակչությամբ մեզ թշնամի պետություն ու փառք ռուսներին, որ մեզ ազատեցին պարսկական լծից: Հա, ճիշտ է, Վարդանանց պատերազմ, Շապուհ ու Նադիր Շահ մոռանալ պետք չէ, բայց նաև պետք է նշել, որ մենք մեր ամբողջ պատմության ընթացքում կապված ենք եղել Պարսկաստանի հետ, պարսկական մշակույթը մեր մշակույթի վրա շատ մեծ ազդեցություն է թողել, պարսկական ծագումով թագավորներ ենք ունեցել, մեր լեզվի բառապաշարի մոտ կեսը պարսկերենից փոխառություններ են ու էս պահին տարածաշրջանում մեր ամենակարևոր դաշնակիցներից մեկն է:
    Լրիվ հետդ համաձայն եմ: Հույների մասով էլ ասեմ, որ նայած որտեղի հույները: Օրինակ Տրապիզոնի հույները մեր հետ շատ ընդհանրություններ ունեն: Ու իրանք էլ հայերին ախպեր են համարում: Բուն Հունաստանի հույներն ավելի քիչ: Բայց, ընդհանուր առմամբ մեր պես ռաբիզ, քյառթու ժողովուրդ են: Աթենքը վերջին քսան տարում շատ ա եվրոպականացել, բայց խորը Հունաստանը հաճախ մեր Աբարան-Գեղարքունիք-Սյունիքց ոչ մի բանով չի տարբերվում: Իրանց քյառթն էլ «մավրոֆորեմենո զվուրո»-ն ա, որը նշանակում «սև հագած հոլ»: Կամ ուղղակի «զվուրո»- հոլ: Հոլ ասելով ի նկատի ունեն աղջիկների կողքերը հավայի ֆռֆռացող, ծիծակ կոշիկներով, թուրքոբարոք լսող ապերո

    Մի բան էլ ավելացնեմ, որ մենք մշակույթով ու պատմությամբ Կովկասի հետ ոչ մի ընդհանուր բան չունենք: Մենք կովկասցի երբերք չենք եղել ու չենք, ու փիս չի դզում, որ նույն ռուսները կամ ուրիշները մեզ կովկասցի են ասում, չեչեն-մեչենների հետ: Մենք մերձավոր արևելյան ժողվուրդ ենք: Պարսիկները դեռ մի կողմ, շատ ընդհանուր բաներ ունենք քրդերի ու ասորիների հետ:

    Թեմայի շրջանակներում - մոտ ընկերներիցս ու կոլեգաներիցս մեկը ֆրանսիացի ա, ու արդեն մոտ քսան տարի ա բնակվում ա Հայաստանում: Լրիվ ինտեգրվել ա: Կինը հայ ա: Ինքը հայերեն ահագին խոսում ա, բայց ռուսերեն գործի բերումով ավելի լավ ա խոսում: Լրիվ ապրում ա հայկական քաղաքական, սոցիալական, մշակութային, կենցաղային կյանքով: Որ իրար հետ դուրսն ենք լինում, ինձանից շուտ ասում. «հոգնեցինք, գնանք տուն, ընտանիք, ընգերութուն, շրջապատ ... »: Խաշի սեզոնին էլ առաջինն ա տրիվոգը դնում, որ գնանք խաշ ուտելու:

    Վերաբերմունքս Հայաստանում բնակվող օտարեկրացիների նկատմամբ դրական ա՝ անկախ սեռից, գույնից, կրոնից: Հնդիկ ու պարսիկ լիքը ուսանողներ կան, որ հետո մնում են Հայաստանում: Վերջին անգամ պապաս հիվանդանոցում էր, բժիշկներից մեկը հնդիկ էր: Ինձանից լավ էր հայերեն խոսում, լավ էլ բարեխիղճ բժիշկ էր: Ցավում եմ, որ աֆրիկացիներ դեռ փաստացի չկան: Հույս ունեմ մի օր մենք էլ կունենանք աֆրիկյան երկրներից որոշակի ներհոսք: Էտ ահագին կսիրունացներ ու կհետաքրքրացներ մեր ահավոր միագույն հասարակությունը:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (17.06.2014), Quyr Qery (19.06.2014), Աթեիստ (17.06.2014), Ձայնալար (17.06.2014), Նաիրուհի (17.06.2014), Շինարար (17.06.2014), Ռուֆուս (17.06.2014)

  3. #17
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրիբուն ձյա, հնդիկը հաստա՞տ բժիշկ էր, թե՞ ուսանող էր, որը տվյալ պահին հիվանդանոցում կա՛մ պրակտիկա էր անցնում, կա՛մ դասի էր: Եթե իսկական բժիշկ էր, էդ շատ լավ ա, բայց մի քիչ հավատս չի գալիս: Ախր իրանք սաղ ուղղակի փախնում են Հայաստանից ավարտելուց հետո:

  4. #18
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ձյա, հնդիկը հաստա՞տ բժիշկ էր, թե՞ ուսանող էր, որը տվյալ պահին հիվանդանոցում կա՛մ պրակտիկա էր անցնում, կա՛մ դասի էր: Եթե իսկական բժիշկ էր, էդ շատ լավ ա, բայց մի քիչ հավատս չի գալիս: Ախր իրանք սաղ ուղղակի փախնում են Հայաստանից ավարտելուց հետո:
    Բժիշկ էր:

    Ու մեր մեջ ասած պապայիս մուղամով ասել էր, որ մոտ ժամանակներս Հայաստանից թռնելույա, դավադիտ էր եղել Կինը հայ էր, դրա համար էլ էտքան դիմացել էր:

  5. #19
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավում եմ, որ աֆրիկացիներ դեռ փաստացի չկան: Հույս ունեմ մի օր մենք էլ կունենանք աֆրիկյան երկրներից որոշակի ներհոսք: Էտ ահագին կսիրունացներ ու կհետաքրքրացներ մեր ահավոր միագույն հասարակությունը:
    Աֆրիկացիների համար բարդ ա, եթե նույնիսկ մտքներին լինի էլ, փողոցում մատով են ցույց տալիս, կղժժան էլ: Ոչ մեկի հաճելի չի, երբ փողոցում քայլելիս իրան նայում են որպես ցուցանմուշի:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.06.2014, 09:58:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ուլուանա (25.06.2014), Տրիբուն (17.06.2014)

  7. #20
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Աֆրիկացիների համար բարդ ա, եթե նույնիսկ մտքներին լինի էլ, փողոցում մատով են ցույց տալիս, կղժժան էլ: Ոչ մեկի հաճելի չի, երբ փողոցում քայլելիս իրան նայում են որպես ցուցանմուշի:
    Ուզենք-չուզենք՝ սկզբում տենց է լինելու, մինչև մարդկանց աչքը սովորի։ Իսկ աչքը սովորելու համար տեսնել է պետք։ Նենց չի, որ ես իմ տեսած բոլոր ոչ սովորական բաների կողքով կարողանում եմ անտարբեր անցնել («բան» բառից խնդրում եմ չվիրավորվել )
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (17.06.2014)

  9. #21
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզենք-չուզենք՝ սկզբում տենց է լինելու, մինչև մարդկանց աչքը սովորի։ Իսկ աչքը սովորելու համար տեսնել է պետք։ Նենց չի, որ ես իմ տեսած բոլոր ոչ սովորական բաների կողքով կարողանում եմ անտարբեր անցնել («բան» բառից խնդրում եմ չվիրավորվել )
    Դե մենք կարող ա ուզենք-չուզենք, աֆրիկացիները միանգամից չուզում են:

  10. #22
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս բժշկականի գետնանցումում բան էինք պրինտ անում, մի հնդիկ ուսանող եկավ` մեյլից ինչ-որ բան պիտի տպեր: Հիմա էս տղան աթոռի վրա նստած պետքական նամակն է փնտրում, իսկ աշխատողները մուննաթով հա ինչ-որ կերպ բզում են. մեկ ասում են աթոռդ մի քիչ առաջ դիր, մեկ` արագացրու, խանգարում ես, այնինչ միևնույն ժամանակ ջան-ջիգյարով էին խոսում հայ քյարթ տղերքի հետ: Մի 5 րոպե էլ դեռ չէր անցել, երբ աշխատողը եկավ ու բռնեց էս տղայի մեյլի էջը printscreen արեց ու տպեց` բա թե էս էիր ուզում, չէ՞:
    Մենք դուրս եկանք, մի քանի րոպե անց դուրս եկավ հնդիկ տղան` ձեռքերը դատարկ էր, դե իրեն հաստա՜տ սքրինշոթը պետք չէր:

    Մեր ժողովրդի մեծ մասի համար «արտասահմանցի» ասվածը մենակ ամերիկացիներն են ու եվրոպացիները` չհաշված Արևելյան Եվրոպան, իսկ մնացածն իրենց համար զզվելի ու անհանդուրժելի են: Բոլոր հնդիկներից հոտ ա գալիս, բոլոր պարսիկներն անբարոյական են...

    Առաջ մտածում էի, որ էս նացիոնալիզմով ա պայմանավորված, բայց Սիրիայի դեպքերից հետո, երբ Հայաստան լիքը սիրիահայեր եկան, հասկացա, որ ազգայնականությունը հեչ կապ չունի: Սիրիահայ հարևաններ ունեինք, երեխեքը դպրոց էին գնում ու սկզբնական շրջանում օր չկար, որ երեխեքը լացակումաց չգային ու պատմեին, թե ոնց են իրենց ծաղրում իրենց լեզվի համար: Մի անգամ էլ երթուղայինում սիրահայերը զրուցում էին, մի կին քթի տակ մրթմրթաց, թե երբ են սրանք իրենց հաչոցը վերջացնելու... Բայց հենց հերթը հասնում է պրոֆիլի նկարը #safeKessab դնելուն կամ սոված աֆրիկացի երեխեքի նկարներ տարածելուն, բոլորն ինքնամոռաց անում եմ:

    Քիթս կտրեմ, թե կհասկանամ էս ժողովրդի մտածելակերպը. իրենք բողոքում են, որ երկիրը երկիր չի, առիթը բաց չեն թողնի, որ անլեգալ ճանապարհով եվրոպական որևէ երկիր կամ ԱՄՆ խցկվեն, բայց երբ Հայաստան օտարերկրացիներ են գալիս, իրենք թույն հայրենասեր են դառնում ու ուզում են բոլոր «չզարգացած անբարոյականներ»-ին քշել իրենց երկրից:
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 17.06.2014, 11:10:

  11. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (17.06.2014), Quyr Qery (19.06.2014), Tiger29 (17.06.2014), Աթեիստ (17.06.2014), Արէա (17.06.2014), Արևածագ (18.06.2014), Շինարար (17.06.2014), Ուլուանա (25.06.2014), Ռուֆուս (17.06.2014), Տրիբուն (17.06.2014)

  12. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բժիշկ էր:

    Ու մեր մեջ ասած պապայիս մուղամով ասել էր, որ մոտ ժամանակներս Հայաստանից թռնելույա, դավադիտ էր եղել Կինը հայ էր, դրա համար էլ էտքան դիմացել էր:
    Հա, հնդիկները շատ են հայերի հետ ամուսնանում, բայց որպես կանոն կնոջը հետները Հնդկաստան են տանում: Մալադեց կնիկ, որ էդքան կարացել ա մարդուն պահի

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Աֆրիկացիների համար բարդ ա, եթե նույնիսկ մտքներին լինի էլ, փողոցում մատով են ցույց տալիս, կղժժան էլ: Ոչ մեկի հաճելի չի, երբ փողոցում քայլելիս իրան նայում են որպես ցուցանմուշի:
    Մենակ աֆրիկացիները չեն, բլոնդ, հնդիկ, ցանկացած ազգություն, որը տարբերվում ա հայերից: Հլը Ռիկից հարցրու, ինքը կասի, թե փողոցում ինչքան են իրան մատով ցույց տալիս:

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզենք-չուզենք՝ սկզբում տենց է լինելու, մինչև մարդկանց աչքը սովորի։ Իսկ աչքը սովորելու համար տեսնել է պետք։ Նենց չի, որ ես իմ տեսած բոլոր ոչ սովորական բաների կողքով կարողանում եմ անտարբեր անցնել («բան» բառից խնդրում եմ չվիրավորվել )
    Լիլ ջան, աչքը չի սովորի, որովհետև ի սկզբանե մեր հասարակությունն անհանդուրժող ա օտարների նկատմամբ: Անհանդուրժող ա, դրա համար չեն գալիս, ոչ թե աչքները սովոր չի, դրա համար մատով են ցույց տալիս:

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (19.06.2014), Աթեիստ (17.06.2014), Շինարար (17.06.2014), Ռուֆուս (17.06.2014), Տրիբուն (17.06.2014)

  14. #24
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Աֆրիկացիների համար բարդ ա, եթե նույնիսկ մտքներին լինի էլ, փողոցում մատով են ցույց տալիս, կղժժան էլ: Ոչ մեկի հաճելի չի, երբ փողոցում քայլելիս իրան նայում են որպես ցուցանմուշի:
    Ապեր, մեր մոտ մատով են ցույց տալիս ցանկացած մարդու, որը իրանցից մի քիչ տարբերվում ա: Ստեղ սիրիահայերի օրինակը շատ տեղին բերեցին: Որ մտածում ես, մինչև հիմա Հայաստանում տեղացի vs ախպար խնդիրը կա նույնիսկ էն մարդկանց նկատմամբ, որոնք դեռ 40-50-ականներին են հայրենադարձվել: Ինքս մասնակիորեն տենց ընտանիքից եմ, գիտեմ էտ ինչ ա Էս ամեն ինչը գալիս ա սահմանափակ աշխարհայացքից: Չտես ենք ու անկիթ, ապեր:

    Աֆրիկացիների մասով, եղբայր ... աֆրիկացիները, (գոնե իմ ճանաչածները, իսկ ես շատերի հետ եմ առիթ ունեցել ծանոթ լինելու ու ընկերություն անելու) մի հատ հետաքրքիր հատկանիշ ունեն. իրանք շատ արագ ու շատ հեշտ մարդկանց դրական են տրամադրում իրենց նկատմամբ, քանի որ բնավորությամբ թեթև են, պահանջկոտ չեն, պարզ են նայում կյանքին, լավ հումոր ունեն, արտակարգ երաժշտության ու ռիթմի զգացողություն ունեն: Իրանց ուղղակի ժամանակ ա պետք, որ իրանք արագ ինտեգրվեն ցանկացած հասարակության մեջ: Իրանք էտ ավելորդ բարդացված ազգային պատկանելության ու ինքնության, կրոնի, պատմության խնդիր որպես կանոն չեն ունենում: Սա հատկապես վերաբերվում ա արևմտյան աֆրիկայի ժողովուրդներին, որտեղ տեղական ցեղերը միախառնված են ամերիկայից հետ գնացած, կրեոլ խոսող, նախիներին ու պատմությունը կորցրած, նախկինում ստրկացված աֆրիկացիների հետ:

    Աֆրիկացիների հետ շփվելն ու ընկերություն անելը շատ ավելի հաճելի ա, քան օրինակ միջին վիճակագրական եվրոպացու հետ շփվելն ու ընկերություն անելը, որոնք չնայած մեր իբր հասկացած եվրոպացին են, բայց հաճախ մեր պես կոմպլեքսներ ունեն, ինչ-որ հոգեբանական ու պատմամշակութային բեռ են ուսներին տանում - հատկապես արևելյան Եվրոպայի ժողովուրդները:

  15. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (17.06.2014), John (25.06.2014), Quyr Qery (19.06.2014), Արէա (17.06.2014), Արևածագ (18.06.2014), Նաիրուհի (18.06.2014), Շինարար (17.06.2014), Ռուֆուս (17.06.2014)

  16. #25
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս կնոջ մասին մի անգամ ֆորումում գրվել էր, բայց չեմ գտնում որտեղ էր: Հրաշք անձնավորություն մը

    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (25.11.2015), Ruby Rue (25.06.2014), Ձայնալար (25.06.2014), Ուլուանա (25.06.2014), Վիշապ (10.08.2018)

  18. #26
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ նոր էի եկել ԱՄՆ, էստեղ մի ամերիկացի աղջկա հետ էինք ծանոթացել, որը դրանից մի քանի տարի առաջ երկու տարի Հայաստանում էր ապրել իր հնդիկ ընկերոջ հետ։ Արդեն չեմ հիշում՝ ինչ ծրագրով էր եկել, միայն գիտեմ, որ աշխատում էին էնտեղ։ Հայաստանում էդ աղջիկն ապրել էր Սևանում՝ ինչ–որ մեկի տանը։ Մեծ ուրախությամբ ու կարոտով էր հիշում Հայաստանում ապրած օրերը։ Շատ գոհ էր էն ընտանիքից, որոնց տանն ապրում էր, հատկապես ուտելիքն էր շատ հավանել ու կարոտում։ Ընդ որում՝ անհոգ ծիծաղով պատմում էր, թե ոնց էր ինքն ամեն օր առաջին հարկից երկրորդ հարկ դույլերով ջուր կրում, որ լողանար՝ լցնովի, էլի ։ Ու դրանից հեչ չէր նեղվում։ Ահագին զարմացել էինք, որ նույնիսկ անբարենպաստ պայմանների մասին մարդը, փաստորեն, ոչ թե տհաճությամբ է հիշում, այլ էդպես ուրախ–զվարթ։ Մարդկանցից էլ էր ահագին գոհ, ասում էր, որ բոլորը պատրաստակամ փորձում էին օգնել, երբ ինչ–որ բան էր պետք լինում և այլն։

    Ինքը մի քիչ գիտեր հայերեն, բայց ասում էր, որ իր հնդիկ ընկերը բավական վարժ հայերեն խոսել էր սովորել։ Ու ընդհանուր որ պատմում էր, հասկանում էիր, որ մարդը էնտեղի բոլոր հնարավոր ծանր պայմանները տեսել է, բայց էդ ամենով հանդերձ՝ իրեն Հայաստանում շատ դուր էր եկել, ու նույնիսկ ասեց, որ իր ընկերոջ հետ մտածում են ի վերջո վերադառնալ Հայաստան, էնտեղ ապրել։ Էդ ընկերը Սևանում իրենց հյուրընկալող ընտանիքի հետ ինչ–որ լավ մտերմացել էր, միասին ինչ–որ բիզնես էին ուզում հիմնել էնտեղ, էդպես ապրել Հայաստանում։ Իհարկե, շատ բաներ փոխվեցին դրանից հետո, հիմա դժվար թե վերադառնան, բայց ամեն դեպքում մարդիկ էդքան լավ էին իրենց զգացել Հայաստանում։ Դե, ընկերոջը չեմ հանդիպել, չգիտեմ՝ ինչ տիպի մարդ է, բայց աղջիկը կյանքին բավական թեթև նայող, ուրախ բնավորության տեր մարդ է։

    Էս աղջկա դեպքն, իհարկե, տիպիկներից չի, բայց ընդհանրապես հիմա մտածում եմ, որ երբ օտարերկրացիներն ի սկզբանե գիտեն, որ ժամանակավոր են, էնպիսի բաներն, ինչպես, օրինակ, առաջին հարկից երկրորդ հարկ դույլերով ջուր կրելն է, կարող են ընկալել որպես հետաքրքիր արկած, էքսրիմի կարգի, ոչ թե որպես ծանր պայմաններ , ու էդ տեսակետից նայելով՝ երևի կարելի է թեթև տանել ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (25.06.2014), Norton (25.06.2014), Ruby Rue (25.06.2014), Աթեիստ (25.06.2014), Արշակ (03.04.2018), Ձայնալար (25.06.2014), Շինարար (25.06.2014), Ռուֆուս (25.06.2014), Վիշապ (10.08.2018), Տրիբուն (25.06.2014)

  20. #27
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ հենց որ բոլորս հասկանանք, որ մենք բոլորս հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուջ օրից, կսթրվենք տեղներս ու հանգիստ կապրենք մեր երկրում )

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (25.06.2014), Արշակ (03.04.2018), Շինարար (25.06.2014), Ռուֆուս (26.06.2014), Վիշապ (10.08.2018)

  22. #28
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ հենց որ բոլորս հասկանանք, որ մենք բոլորս հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուջ օրից, կսթրվենք տեղներս ու հանգիստ կապրենք մեր երկրում )
    Էս մտքին հանգեց մի խելացի օլիգարխ ու հորինեց կրոնը:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (25.06.2014)

  24. #29
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելի հարմար թեմա չգտա. էստեղ եմ դնում։
    Մեդիամաքսի ու Դիլիջանի միջազգային դպրոցի համատեղ նախագիծը` Հայաստանն իմ աչքերով։ Դիլիջանում սովորող օտարերկրացի ուսանողների մտքերը` Հայաստանի մասին։ Դեռ ոնց որ թե մի հոդված կա, հետաքրքիր է` հետո ինչեր կլինեն։

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (02.04.2018), Ուլուանա (03.04.2018), Տրիբուն (02.04.2018)

  26. #30
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայով տեսանյութ․

    Վերջին խմբագրող՝ ivy: 10.08.2018, 19:41:

  27. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.08.2018), Աթեիստ (19.08.2018), Արէա (10.08.2018), Գաղթական (11.08.2018), Նաիրուհի (21.03.2019), Ուլուանա (16.08.2018), Ռուֆուս (11.08.2018), Վիշապ (10.08.2018)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •