Թեման վերաբերում է օտարերկրացիներին, ովքեր կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնակություն են հաստատում Հայաստանում:
Ինչպիսին է՞ իրենց հանդեպ վերաբերմունքը: Կապ ունի՞, թե որ երկրից են, թե քիչ թե շատ միատեսակ է վերաբերմքունը: Հարցս հայաստանցիներին է վերաբերվում:
Շփում ունե՞ք էդպիսի մարդկանց հետ: Ինչու են եկել Հայաստան, ինչ են մտածում երկրի մասին: Ինտեգրվում են հասարկության մեջ, թե չէ:
Իմ կողմից թեմային վերաբերող էն ասեմ, որ նկատել եմ, մենք՝ հայերս, մի այլ կարգի ցնցվում ենք (հուզվում, հպարտանում), երբ որևէ օտարերկրացի Հայաստանում ապրելով սկսում է հայերեն խոսել: Մինչդեռ մեզնից ամեն մեկը մի 3-4 լեզու գիտի՝ առանց զարմանալու դրա վրա: Էլ չեմ ասում, որ ցանկացած օտար երկրում ապրելուց մեզնից առնվազն քաղաքավարությամբ ակնկալում են իրենց լեզվով խոսել: Իսկ այ երբ օտարերկրացին է Հայաստանում հայերեն խոսում, լրիվ գժված ռեակցիա ենք ունենում: Թերարժեքության բարդու՞յթ (որ մեզ բանի տեղ են դրել, մեր լեզուն սովորել), թե՞ ուղղակի հայաստանաբնակ օտարերկրացիների հետ փորձի պակաս:
Պատմեք մի քիչ:
Ով ինչ փորձ ունի Հայաստանում բնակվող այլերկրացիների հետ:


Մեջբերել

Նախ Ռիկի նման լավ չի խոսում ինքը հայերեն, ահագին սովորելու տեղ ունի: Հետո էլ, Ռիկը ոնց որ հայ լինի, իսկ Շտեֆանն իր հայերեն խոսելով հանդերձ մեկ ա գերմանացի ա մնում: 
Էջանիշներ