User Tag List

Էջ 1 14-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 197 հատից

Թեմա: Մի ամաչեք, առաջ եկեք

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մի ամաչեք, առաջ եկեք

    Ակումբը էս ինչքան ժամանակ ա մի տեսակ նոր շունչ առած ակտիվ ա: Նոր թեմաներ, քննարկումներ, վեճեր, տարաձայնություններ, մի խոսքով՝ իսկական ակումբային մթնոլորտ ա՝ իր լավ ու վատ կողմերով, որ պատճառը ակումբցիների լավ ու վատ կողմերն են, ինչն էլ ակումբը ակումբ ա դարձնում, էն ինչը մենք սիրում ենք: Բայց ի՞նչն ա հետաքրքրիր, որ ուղղակի զուգադիպել ա, թե ինչ, էս ընթացքում միաժամանակ ակտիվ են մեծ թվով հին ակումբցիներ: Էսքան նորեկ ունենք, ինչ-որ լուռ են, կներեք, բայց փաստորեն էս մթնոլորտը ստացվում ա մենակ հին ակումբցիներով, ու թող չասեն, թե մենք լռենք, նորերը կբացվեն, լռել էինք, ահագին երկար ժամանակ՝ ամենքս տարբեր չափով: Ու ինչ-որ չէր կպչում, փաստորեն: Եթե հները էսպես ակտիվացած չլինեին էս ընթացքում, էս մթնոլորտը հիմա չէր լինի, չեմ ուզում թվարկեմ, բայց նույնիսկ Լիոնն ա վերադարձել, այսինքն՝ ոչ մեկն էլ երևի իրականում չի հեռանում, ուղղակի հետաքրքիր ա լինում, ակտիվանում ա, ինձ մոտ տենց ա: Ինձ հետաքրքիր ա՝ ինչի՞ չեն մասնակցում նորեկները, տեսեք, որ նենց չի, որ բոլոր թեմաներում մարդիկ խմբավորված իրանցը բռթեն, ու նոր մարդուն դժվար լինի էդ աստիճան իրականում, ինչը էդքան հաճախ շահարկվում ա: Ամեն թեմայում նույն մարդիկ կախված իրանց տեսակետներից լինում են համակարծիք ու տարակարծիք: Ախր, էնպես չի, որ նորեկներ չկան, ասես՝ չեն գալիս: Ուղղակի «էն որ»-ի կարգի թեմաներով են սահմանափակվում: Թե սոցիալական ցանցերի ազդեցությունն ա, «էն որում» իմ ստատուսը գրեմ ու վերջ... Որքան հասկանում եմ՝ նորեկներին հենց էս քննարկումներն են բերում ակումբ, չէ՞, թե չէ առանց գրանցվելու էլ կարայիք կարդաք: Ուրեմն ասելիք կա: Բա բացեք ձեր թեմաները, բա կռվենք մի քիչ: Համոզված եմ՝ ձեզանից շատերը ոտանավորներ են գրում: Ես որ սկի վաղուց էլ չէի գրոտում, պեղեցի թղթոնների վրայից իմ սաղ գրածները, դրեցի ակումբում, որ չասեն, թե դու ի՞նչ ակումբցի, սկի մի հատ ոտանավոր չունես գրած: Բացեք ձեր ստեղծագործական թեմաները, իրար գրած չեք հավանում, մտեք իրար թեմաներ, արտահայտվեք, ասեք՝ վատ ա, ասեք՝ լավ ա: Հները մեծ մասամբ չեն մտնելու ասեն՝ վատ ա՝ չուզենալով նեղացրած լինել, որովհետև ձեզ ինչ-որ հյուրի կարգավիճակում եք զգում, խռովելու եք գնաք: Մի խոսքով՝ զգացեք ձեզ ինչպես ձեր ֆորումում, մի ամաչեք, առաջ եկեք:

    Սկզբում որպես օրագրային գրառում արեցի, հետո մտածեցի, որ գուցե մեկն ուզենա արձագանքի: «Էն որ» չասեմ, քաշվեմ մի կողմ:

  2. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.06.2014), boooooooom (12.06.2014), CactuSoul (12.06.2014), Cassiopeia (12.06.2014), E-la Via (12.06.2014), enna (13.06.2014), insider (12.06.2014), ivy (11.06.2014), Jarre (15.06.2014), John (11.06.2014), Lílium (12.06.2014), Ruby Rue (12.06.2014), Sambitbaba (12.06.2014), Vardik! (12.06.2014), _Հրաչ_ (12.06.2014), Աթեիստ (11.06.2014), Այբ (20.06.2014), Արէա (12.06.2014), Արևհատիկ (11.06.2014), Գալաթեա (11.06.2014), Կաթիլ (12.06.2014), Մ Մ (12.06.2014), Մինա (12.06.2014), Յոհաննես (12.06.2014), Նաիրուհի (12.06.2014), Նարե91 (12.06.2014), Տրիբուն (12.06.2014)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատճառներից մեկը տարիքային տարբերությունն է, Շին։ Նորերը շատ-շատ ջահել են, քննարկվող ակտիվ թեմաներն իրենց հետաքրքրության դաշտից ամենայն հավանականությամբ դուրս են։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.06.2014), Sambitbaba (12.06.2014), Կաթիլ (12.06.2014), Շինարար (12.06.2014), Տրիբուն (12.06.2014)

  5. #3
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ թեմա ա, ապրի Շինը
    Ինձ օրինակ հետաքրքրում ա Գորտուկի կարծիքը բռնաբարության թեմայում: Մնացած նորեկներինն էլ:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.06.2014), Sambitbaba (12.06.2014), Մինա (12.06.2014), Շինարար (12.06.2014), Տրիբուն (12.06.2014)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի լավ կլինի, իրենց սովորեցնենք, թե ոնց կարող են նոր թեմաներ բացել իրենց հետաքրքրող բաժիններում։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.06.2014), Մուշու (12.06.2014), Շինարար (12.06.2014), Տրիբուն (12.06.2014)

  9. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ թեմա ա, ապրի Շինը
    Ինձ օրինակ հետաքրքրում ա Գորտուկի կարծիքը բռնաբարության թեմայում: Մնացած նորեկներինն էլ:
    Ինձ էլ ա շատ հետաքրքիր ու բոլոր թեմաներում, դե մասնագիտության ու հետաքրքրություններիս բերումով՝ նախ և առաջ՝ գրականության թեմաներում: Հետաքրքիր ա՝ ինչքան են ավելի ազատ մտածում, ոնց են մտածում: Ինձ թվում ա՝ մեզ էլ շատ օգտակար լինի, լիքը նոր բաներ կսովորենք, թարմություն կլինի: Գիրք չեմ կարողանում գտնեմ, որ ինձ իրոք հետաքրքրի, հաճույքով կարդամ, հետաքրքիր ա՝ ի՞նչ գրականություն ա հիմա մոդայիկ, իմ ուսանողական տարիներին օրինակ Կոլեյոն էր, ինչը էդքան էլ մեր օգտին չի խոսում: Ու ընդհանրապես բոլոր թեմաներում ա հետաքրքիր նոր սերնդի կարծիքը, որ մենք էլ չքարանանք, չկարծրանանք մեր մտածողությամբ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (12.06.2014)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորեկներին ժամանակ ա պետք ադապտացվելու համար: Ինձ քանի անգամ գրել են, որ գլուխ չեն հանում ակումբից: Իրոք, մի հատ տեսեք. հերիք չի սաղս նիքերով ենք, դեռ մի բան էլ իրար անուններով ենք դիմում: Էն անունների թեման պիտի որ թեթևացներ վիճակը, բայց ոնց որ էնքան էլ չէ: Իհարկե, ստեղ տարիքային գործոնն էլ ա դեր խաղում. ի վերջո, նորեկները ջահելներ են ու ինտերնետում հայտնվել են էն ժամանակ, երբ արդեն չաթերի ու ֆորումների, այսինքն՝ նիքերով հանդես գալու դարն անցել էր, դրա համար երևի մի քիչ տարօրինակ ա:

    Հետո լիքը ինֆորմացիա կա միանգամից: Չեմ հիշում՝ ում հետ էի խոսում էն օրը (հներից), ասում էր, որ ինքը նոր էր էկել, էլի տենց էր, չէր կողմնորոշվում, չէր հասկանում՝ ով ում բարեկամն էր, բայց դե մեր մեջ էլ նենց տատիկ-պապիկներ կան, որ սկի էդ փուլով չեն անցել ու չգիտեն՝ դա ոնց ա լինում:

    Բայց հա, նորեկներ ջան, մասնակցեք էլի քննարկումներին: Շատ հետաքրքիր ա ձեր կարծիքը լսելը:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.06.2014), John (12.06.2014), Lílium (12.06.2014), Sambitbaba (12.06.2014), Գորտուկ (12.06.2014), Մինա (12.06.2014)

  13. #7
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ թեմա ա, ապրի Շինը
    Ինձ օրինակ հետաքրքրում ա Գորտուկի կարծիքը բռնաբարության թեմայում: Մնացած նորեկներինն էլ:
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատճառներից մեկը տարիքային տարբերությունն է, Շին։ Նորերը շատ-շատ ջահել են, քննարկվող ակտիվ թեմաներն իրենց հետաքրքրության դաշտից ամենայն հավանականությամբ դուրս են։
    Դե չէի ասի, որ նորեկները ակտիվ չեն, այդ թվում Ձեր նշած թեմայում:
    Տարիքային տարբերության պահով էլ ... ոչ բոլորն են ջահել Ահելներ էլ կան ...

    Անձամբ ես վաղուց հետևել եմ ակումբի անցուդարձին, սակայն նոր եմ գրանցվել: Ուզում եմ ասեմ լրիվ անծանոթ միջավայր չէր էլի: Մի տեսակ բոլորը հարազատ ոնց որ լինեին արդեն:

  14. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.06.2014), Cassiopeia (12.06.2014), GriFFin (12.06.2014), ivy (12.06.2014), Jarre (15.06.2014), John (12.06.2014), Lílium (12.06.2014), Sambitbaba (12.06.2014), Աթեիստ (12.06.2014), Գորտուկ (12.06.2014), Մինա (12.06.2014), Նաիրուհի (12.06.2014), Տրիբուն (12.06.2014)

  15. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում insider-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե չէի ասի, որ նորեկները ակտիվ չեն, այդ թվում Ձեր նշած թեմայում:
    Տարիքային տարբերության պահով էլ ... ոչ բոլորն են ջահել Ահելներ էլ կան ...

    Անձամբ ես վաղուց հետևել եմ ակումբի անցուդարձին, սակայն նոր եմ գրանցվել: Ուզում եմ ասեմ լրիվ անծանոթ միջավայր չէր էլի: Մի տեսակ բոլորը հարազատ ոնց որ լինեին արդեն:
    դե դու լրիվ insider ես արդեն

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (12.06.2014), Jarre (15.06.2014), Sambitbaba (12.06.2014), Գորտուկ (12.06.2014), Տրիբուն (12.06.2014)

  17. #9
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, էկեք ծուռը նստենք, դուզը խոսենք:
    Նորեկ լինելը հեշտ բան չի, դրան էլ գումարած էն հանգամանքը, որ էստեղ հնաբնակները, մեղմ ասած, գրկաբաց չեն ընդունում նորեկներին: Հիմա չգիտեմ ոնց, բայց երեք տարի առաջ, երբ որ ես էի նորեկի կարգավիճակում, ցնդածի նման վախենում էի ինչ-որ բան գրել` մտածելով, որ գուցե հնաբնակների դուրը չգա, իրենց աչքից ընկնեմ:
    Էսօր ծիծաղում եմ հին Նարեի վրա, նրա ապուշ մտքերի ու մտավախություններրի վրա ու առանց կաշկանդվելու ասելիքս ներկայացնում եմ: Եսիմ, գուցե մեծացել եմ, կամ ադապտացվել միջավայրին: Կիսում եմ Բյուրի կարծիքը, որ ժամանակ ա պետք ադապտացվելու համար: Գուցե վախ կա չհասկացվելու: Պետք չի նեղել նորեկներին: Իրանց ժամանսկն էլ կգա:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (12.06.2014), Sambitbaba (12.06.2014), Այբ (20.06.2014)

  19. #10
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    ...այսինքն՝ ոչ մեկն էլ երևի իրականում չի հեռանում, ուղղակի հետաքրքիր ա լինում, ակտիվանում ա, ինձ մոտ տենց ա:
    Ի դեպ քիչ առաջ մի հետաքրքիր բան նկատեցի, որ 2012 թվականին գրանցված ակումբցի է ու այսօր առաջին գրառումն էր անում: Ուղղակի մականունը չեմ հիշում ու թե որ թեմայում էր գրառումը: Որ էս վերջին թեմաներում ման գամ կգտնեմ: Կամ եթե նա կարդում է սա, թող արձագանքի: Հետաքրքիր կլինի լսել նրան:
    Վերջին խմբագրող՝ insider: 12.06.2014, 00:52:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.06.2014), Sambitbaba (12.06.2014)

  21. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ինքս էլ ակումբում սկսել եմ գրել գրանցվելուց մոտ մի տարի հետո: Մինչ էդ ուղղակի նայում էի, մեկ-մեկ հարցումներին էի մասնակցում. էն ժամանակ դեռ հարցումների վրա «նորեկային» սահմանափակում չկար
    Մի պահ էլ լրիվ մոռացել էի Ակումբի գոյության մասին, հետո հիշեցի, բացեցի ու սկսեցի առատ-առատ գրել:
    Ու ճիշտն ասած՝ էն ժամանակ ընդհանրապես վախ չկար չհասկացվելու կամ սխալ բան դուրս տալու, որովհետև ոչ ոք ինձ չէր ճանաչում, ինչ մտքիս գալիս, հանգիստ գրում էի:

    Ուզում եմ ասել, որ նորեկ լինելն էլ լիքը առավելություններ ունի. հենց մեկը՝ էդ չաճանաչված լինելը ու դրանից եկող ազատության զգացումը:
    Վայելեք էդ հաճույքը, գրեք

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.06.2014), CactuSoul (12.06.2014), Cassiopeia (12.06.2014), insider (12.06.2014), Lílium (12.06.2014), Sagittarius (13.06.2014), Sambitbaba (12.06.2014), մարդագայլուկ (12.06.2014), Մինա (12.06.2014), Շինարար (12.06.2014), Տրիբուն (12.06.2014)

  23. #12
    Մշտական անդամ Պիրիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2013
    Գրառումներ
    177
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    նորեկներ ջան, մասնակցեք էլի քննարկումներին:
    մասնակցենք որ ինչ անենք ամեն մեկը մասնակցումա էն քննարկմանը, որ իրան հետաքրքիրա կամ ուղղակի ասելու բան ունի, հո կոտրած գդալի նման մեզ մեջ չենք գցելու ամեն տեղ

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.06.2014), GriFFin (12.06.2014), Գորտուկ (12.06.2014), մարդագայլուկ (12.06.2014), Մուշու (12.06.2014), Նարե91 (12.06.2014)

  25. #13
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հիմա ի՞նչ որոշվեց… մեղավոր ա՞ էն տղեն որ էդ աղջիկը զոռովից եկել ու բռնաբարվել ա…

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nihil (13.06.2014), Sagittarius (13.06.2014), Արամ (15.06.2014), մարդագայլուկ (12.06.2014), մարիօ (12.06.2014), Պիրիտ (12.06.2014)

  27. #14
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վայ կներեք սխալ ըտեղ եմ գրել…

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (12.06.2014), Արամ (15.06.2014), մարդագայլուկ (12.06.2014), Մուշու (12.06.2014)

  29. #15
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    փաստորեն ակուբում էլ ձեդավշչինա կա...

Էջ 1 14-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եկեք իմանանք մեր IQ-ն
    Հեղինակ՝ stepanyanarg, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.02.2017, 17:10
  2. Եկեք շփվենք կենդանիների հետ:
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 7
    Վերջինը: 25.05.2011, 14:07
  3. Եկեք բլիբենք
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 908
    Վերջինը: 25.04.2011, 11:18
  4. Եկեք մաֆիա խաղանք
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 21
    Վերջինը: 28.08.2009, 23:00
  5. եկեք փող աշխատենք
    Հեղինակ՝ furman, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 09.05.2008, 12:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •